Ուրսուլա Ռոդել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուրսուլա Ռոդել
Ծնվել էապրիլի 28, 1945(1945-04-28)
Մահացել էմարտի 5, 2021(2021-03-05) (75 տարեկան)
Մահվան վայրՑյուրիխ, Շվեյցարիա
Քաղաքացիություն Շվեյցարիա
ԿրթությունՑյուրիխի կիրառական արվեստի դպրոց և Լոնդոնի նորաձևության քոլեջ
Մասնագիտությունդերասանուհի և հագուստ ձևագծող
Պարգևներ և
մրցանակներ

Ուրսուլա Ռոդել (գերմ.՝ Ursula Rodel, ապրիլի 28, 1945(1945-04-28) - մարտի 5, 2021(2021-03-05), Ցյուրիխ, Շվեյցարիա), շվեյցարացի մոդելավորող, զգեստների դիզայներ, ձեռնարկատեր, Շվեյցարական Գրան Պրի դիզայնի (գերմ.՝ Schweizer Grand Prix Design) մրցանակակիր (2009)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրսուլա Ռոդելը մեծացել է Արգաու կանտոնում։ Սովորել է Ցյուրիխի Կիրառական արվեստի դպրոցում, Վաթվիլի տեքստիլ դպրոցում և Լոնդոնի նորաձևության քոլեջում։ Ի սկզբանե աշխատել է որպես ոճաբան[1]։

1972 թվականին Կատարինա Բեբիեի և Սիսսի Զոեբելիի հետ հիմնադրել է Thema Selection նորաձևության ապրանքանիշը[2]։ Որպես դիզայներ՝ Ուրսուլա Ռոդելը ժամանակի ավանգարդ ժանրի մաս է կազմել և հայտնի է եղել իր անդրոգին ոճով[3]։ 1996 թվականից նորաձևության ապրանքանիշները ձևավորել է իր սեփական «Ursula Rodel Création» պիտակի ներքո։

Որպես զգեստների դիզայներ՝ աշխատել է այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Ֆեդերիկո Ֆելինին, Կլոդ Բերին, Դանիել Շմիդը և Լարս ֆոն Թրիերը։ Ի թիվս այլոց, զգեստներ է ստեղծել ֆրանսիացի դերասանուհի Մարիա Շնայդերին և Կատրին Դենյովի համար, ում մտերիմ ընկերուհին է եղել[4]։

Վերոնիկա Մինդերի հեղինակած Katzenball-ում Ուրսուլա Ռոդելը չորս այլ լեսբուհիների հետ միասին պատկերացում տվեց նրանց կյանքի մասին։ 2005 թվականին ֆիլմը Բեռլինի միջազգային կինոփառատոնում արժանացել է լավագույն վավերագրական ֆիլմ մրցանակին[5]։ Ռեժիսոր Գաբրիել Բաուրի «Glow» (2017) վավերագրական ֆիլմում նա պատմում է Իրեն Ստաուբի (հայտնի է որպես Լեդի Շիվա) ուղեկիցը լինելու մասին[6]։

2009 թվականին Մշակույթի դաշնային գրասենյակը Ուրսուլա Ռոդելին շնորհել է Շվեյցարական Գրան Պրի դիզայն՝ ի գնահատական նրա աշխատանքի, որով նա ազգային և միջազգային մակարդակում նպաստել է շվեյցարական դիզայնի համբավին[7]։ 2023 թվականին Շվեյցարական ազգային թանգարանը անհատական ​​ցուցահանդես է նվիրել Ուրսուլա Ռոդելի նորաձևությանը[8][9]։

Ֆիլմագրություն (ընտրանի)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Վիոլանտա», 1977,
  • «Ուրիշների փողերը» (L'argent des autres), 1978,
  • «Առեղծվածային աղանդը» (Écoute voir…), 1978,
  • «Սպիտակ ճանապարհորդություն» (Weiße Reise), 1980,
  • «Տղամարդիկ, որոնց ես սիրում էի» (Je vous aime), 1980,
  • «Աֆրիկացին», (L'africain) 1983:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Gina Bucher: Female Chic. Thema Selection – Geschichte eines Modelabels. Edition Patrick Frey, 2015 Zürich, ISBN 978-3-905929-87-4.[10]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Museum für Gestaltung Zürich. «Ursula Rodel» (գերմաներեն). Վերցված է 2021-11-10-ին.
  2. Edition Patrick Frey (Hrsg.): Female Chic. Thema Selection - Geschichte eines Modelabels. 2015.
  3. Jürg Zbinden. «Sie machte selektive Frauenpower-Mode». NZZ. Վերցված է 2021-11-10-ին.
  4. Jürg Zbinden. «Stilikone: Catherine Deneuve» (գերմաներեն). Վերցված է 2021-11-10-ին.
  5. Veronika Minder. «Katzenball». Internet Movie Database. Վերցված է 2021-11-10-ին.
  6. Gabriel Baur. «Glow». Internet Movie Database. Վերցված է 2021-11-10-ին.
  7. Bundesamt für Kultur. «Ursula Rodel» (գերմաներեն). Վերցված է 2021-11-10-ին.
  8. «wild und schön – Mode von Ursula Rodel» (գերմաներեն). Վերցված է 2023-11-27-ին.
  9. Ausstellung | 21.07.2023-01.04.2024․ wild und schön․ Mode von Ursula Rodel
  10. «Female Chic». Edition Patrick Frey. Վերցված է 2021-08-11-ին.