Վերոնիկա Մինդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերոնիկա Մինդեր
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 9, 1948(1948-02-09)[1] (76 տարեկան)
ԾննդավայրՇպից (քաղաք), Բեռն, Շվեյցարիա
Քաղաքացիություն Շվեյցարիա
Մասնագիտությունկինոռեժիսոր, կանանց իրավունքների պաշտպան, սցենարիստ և արվեստագետ
Պարգևներ և
մրցանակներ

Վերոնիկա Մինդեր Գրոսենբախեր (գերմ.՝ Veronika Minder Grossenbacher, փետրվարի 9, 1948(1948-02-09)[1], Շպից (քաղաք), Բեռն, Շվեյցարիա), շվեյցարացի համադրող, դրամատուրգ և կինոռեժիսոր[2]։ Նրա «Katzenball» ֆիլմն արժանացել է մի շարք մրցանակների։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերոնիկա Մինդերը ծնվել է 1948 թվականի փետրվարի 9-ին, Շպիցում։ Արվեստագիտություն ուսանելուց հետո աշխատել է երաժշտության և նորաձևության ոլորտներում։ Պատրիկ Մարտինեսի հետ Մինդերը 1996 թվականին հիմնել է Queersicht ԼԳԲՏԻ կինոփառատոնը, որը 1997 թվականից ի վեր ամեն տարի անցկացվում է Բեռնում։

Նրա «Katzenball» ֆիլմը, լուսանկարիչ Լիվա Թրեշի դիմանկարով, արժանացել է մի շարք միջազգային մրցանակների, այդ թվում՝ CSD Stonewall մրցանակին։ Իր երկրորդ «Իմ սերունդը» վավերագրական ֆիլմը, 1968 թվականի բողոքի ցույցերի վերաբերյալ, նկարահանել է Վիլի Վոթրենգի մասնակցությամբ[3]։

Մինդերն ուի որդի և ապրում է Բեռնում։

Ֆիլմագրություն (ընտրանի)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսուրա և սցենար

  • «Katzenball» (Le bal des chattes sauvages), 2005,
  • «Իմ սերունդը» (My Generation), 2012:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Katzenball-ի համար

  • Թեդի կինոմրցանակ, լավագույն վավերագրական ֆիլմ, 2005,
  • Բեռն կանտոնի կինոմրցանակ, վավերագրական ֆիլմ, 2005,
  • Ցյուրիխ քաղաքի կինոմրցանակ, 2005,
  • Փարիզի միջազգային լեսբիական և ֆեմինիստական ​​ֆիլմերի փառատոն, լավագույն վավերագրական ֆիլմ (Հանդիսատեսի մրցանակ), 2005,
  • CSD Stonewall մրցանակ, 2005։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.mm.directories.be.ch/files/1346/12024.pdf
  2. Վերոնիկա Մինդեր Գրոսենբախեր կենսագրականը
  3. «Cobra Film AG Songs of Love and Hate». web.archive.org. 2012 թ․ մարտի 29. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]