Jump to content

Ուրիշ ձեռքերում։ Կինդերտրանսպորտի պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուրիշ ձեռքերում։ Կինդերտրանսպորտի պատմություն
անգլ.՝ Into the Arms of Strangers: Stories of the Kindertransport
Երկիր ԱՄՆ
 Միացյալ Թագավորություն
Ժանրվավերագրական ֆիլմ և ռազմական ֆիլմ
ԹեմաԵրկրորդ համաշխարհային պատերազմ և Հոլոքոստ
Թվական2000 և նոյեմբերի 23, 2000[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորMark Jonathan Harris?
ՊրոդյուսերDeborah Oppenheimer?
Սցենարի հեղինակMark Jonathan Harris?
ԴերակատարներՋուդի Դենչ
ԵրաժշտությունLee Holdridge?
ՄոնտաժKate Amend?
ԿինոընկերությունWarner Bros. և Warner Bros. Pictures
Տևողություն122 րոպե
Պաշտոնական կայքէջ

Ուրիշ ձեռքերում։ Կինդերտրանսպորտի պատմություն (անգլ.՝ «Into the Arms of Strangers: Stories of the Kindertransport»), վավերագրական ֆիլմ, թողարկվել է 2000 թվականին ԱՄՆ- ում։ Ֆիլմը պատմում է փրկարարական գործողության մասին, որի շնորհիվ 10 000 հրեա երեխաներ Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին ապաստան են ստանում խնամատար ընտանիքներում Մեծ Բրիտանիայում։ Ռեժիսորը Մարկ Ջոնաթան Հարիսն է, իսկ պատմողը՝ Ջուդի Դենչը։ 2001 թվականին ֆիլմը դարձել է «Օսկար»-ի մրցանակակիր (մրցանակ Լավագույն վավերագրական լիամետրաժ ֆիլմի համար)։ 2014 թվականի դեկտեմբերին ներառվել Է ԱՄՆ-ի Ֆիլմերի ազգային գրանցամատյանում՝ ունենալով մշակութային, պատմական կամ գեղագիտական նշանակություն։

Ֆիլմը հիմնված է նկարահանված հարցազրույցների վրա, որոնցում մանկության տարիներին Կինդերտրանսպորտի միջով անցած մարդիկ պատմում են իրենց պատմությունները, կիսվում վաղեմի ապրումներով, հիշում են նաև այն զգացմունքները, որոնք ապրել են օտար երկրում և անծանոթ ընտանիքում գտնվելու ժամանակ։

  • Լորենե Ալարդ, փրկված
  • Լորի Կան, փրկված
  • Մարիամ Քոեն, Կուրտ Ֆուշելի խորթ մայրը
  • Հեդի Էփշտեյն, փրկված
  • Կուրտ Ֆուշել, փրկված
  • Ալեքսանդր Գորդոն, փրկված
  • Ֆրանցի Գրոսման, Լորա Սիգալի մայրը
  • Եվա Հեյման, փրկված
  • Ջեկ Հելման, փրկված
  • Բերտա Լևերտոն, փրկված
  • Ուրսուլա Ռոզենֆելդ, փրկված
  • Ինգե Սադան, փրկված (Բերտա քույր Լևերտոն)
  • Լորա Սիգալ, փրկված
  • Ռոբերտ Շուգար, փրկված
  • Ուիլտոն Նիկոլաս, փրկիչ
  • Նորբերտ Վոլհեյմ, փրկիչ

Ալեքսանդր Գորդոնը նաև այն փախստականներից մեկն էր, որոնք 1942 թվականի հուլիսի 10-ին նավով փոխադրվել էին Ավստրալիա։ Այդ երթը հետագայում հայտնի դարձավ բրիտանական ծովային պատմության ամենատխուր իրադարձություններից մեկը։

Ֆիլմում օգտագործվել են բազմաթիվ արխիվային նկարներ, տեսանյութեր նկարների վրա աշխատելուն աջակցել է Հոլոքոստի հուշահամալիր թանգարանը (Հոլոքոստի թանգարան Վաշինգտոն քաղաքում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում)։

Քննադատների արձագանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկյան կինոքննադատների ճնշող մեծամասնությունը դրական է արձագանքել ֆիլմին։ Նրանք գրել են այն մասին, որ այն համաշխարհային պատմության շատ ինտելեկտուալ և էմոցիոնալ արտացոլում է[2]։ Ֆիլմը դարձել է Օսկարի մրցանակակիր Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակ անվանակարգում Օսկար մրցանակ Լավագույն վավերագրական լիամետրաժ ֆիլմի համար[3]. Սակայն, ցուցադրությունը տեղի է ունեցել մի շատ փոքր թվով կինոթատրոններում (ընդհանուր 18), իսկ վճարները ԱՄՆ-ում կազմել է 382 807 դոլար[4]. Ֆիլմը թողարկվել է 2000 թվականի սեպտեմբերի 15-ին[4]։ Ըստ Rotten Tomatoesի կինոքննադատների` 94 %-ը դրական են արտահայտվել[5]։

Հաղորդվում է, որ ֆիլմը վաստակել է 79 միավոր 100 հնարավորից[6]։ Զարմանք է հայտնվել, որ պատմության մեջ նման մեծ իրադարձության մասին Հոլոքոստքիչ է խոսվել։ Նրա կարծիքով, ֆիլմը նկարահանվել է զուսպ ոճով և, հետևաբար, առաջացնում Է հանդիսատեսի իրական զգացմունքները[7];

BBC–ի քննադատ Մայքլ Թոմփսոնը հատուկ նշել է, որ ռեժիսոր Մարկ Ջոնաթան Հարրիսը չի զարդարում և չի միջամտում վերապրածների խոսքերին, իսկ տեսախցիկը կանգ է առնում յուրաքանչյուր դեմքի վրա բավարար ժամանակ, որպեսզի հանդիսատեսը լսի այդ մարդու պատմությունը[8]։

Գրախոս խմբագրությունը կարծիք է հայտնել, որ ֆիլմը կարող է դուր գալ պատմության սիրահարներին, ինչպես նաև նրանց, ովքեր ցանկանում են տեսնել, թե որքան ազնիվ կարող են լինել մարդիկ ձախորդության առջև[9]։ Նորման-Կուլպն առաջարկել է կինոնկարը դիտել երեխաների հետ, հատկապես` դեռահասների։ «Երկու ժամ տևողությամբ դիտումը վերականգնում է տարրական կապը ծնողի և երեխայի միջև», և փոքր առօրյա հոգսերը կորցնում են իրենց նշանակությունը [10]։

Ֆիլմը երբեք չի թարգմանվել ռուսերեն։ Համացանցում տարածված է ֆիլմի անվան՝ «Պատմություններ դպրոցական ավտոբուսներից» անվանումով սխալ թարգմանությունը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.kinokalender.com/film1792_kindertransport-in-eine-fremde-welt.html
  2. «Into The Arms Of Strangers - Stories Of The Kindertransport - Rotten Tomatoes» (անգլերեն). rottentomatoes.com. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 20-ին.
  3. «Into-the-Arms-of-Strangers-Stories-of-the-Kindertransport - Cast, Crew, Director and Awards - NYTimes.com» (անգլերեն). movies.nytimes.com. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 20-ին.
  4. 4,0 4,1 «Into the Arms of Strangers (2000) - Box Office Mojo» (անգլերեն). boxofficemojo.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 20-ին.
  5. «Into The Arms Of Strangers - Stories Of The Kindertransport - Movie Reviews - Rotten Tomatoes» (անգլերեն). rottentomatoes.com. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 20-ին.
  6. «Into the Arms of Strangers: Stories of the Kindertransport Reviews, Ratings, Credits, and More - Metacritic» (անգլերեն). metacritic.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 20-ին.
  7. «The Movie Report Archive, Volume 75 - TheMovieReport.com» (անգլերեն). themoviereport.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 20-ին.
  8. Thomson M. «BBC - Films - review - Into the Arms of Strangers: Stories of the Kindertransport» (անգլերեն). bbc.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 20-ին.
  9. «Screen It! Artistic review:Into the Arms of Strangers: Stories of the Kindertransport» (անգլերեն). screenit.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 20-ին.
  10. Norman-Culp S. «Into the Arms of Strangers: Stories of the Kindertransport - Deseret News» (անգլերեն). deseretnews.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]