Ուրախ ծերուկը (մուլտֆիլմ)
Ուրախ ծերուկը ռուս.՝ Весёлый старичок | |
---|---|
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
Ժանր | մանկական ֆիլմ |
Շարքի մասն է | Ուրախ կարուսել և «Ուրախ կառուսել» № 4 |
Ռեժիսոր | Անատոլի Պետրով |
Հնչյունավորում | Պյոտր Իլյիչ Վիշնյակով և Գեորգի Վիցին |
Բեմադրող նկարիչ | Անատոլի Պետրով |
Երաժշտություն | Սանդոր Կալոշ |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 173 վայրկյան |
Շարք | Ուրախ կարուսել և «Ուրախ կառուսել» № 4 |
Թվական | 1972 |
«Ուրախ ծերուկ» (ռուս.՝ Весёлый старичок), խորհրդային կարճամետրաժ նկարված մուլտֆիլմ՝ ստեղծված ռեժիսոր Անատոլի Պետրովի կողմից Դանիիլ Հարմսի համանուն բանաստեղծության (1940) հիման վրա։
«Ուրախ կարուսել» № 4 (ռուս.՝ «Весёлая карусель») մուլտիպլիկացիոն ալմանախի երեք սյուժեներից երրորդն է։
«Ուրախ ծերուկ» մուլտֆիլմում (չորրորդ սյուժեն «Ուրախ կարուսելում») ես ցանկացել եմ ամենափոքր հանդիսատեսին հուշել լավատեսական վերաբերմունք կատարվող ամեն ինչի հանդեպ։
Բնօրինակ տեքստ (ռուս.)В фильме «Весёлый старичок» (четвёртый сюжет в «Весёлой карусели») я хотел подсказать оптимистическое отношение ко всему происходящему самому маленькому зрителю.
— Անատոլի Պետրով[1]
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուլտֆիլմը պատմում է երբեք չվհատվող փոքրահասակ ծերուկի մասին, որը միշտ ծիծաղում է։ Մի անգամ նա որոշում է ճպուռ բռնել, բայց սխալմամբ ինքն է ընկնում ցանցի մեջ։ Օգտվելով դրանից՝ ճպուռը նրան բարձրացնում է վերև ու բաց թողնում, ընդ որում՝ նա իջնում է սարդոստայնով։ Փորձելով փրկվել սարդից՝ ծերուկը քանդում է սարդոստայնը, և սարդն ընկնում է նրա հետ միասին։ Ծերուկի ծիծաղից սկսում են ծիծաղել բոլոր բույսերը, իսկ սարդը փախչում է ու պայթում։
Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռեժիսոր՝ Անատոլի Պետրով
- Կոմպոզիտոր՝ Շանդոր Կալոշ
- Հեղինակի տեքստը կարդում է – Պյոտր Վիշնյակով
- Ծերուկ – Գեորգի Վիցին
- Օպերատոր – Միխայիլ Դրույան
- Հնչյունային օպերատոր – Վլադիմիր Կուտուզով
- Մոնտաժող – Մարինա Տրուսովա
- Խմբագիր – Արկադի Սեսարով
- Տնօրեն – Լյուբով Բուտիրինա
Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ուրախ ծերուկ» մուլտֆիլմի ստեղծման ժամանակ օգտագործվել է այդ ժամանակ ստեղծված էլեկտրոգրաֆիայի տեխնիկան, երբ պետք չէ եզրագծեր անել։ Այդ մուլտֆիլմում ցելյուլոիդի եզրագծերն արվել են ոչ թե փետուրով, այլ վրձնով, ինչի շնորհիվ այն դարձել է գեղարվեստական, ինչպես կոմիքսներում[2]։
Գրաքննություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քանի որ մուլտֆիլմի գլխավոր հերոսը, ըստ ԽՍՀՄ Պետկինոյի աշխատակիցների, չափից շատ էր ծիծաղում, գրաքննիչները կրճատել են ֆիլմի վերջաբանը։ Գեղխորհուրդը դժգոհություն է հայտնել՝ պատճառաբանելով, թե երեխաները, որոնք պետք է նստեն սրահներում թավշե բազկաթոռներին, կարող են չդիմանալ այդ բուռն ուրախությանն ու թրջեն նստարանները[3]։
Տարբերություններ բնօրինակից[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բնօրինակում գլխավոր հերոսը հանդիպում է նախ սարդին, հետո ճպուռին, իսկ մուլտֆիլմում հակառակն է։
- Բնօրինակում ծերուկը չի փոխգործակցում ո՛չ սարդի, ո՛չ ճպուռի հետ։ Ֆիլմում նա փորձում է բռնել ճպուռին, սակայն նա ծերուկին տանում է թիթեռնացանցի մոտ։ Սարդի տեսարանում ծերուկը քանդում է սարդոստայնը, ինչից հետո սարդին հասցնում է նրան, որ նա պայթում է։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Асенин С. Петров А. А. От «Учителя пения» до «Полигона». Мудрость вымысла. Мастера мультипликации о себе и своём искусстве. М. Искусство, 1983, 207 с., Тираж 25 000 экз.
- ↑ Мультипликатор Галина Баринова: «Весёлую карусель» ругали цензоры
- ↑ Мультипликатор Галина Баринова: «Весёлую карусель» ругали цензоры
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ուրախ ծերուկ» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Ուրախ ծերուկ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Ուրախ ծերուկ» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
|