Ուտասինայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Ուտասինայ
歌志内市
Դրոշ Զինանշան
Flag of Utashinai Hokkaido Emblem of Utashinai, Hokkaido

Utashinai city hall
ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
ՊրեֆեկտուրաՀոկայդո
ՔաղաքապետՏակաոկի Մուրակամի
Հիմնադրված էհուլիսի 1, 1897 թ.
Մակերես55,99 կմ²
ԲԾՄ169 մ
Բնակչություն3019 մարդ (2021)
Խտություն62 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+9
Հեռախոսային կոդ11
Փոստային ինդեքս〒073-0492
Թվային իդենտիֆիկատոր01227-1
Պաշտոնական կայքcity.utashinai.hokkaido.jp
Ուտասինայ (Ճապոնիա)##
Ուտասինայ (Ճապոնիա)

Ուտասինայ (ճապ.՝ 歌志内市 Ուտասինայ-սի), քաղաք Ճապոնիայի հյուսիսային մասում՝ Հոկայդո պրեֆեկտուրայում։ Տարածքը՝ 55,99 կմ² է, բնակչությունը՝ 3019 մարդ (2021 թ-ի տվյալներով)։ Բնակչության խտությունը՝ 62 մարդ/կմ²։ Ուտասինայը Ճապոնիայի ամենաթերբնակեցված քաղաքն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկինում Ուտասինայը բարգավաճ քաղաք էր, որի տնտեսության հիմքն էր կազմում ածխի արդյունահանումը՝ տարեկան մոտ 700 հազար տոննա ածուխ արտադրելով։ Սակայն ժամանակի ընթացքում արտադրվող ածխի քանակը զգալիորեն նվազեց բազմաթիվ ածխահանքերի վերանալուց հետո․ ածխի արդյունաբերություն անկում ապրեց Ճապոնիայում ։ 1948 թվականին բնակչություն թվաքանակը հասավ 46,000-ի։

1981 թվականից ի վեր Ուտասինայը երկար ժամանակ եղել է Ճապոնիայի միակ քաղաքը, որի բնակչությունը 10,000 մարդուց պակաս էր։ 2012 թվականի հոկտեմբեր ամսի դրությամբ Ճապոնիայում 10,000-ից ցածր բնակչություն ունեցող մյուս քաղաքներն էին Միկասա քաղաքը և 2013 թվականի հունիսի դրությամբ Յուբարի քաղաքը[1] ։

Քաղաքում ածխահանքերի փակման հետևանքով առաջացած տնտեսական անկումը հաղթահարելու համար Ուտասինայի իշխանությունը որոշել են վերակողմնորոշել քաղաքի տնտեսությունը ածխի արդյունահանումից դեպի զբոսաշրջություն։ Նախկինում ածուխ արդյունահանող քաղաքն այժմ վերածվել է լեռնադահուկային հանգստավայրի, սակայն դա հակասական արձագանքներ է առաջացրել հասարակության մեջ։ Վերջին տարիներին քաղաքը հատուկ ուշադրություն է դարձնում զբոսաշրջության զարգացմանը։ Քաղաքում են գտնվում Կամոիդա միջազգային լեռնադահուկային հանգստավայրը և Կամոիդա օնսենը։

Քաղաքը ալժմ զարգացնում է շվեյցարո-ալպյան թեմատիկան՝ կենտրոնացված զբոսաշրջության վրա՝ գովազդային ռազմավարությամբ, և շատ շենքեր հետագայում կառուցվել են շվեյցարական շալեի ճարտարապետական ոճով։ Հանգստավայրի տաք աղբյուրները տիրոլյաններից լավագույնն են, դրանք հայտնի են ողջ Հոկայդոյում ջրի բարձր որակով։ Այնուամենայնիվ, չնայած քաղաքի բարեկարգման այս նոր նախագծերին, Ուտասինայը շարունակում է կորցնել բնակչությունը և զգում է նաև տնտեսական լճացում։ 2007 թվականին քաղաքի միակ ավագ դպրոցը փակվեց, այժմ աշակերտները միջնակարգ կրթություն ստանալու համար գնում են Սունագավա, Ակաբիրա կամ Տակիկավա քաղաքներ։

  • 1890 թվական — Սորատի հանքն է բացված։
  • 1897 թվականի հուլիսի 1 - Ուտասինայ գյուղն առանձնացել է Նաէ գյուղից (այժմ՝ Սունագավա քաղաք)։
  • 1900 - Հիմնադրվել է Ասիբեցու գյուղը։
  • 1906 - Ուտասինայը դառնում է երկրորդ կարգի մունիցիպալիտետ։
  • 1919 - Ուտասինայը դառնում է առաջին կարգի մունիցիպալիտետ։
  • 1922 - Ակաբիրա գյուղն առանձնացավ։
  • 1940 թվականի ապրիլի 1 - Ուտասինայը դառնում է գյուղ։
  • 1948 թվականի հուլիս - Բնակչությունն հասավ գագաթնակետի՝ 46,171։
  • 1949 - Գյուղի մի մասը բաժանվեց Ուտասինայից և միացվեց Կամիսունագավա գյուղին։
  • 1958 թվականի հուլիսի 1 - Ուտաշինայը դառնում է քաղաք։
  • 1971 Սումիտոմոն փակում է Ուտասինայի հանքը:.
  • 1988 - Կամյուտաշինայի հանքավայրը փակվում է։
  • 1995 - Փակվեց Սորատիի հանքավայրը[2]։
  • 2003 - Ստեղծվեց Նակա-Սորատիի միաձուլման կոնֆերանսը։
  • 2004 - Նակա-Սորատիի միաձուլման կոնֆերանսը լուծարվեց։
  • 2007 մարտ - Քաղաքի միակ ավագ դպրոցը՝ Հոկայդո-Ուտասինայը, փակվում է։
  • 2007 նոյեմբեր - Բնակչության թվաքանակը նվազել է մինչև 5000 մարդ։
  • 2014 թվականի մարտ - Բնակչության թվաքանակը հասել է 4000-ի։
  • 2021 - Բնակչության թվաքանակը հասել է 3000-ի

Նախկին քաղաքապետեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուտասինայ գյուղակ (1897-1940)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին գլուղապետ՝ Կատո Տոմոսաբուրոյի (1897 թվականի հուլիս - 1898 թվականի նոյեմբեր)
  • Երկրորդ գլուղապետ՝ Միկամի Յոշիտոմոյի (նոյեմբեր 1898 - հուլիս 1899)
  • Երրորդ գլուղապետ՝ Մացոիտանի Էյտարո (1899 թվականի հուլիս - 1899 թվականի հոկտեմբեր)
  • Չորրորդ գլուղապետ՝ Կայանո Իչիհարու (հոկտեմբեր 1899 - հունիս 1903)
  • Հինգերորդ գլուղապետ՝ Տատենո Շունտարոյի (1903 թվականի հունիս - 1906 թվականի մարտ)
  • Վեցերորդ գյուղապետ՝ Տատենո Շունտարո (ապրիլ 1906 - օգոստոս 1906)
  • Յոթերորդ գյուղապետ՝ Կուրոսավա Սակուվատարու (1906 թվականի օգոստոս - 1909 թվականի ապրիլ)
  • Ութերորդ գյուղապետ՝ Ասակուրա Կոիչի (հուլիս 1909 - հունիս 1939)
  • Իններորդ գյուղապետ՝ Աբե Հիդեո (հուլիս 1939 - հունիս 1940)

Ուտասինայ գյուղ (1940-1958)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գյուղի առաջին գյուղապետը՝ Աբե Հիդեո (1940 թվականի հուլիս - 1946 թվականի փետրվար)
  • Գյուղի երկրորդ գյուղապետը՝ Հոնդա Շիգեկիչի (1946 թվականի փետրվար - 1946 թվականի նոյեմբեր)
  • Գյուղի երրորդ գյուղապետը՝ Օնիշի Միցուո (ապրիլ 1947 - հոկտեմբեր 1956)
  • Գյուղի չորրորդ գյուղապետը՝ Կատո Մասաո (նոյեմբեր 1956 - հունիս 1958)

Ուտասինայ քաղաք (1958-այսօր)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կատո Մասաո՝ առաջին քաղաքապետ (1958 թվականի հուլիս - 1974 թվականի հոկտեմբեր)
  • Սաիտո Ջոիչի՝ երկրորդ քաղաքապետ (1974 թվականի նոյեմբեր - 1980 թվականի սեպտեմբեր)
  • Մորինագա Հիրոշի՝ քաղաքի երրորդ քաղաքապետ (1980 թվականի հոկտեմբեր - 1988 թվականի հոկտեմբեր)
  • Հորիուչի Հիդեո՝ չորրորդ քաղաքապետ (հոկտեմբեր 1988 - հոկտեմբեր 1992)
  • Կավահարա Տակաշիի՝ հինգերորդ քաղաքապետ (1992 թվականի հոկտեմբեր - 2004 թվականի հոկտեմբեր)
  • Իզումիա Կազումիի՝ վեցերորդ քաղաքապետ (2004 թ. հոկտեմբեր - 2012 թ. հոկտեմբեր)
  • Մուրակամի Տակաոկա՝ յոթերորդ քաղաքապետ (2012 թ. հոկտեմբեր - ընթացիկ պաշտոն)

Աշխարհագրական դիրքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է Հոկայդո կղզում, Հոկայդոյի նահանգում։ Սահմանակից է Աշիբեցու, Ակաբիրա, Սունագավա քաղաքներին և Կամիսունագավա գյուղին[3]։ Ուտասինայով հոսում է Պանկեուտասյունայ գետը՝ Իսիկարի գետի վտակը։ Քաղաքի հյուսիս-արևմուտքում գտնվում է Կամոյ լեռը ։

Անվանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանումն առաջացել է այնու լեզվից ota-us-nay (オタウㇱナイ), որը նշանակում է «Գետ, որը կապված ավազապատ լողափի հետ»[4] ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը՝ 3019 մարդ (2021 թ-ի տվյալներով)։ Բնակչության խտությունը՝ 62 մարդ/կմ²։

1980 10 178 մարդ
1985 9612 մարդ
1990 8279 մարդ
1995 6867 մարդ
2000 5941 մարդ
2005 5221 մարդ

Քաղաքի բնակչությունը կազմում է 3494 մարդ (2017 թվականի ապրիլի 30), քաղաքում կա 2015 տնային տնտեսություն, տարածքը կազմում է 55,99 կմ², բնակչության խտությունը՝ 62 մարդ/կմ²[5] Բնակչության փոփոխությունը 1970 թվականից մինչև 2015 թվական[6][7][8] ։

Տարի[6] Բնակչություն[6]
1970 թ 19334
1975 թ 11778
1980 թ 10178
1985 թ 9612
1990 թ 8279
1995 թ 6867
2000 թ 5941
2005 թ 5221
2010 թ 4390
2015թ 3585

Սիմվոլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի ծառը Sorbus commixta է, ծաղիկը` ռոդոդենդրոն, իսկ թռչունը` Cettia diphone[9] ։

Նշանավոր բնիկներ և բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շին Սաբուրի (1909-1982), դերասան և ռեժիսոր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «三笠市 人口1万人割る 石炭産業の衰退で急激に減少 ― 北海道新聞». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  2. «かつての4.6万人が遂に4千人切り! 全国最少市・歌志内市を訪ねてみた». 産経新聞社. 2014 թ․ մայիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 12-ին. {{cite news}}: More than one of |work= and |newspaper= specified (օգնություն)
  3. «国土数値情報 行政区域データの詳細» (ճապոներեն). Counsellor, National and Regional Planning Bureau. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 23-ին.
  4. «ja:アイヌ語地名リスト» (PDF) (ճապոներեն). Office of Ainu Measures Promotion, Department of Environment and Lifestyle, Hokkaido Government. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.
  5. «Official website of Utashinai City» (ճապոներեն). Japan: Utashinai City. Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին.
  6. 6,0 6,1 6,2 «現在の人口». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 6-ին.
  7. 北海道の空き家率ランキング
  8. 平成27年国勢調査小地域集計01北海道《年齢(5歳階級),男女別人口,総年齢及び平均年齢(外国人-特掲), 町丁・字等》 (Report). 総務省. Վերցված է 2017 թ․ մայիսի 20-ին.※条町区分地の一部に0人の地域がある場合でも他の同一区分地で人口がある場合は除いた。
  9. «歌志内市ホームページ» (ճապոներեն). Администрация города Утасинай. Արխիվացված է օրիգինալից 2002 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]