Տնային տնտեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տնային տնտեսությունների մասնաբաժինը, որտեղ երեխաներ, տարեցներ կամ հաշմանդամ անդամներ չկան, 1989-2009

Տնային տնտեսություն(անգլ.՝ Household) , տնտեսական միավոր, որը բաղկացած է մեկ կամ ավելի անձանցից, տնտեսությանը մատակարարում է անհրաժեշտ ռեսուրսներով և դրա դիմաց ստացած դրամական միջոցներն օգտագործում է իր պահանջմունքները բավարարելու համար[1][2]։ Տնային տնտեսությունը կարևոր է տնտեսագիտության և ժառանգության համար[3], որովհետև այն բազմաթիվ սոցիալական, միկրոտնտեսական և կառավարական մոդելներում վերլուծության հիմնական միավորն է[4]։

Տնային տնտեսություն հասկացությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնային տնտեսություն հասկացությունը տարբեր կերպ է մեկնաբանվում տարբեր երկրներում՝ կախված սոցիալ-տնտեսական պայմաններից։ Համաձայն 1981 թվականի ՄԱԿ-ի հանձնաժողովի՝ տնային տնտեսությունն անհատներ կամ անհատների խմբեր են, ովքեր իրենց ապահովում են սնունդով և կյանքի համար անհրաժեշտ ամեն ինչով[5]։ Արդի ժամանակաշրջանում շատ երկրներ հավատարիմ են ՄԱԿ-ի՝ ապրելակերպի վրա հիմնված հասկացությանը, սակայն որոշ երկրներում էլ հասկացությունը մեկնաբանելիս շեշտում են միասին ապրելու հանգամանքը։ Վիճակագրական նպատակների համար Միացյալ Թագավորությունում տնային տնտեսությունը սահմանվում է որպես մեկ անձ, ով ունի իր հիմնական բնակության վայրը կամ անձանց խումբ, ովքեր կիսում են ապրուստը, բնակելի կացարանը[6]։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում տնային տնտեսություն հասկացությունը սահմանվում է՝ ելնելով առանձին բնակելի կացարանների սկզբունքից[7]։ 1998 թվականին Կանադայի վիճակագրական ծառայությունը ընդունեց, որ տնային տնտեսությունն այն միավորն է, որը բաղկացած է անձից կամ մարդկանց խմբից, ովքեր կիսում են կամ բնակվում են նույն կացարանում[8]։ Իսկ Հայաստանի Հանրապետությունում, համաձայն Վիճակագրության պետական խորհրդի 2005 թվականի որոշման, տնային տնտեսություն է համարվում առանձին բնակելի միավորում կամ դրա մի մասում բնակվող անձը, ով ինքնուրույն ապահովում է իրեն կենսական անհրաժեշտ միջոցներով և ընդհանուր տնտեսություն վարելու համար տվյալ բնակելի միավորում բնակվող այլ անձանց հետ չի միավորում իր միջոցները[9]։

Տնային տնտեսություն և ընտանիք եզրույթները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիքի եկամուտը հարկումից հետո , երկու մեծահասակ, երեխաներ չունեցող տնային տնտեսություններ, 2006 թվական, Բրիտանիա

Այս եզրույթներն ունեն իրենց բնորոշ առանձնահատկությունները․ մեկ անձը կարող է լինել տնային տնտեսություն, բայց ոչ ընտանիք։ Տնային տնտեսությունը կազմվում է այն անձանցից, ովքեր ազգական չեն։ Տնային տնտեսության գործունեությունը ներառում է ինչպես տնային տնտեսություն, այնպես էլ տնային տնտեսության անդամների արտաքին փոխգործակցությունը այլ կազմակերպությունների հետ՝ ելնելով տնային տնտեսության շահերից։ Տարբերակող հիմնական չափանիշներից մեկն էլ յուրաքանչյուր ընտանիքի համար առանձին բյուջեի առկայությունն է։ Օրինակ՝ երեք սերունդների (պապիկ, տատիկ, հայր, մայր և թոռներ) ազգականներից բաղկացած ընտանիքը կարող է լինել և՛ որպես տնային տնտեսություն (միասին ապրող), և՛ որպես ընտանիք՝ ունենալով տարբեր բյուջեներ։ Արդյունքում ստացվում է միասին ապրող մի քանի ընտանիք, որը համարվում է մեկ տնային տնտեսություն։ Ընտանիքը հանդիսանում է տնային տնտեսության առանցքը[10]։ Ժամանակակից հետազոտողները կարծում են, որ բոլոր տնային տնտեսությունները կարելի է բաժանել ընտանեկան, ոչ ընտանեկան և հասարակական[11]։

Տնայի տնտեսության կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնային տնտեսության կազմ[12].
Տարածաշրջան Անգլիա Անգլիա, Իլինգ Միդլսեքս Ֆրանսիա, Լոնգնես Սերբիա, Բելգրադ Ճապոնիա, Նիշինոմիա Գաղութային Ամերիկա, Բրիստոլ Ռոդ Այլենդ
Տարիներ 1574—1821 1593 1778 1733—1734 1713 1689
Անհատներ / նրանց թիվը (միջին) Քանակ % Քանակ % Քանակ % Քանակ % Քանակ % Количество %
Տնային տնտեսության ղեկավարները կամ տնային տնտեսությունների ղեկավարների ամուսինները 1,63 34 1,71 36 1,72 34 1,83 37 1,63 33 1,94 33
Տնային տնտեսության երեխաներ (բացառությամբ հարազատների երեխաների) 2,03 43 1,64 34 2,36 47 1,57 32 1,96 40 3,07 52
Հարազատներ 0,16 3 0,13 3 0,33 6 0,61 12 1,16 23 0,06 2
Ծառաներ 0,63 13 1,27 27 0,61 13 0,51 10 0,20 4 0,78 13
Դրսի սենյակակիցներ 0,07 2 0 0 0 0 0,01 0 0 0 0 0
Անձինք, որոնց հարաբերությունները տնային տնտեսության հետ որոշված չեն 0,23 5 0 0 0 0 0,37 8 0 0 0 0
Ընդամենը 4,75 100 4,75 100 5,05 100 4,90 99 4,93 100 5,85 100

Վիճակագրական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ի տնային տնտեսությունների եկամտի և կյանքի զուգորդում, 2001–2014 թթ.

ԱՄՆ-ի տնային տնտեսությունների եկամտի և կյանքի ակնկալիքի միջև զուգորդման անձնական եկամուտների սորև բերված տվյալները ստացվել են 2001-2014 թվականների ընթացքում 1,4 միլիարդ ապաանձնավորված հարկային գրառումներից։ Մահացության վերաբերյալ տվյալները ստացվել են Սոցիալական ապահովության վարչությունից։ Այս տվյալները օգտագործվել են 40 տարեկանում ռասայական և էթնիկ պատկանելությամբ ճշգրտված կյանքի տևողությունը գնահատելու համար՝ ըստ տնային տնտեսության եկամտի, սեռի և աշխարհագրական տարածքի։ Կյանքի սպասվող տևողությունը հաշվարկվել է՝ օգտագործելով գոյատևման կորերը, որոնք նման են նկարում ներկայացվածներին։ Յուրաքանչյուր գծի ուղղահայաց բարձրությունը պատկերում է 95% վստահության միջակայքը։ Մահվան ակնկալվող տարիքի տարբերությունը եկամտի վերին և ստորին տոկոսներում կազմում է 10,1 տարի (95% CI, 9,9–10,3 տարի) կանանց համար և 14,6 տարի (95% CI, 14,4–14,8 տարի) տղամարդկանց համար։ Ռասայական և էթնիկ խմբերի միջև կյանքի տևողության տարբերությունները վերահսկելու համար ռասայական և էթնիկական ճշգրտումները հաշվարկվել են՝ օգտագործելով National Longitudinal Mortality Survey-ի տվյալները[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Household» , The Free Dictionary, by Farlex
  2. «Տնտեսագիտական բացատրական բառարան» , Գ․ Կիրակոսյան, Հ․ Ղուշչյան, Ի․ Տիգրանյան, էջ 404
  3. «The Relative Impact of Inheritance and Other Factors on Economic Inequality» , James B. Davies, The Quarterly Journal of Economics, Oxford Academic, August 1982
  4. ««Spatial modelling of the householders' perception and assessment of the potentiality to improve the urban green coverage in residential areas: A case study from Issadeen Town Matara, Sri Lanka» , Ruhuna Journal of Science». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 4-ին.
  5. «Рекомендации Конференции европейских статистиков по проведению переписей населения и жилищного фонда 2020 года» , Организация Объединенных Наций Нью-Йорк и Женева, 2015 год
  6. «Family Resources Surrvey» , Mark Rowland Rebecca Gatward, London, Office for National Statistics
  7. «Households and Persons Per Household» , U. S. Census Bureau, American Community Survey
  8. «Household» , Statistics Canada
  9. ««Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդված, Պետական վիճակագրական խորհուրդի 2005 թվականի որոշում
  10. «Основные признаки домохозяйства» , Энциклопедия Кругосвет
  11. «Домохозяйство» , Словари и энциклопедии на Академике
  12. «Брачность, рождаемость, семья за три века» , сборник статей под редакцией А. Г. Вишневского и И. С. Кона, Москва, 1979
  13. «The Association Between Income and Life Expectancy in the United States, 2001-2014» , Jama Network