Ուսանողությունը և Ղարաբաղյան ազատագրական պատերազմը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զոհված ուսանող ազատամարտիկների փառքի սրահը N 9 դպրոցում

1988 թվականին ՀԽՍՀ-ում և ԼՂԻՄ-ում գործող (համապատասխանաբար 13 և 1) բուհերում սովորել են 63 հազար, իսկ միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում՝ 72 000 ուսանող։

Սկսած 1988 թվականից ուսանողությունը Հայաստանում և Արցախում ակտիվորեն մասնակցել է հանրահավաքների, թերի և ցույցերի։ Պատերազմական գործողությունների ծավալման թելադրանքով բուրհերում կազմակերպվել են Արցախին օգնության կոմիտեներ, շտաբներ, իսկ Երևանի պետական համալսարանում՝ նաև «Նքւկոլ Աղբալյան» ուսանողական միությունը, Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում՝ «Արցախ 1-8», Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում՝ «Ցեղական», «Արցախի ուսանող-եփտասարդական միություն» և այլ կամավորական ջոկատներ։ Պատերազմի ընթացքում ուսանողները կամավոր ներգրավվել են ՀՀ, ԼՂ կամավորական ջոկատների և ՊԲ ստորաբաժանումների կազմերում ու մասնակցել ՀՀ Արարատի (Երասխ), Գուիսի (Կոռնիձու, Տեղ), Կապանի (Գավիթ Բեկ), Նոյեմբերյանի, Տավուշի և ԼՂՀ Շահումյանի, Ասկերանի, Հադրութի, Մարտակերտի, Մարտունու, ինչպես նաև Ֆիզուլու, Կուբաթլուի, Զանգելանի, Քելբաջարի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Մարտական տարբեր գործողությունների ժամանակ զոհվել է.շուրջ 180 ուսանող-ազատամարտիկ, 60-ը պարգևատրվել ՀՀ և ԼՂՀ շքանշաններով և մեդալներով։ Զոհված ուսանող-ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձաններ են տեղադրվել Երևանի և Ստեփանակերտի տարբեր բուհերի, ուսանողական հանրակացարանների բակերում, պուրակներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png