Ջավոն Ուոլթոն
Appearance
(Վերահղված է Ուոլթոն Ջավոնից)
Ջավոն Ուոլթոն | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 22, 2006 (17 տարեկան) |
Ծննդավայր | Բուֆորդ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | Ամերիկացի |
Մասնագիտություն | Դերասան |
Գործունեություն | 2019-ներկա |
Ջավոն «Ուաննա» Ուոլթոն (անգլ.՝ Javon "Wanna" Walton, հուլիսի 22, 2006, Բուֆորդ), ամերիկացի դերասան և բռնցքամարտիկ։ Առավել հայտնի է HBO հեռուստաալիքի «Էյֆորիա» հեռուստասերիալում կատարած Էշթրիի դերով։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի հունիսին Ուոլթոնը հայտնվել է HBO հեռուստալիքի «Էյֆորիա» հեռուստասերիալում Էշթրիի դերով[1], որից հետո գլխավոր դեր է ստացել Amazon Prime Video սթրիմինգային հարթակի «Ուտոպիա» հեուստասերիալում որպես Գրանդ Բիշոփ[2]։ 2021 թվականին «Ադամսների ընտանիքը 2» անիմացիոն ֆիլմում հնչյունավորել է Փագսլի Ադամսին՝ փոխարինելով Ֆին Վուլֆհարդին[3]։ 2022 թվականին Սիլվեստր Ստալոնեի հետ միասին ներկայանալու է «Սամարացին» ֆիլմում[4], ինչպես նաև «Ակադեմիա Ամբրելլա» հեռուստասերիալում։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2019-2022 | Էյֆորիա | Էշթրի | Երկրորդական կազմ (1-ին եթերաշրջան)
Գլխավոր կազմ (2-րդ եթերաշրջան)[1] |
2020 | Ուտոպիա | Գրանդ Բիշոփ | Գլխավոր կազմ[2] |
2021 | Ադամսների ընտանիքը 2 | Փագսլի Ադամս | Հնչյունավորում[3] |
2022 | Սամարացի | Սեմ Քլիրի | Հետարտադրություն[5] |
2022 | Ակադեմիա Ամբրելլա | Պետք է թողարկվի | 3-րդ եթերաշրջան[6] |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Marine, Brooke (2019 թ․ հունիսի 30). «Javon Walton, Euphoria's Child Drug Dealer, Is Actually a Champion Boxer». W Magazine. Վերցված է 2021 թ․ մայիսի 25-ին.
- ↑ 2,0 2,1 Andreeva, Nellie; Petski, Denise (2019 թ․ մարտի 29). «'Utopia': Javon 'Wanna' Walton To Star In Amazon Series». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 25-ին.
- ↑ 3,0 3,1 D'Alessandro, Anthony (2020 թ․ հոկտեմբերի 8). «'The Addams Family 2': Bill Hader & Javon "Wanna" Walton Join Voice Cast». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 25-ին.
- ↑ N'Duka, Amanda (2020 թ․ փետրվարի 21). «Sylvester Stallone Thriller 'Samaritan' Adds Jared Odrick & Michael Aaron Milligan; Christian DelGrosso Joins 'Wally's Wonderland' – Film Briefs». Deadline.com. Վերցված է 2021 թ․ մայիսի 25-ին.
- ↑ Carbone, Gin (2020 թ․ փետրվարի 8). «Sylvester Stallone's Original Superhero Movie Samaritan Adds 5 Cast Members». CinemaBlend. Վերցված է 2021 թ․ մայիսի 25-ին.
- ↑ Cinema Express, 23rd, January 2022. Javon Walton on board to The Umbrella Academy Season 3. Cinemaexpress.com. Retrieved February 10, 2022.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ջավոն Ուոլթոն Internet Movie Database կայքում
|