Ուիլյամ Ռիփլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ուիլյամ Ռիպլիից)
Jump to navigation Jump to search
Ուիլյամ Ռիփլի
Ծնվել էհոկտեմբերի 13, 1867(1867-10-13)[1]
Մեդֆորդ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 16, 1941(1941-08-16)[1] (73 տարեկան)
Edgecomb, Լինկոլն շրջան, Մեն, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States (1912-1959).svg ԱՄՆ
Մասնագիտությունտնտեսագետ և մարդաբան
Հաստատություն(ներ)Հարվարդի համալսարան, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ և Կոլումբիայի համալսարան
Պաշտոն(ներ)նախագահ
Ալմա մատերԿոլումբիայի համալսարան և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ
Եղել է գիտական ղեկավարDouglass Vincent Brown?[2]

Ուիլյամ Զեբինա Ռիփլի (անգլ.՝ William Zebina Ripley, հոկտեմբերի 13, 1867(1867-10-13)[1], Մեդֆորդ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - օգոստոսի 16, 1941(1941-08-16)[1], Edgecomb, Լինկոլն շրջան, Մեն, ԱՄՆ), ամերիկացի տնտեսագետ և մարդաբան, Հարվարդի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր, 1933 թվականին Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի նախագահ[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլյամը ծնվել է 1867 թվականի հոկտեմբերի 13-ին՝ ոսկերիչ Նաթանիել Լ․ Ռիպլիի և Էսթիմեյթ Ռ․ Ե. (Բոլդուին) Ռիպլիի ընտանիքում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Մասաչուսեթսի մոտակա Նյուտոն քաղաքի պետական դպրոցում[4]։

1890 թվականին Ուիլյամը Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում ստացել է արվեստի բակալավրի աստիճան քաղաքացիական շինարարության թեմայով։ 1892 թվականին ստացել է արվեստի մագիստրոսի աստիճան և դոկտորի աստիճան 1893 թվականին արդեն Կոլումբիայի համալսարանում քաղաքական տնտեսագիտության թեմայով․ ատենախոսության թեման էր՝ «Վիրջինիայի ֆինանսական պատմությունը 1607-1776 թվականերին»[5]։

1893 թվականին Կոլումբիայի համալսարանում սկսել է Սոցիոլոգիա դասավանդել, 1895-1901 թվականներին եղել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի տնտեսագիտության պրոֆեսոր, իսկ 1901-1933 թվականներին՝ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր[6]։

1929 թվականին շնորհվել է Հումանիտար գիտությունների դոկտորի կոչում Կոլումբիայի համալսարանում և իրավունքի դոկտորի կոչում 1930 թվականին Վիսկոնսինի համալսարանում և 1931 թվականին պատվավոր դոկտորի կոչում Ռոչեստրի համալսարանում[6]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1893 թվականի փետրվարի 20-ին Ռիպլին ամուսնացել է Բոստոնից Իդա Սաբինա Դևիսի հետ։ Նրանք ունեին չորս երեխա՝ Ռութ, Դևիս Ն․, Ուիլյամ Պ., Բեթինա[4]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. Mathematics Genealogy Project — 1997.
  3. Encyclopædia Britannica W. Z. Ripley.
  4. 4,0 4,1 American National Biography Online Ripley, William Zebina // Oxford Uneversity Press. — 2000. — ISBN {{{isbn}}}.
  5. The History of Accounting (RLE Accounting): An International Encylopedia // Garland Science / M. Chatfield, R. Vangermeersch. — 1996. — ISBN {{{isbn}}}.
  6. 6,0 6,1 Prabook.com William Zebina RIPLEY.