Ուիլյամ Բիդվուդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ուիլյամ Բիդվուդ
անգլ.՝ William Riddell Birdwood, 1st Baron Birdwood
W. R. Birdwood.jpg
Ծնվել էսեպտեմբերի 13, 1865(1865-09-13)[1][2][3]
ԾննդավայրKhadki, Pune district, Pune division, Մահարաշտրա, Հնդկաստան
Մահացել էմայիսի 17, 1951(1951-05-17)[1][2][3] (85 տարեկանում)
Մահվան վայրՀեմփթոն Քորթ, Ռիչմոնդ ափոն Թեմզա, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Flag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԿրթությունՔլիֆթոն քոլեջ և Թագավորական ռազմական ուսումնարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և զինծառայող
Զբաղեցրած պաշտոններԼորդերի պալատի անդամ
Պարգևներ և
մրցանակներ
«Մատուցած ծառայությունների համար» շքանշան Բանի շքանշանի Մեծ Խաչի ասպետ Թագավորական Վիկտորիական շքանշանի Մեծ Խաչի ասպետ Grand Officer of the Order of the Crown? Սուրբ Միքայելի և Սուրբ Գևորգի Մեծ Խաչ շքանշանի ասպետ Ռազմական խաչ Նեղոսի շքանշան և Companion of the Order of the Indian Empire?
William Birdwood, 1st Baron Birdwood Վիքիպահեստում

Ուիլյան Ռիդել Բիդվուդ, Բիդվուդի 1-ին վիկոնտ (անգլ.՝ William Riddell Birdwood, սեպտեմբերի 13, 1865(1865-09-13)[1][2][3], Khadki, Pune district, Pune division, Մահարաշտրա, Հնդկաստան - մայիսի 17, 1951(1951-05-17)[1][2][3], Հեմփթոն Քորթ, Ռիչմոնդ ափոն Թեմզա, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի հրամանատար, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի ֆելդմարշալ (1925 թվականի մարտի 20)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի ազնվական ծագում, Բոմբեյի բրիտանական կառավարության անգլիացի պաշտոնյայի որդի է։ Ավարտել է լայնորեն հայտնի Բրիստոլի Կլիֆտոնյան քոլեջը և Թագավորական ռազմական ուսումնարանը։

Զինվորական ծառայության սկիզբը[խմբագրել | խմբագրել կոդը]

1883 թվականից որպես լեյտենանտ ծառայել է Թագավորական Շոտլանդական կայծքարային գնդում։ 1885 թվականի տեղափոխվել է Հնդկական Բանակ և ընդգրկվել է ուլանական 25-րդ գնդում, շուտով տեղափոխվել է 11-րդ Բենգալական ուլանական գունդ, որի կազմում ծառայել է ավելի քան 20 տարի։ Գունդը տեղակայված էր Դեհրադունում, Աֆղանստանին սահմանամերձ Հյուսիս-Արևմտյան նահանգում և հաճախ էր մասնակցում մերձսահմանային ապստամբ ցեղերի դեմ մարտական գործողություններին, ինչպես նաև Հնդկաստանում բռնկվող ազգային-ազատագրական ապստամբությունների ճնշմանը։ 1896 թվականին կապիտանի կոչում է ստացել։

XX դարի մինչպատերազմական տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1899 թվականին մասնակցել է անգլո-բուրական պատերազմին։ Այստեղ նա Գլխավոր հրամանատար Հորացիո Կիտչեների շտաբում ռազմական քարտուղարն էր, և այդ ժամանակից ի վեր վայելում էր վերջինիս անփոփոխ հովանավորությունը։ 1902 թվականին վերադառնում է Բրիտանական Հնդկաստան և ծառայության անցնում Հնդկաստանում Գլխավոր հրամանատար դարձած Կիտչեների շտաբում։ 1909 թվականից եղել է Հնդկական բանակի գեներալ-զորաբնակարանապետը, 1913 թվականից՝ Բրիտանական Հնդկաստանի կառավարությունում ռազմական ստորաբաժանման քարտուղարը։

Առաջին համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուց հետո, 1914 թվականի նոյեմբերին դարձյալ Կիտչեների ընտրությամբ նշանակվում է ավստրալո-նորզելանդական խառը բանակային կորպուսի (ANZAC) հրամանատար՝ հաջողությամբ տեղափոխվելով Եգիպտոս։ Սկզբնապես նախատեսվել էր կորպուսն ուղարկել Արևմտյան ռազմաճակատ։ Սակայն, այնուհետև հրամանատարության ծրագրերը փոխվեցին, և կորպուսը դարձավ Դարդանելյան օպերացիայում բրիտանական բանակի գլխավոր խմբավորումներից մեկը։ Որպես կորպուսի հրամանատար Բիդվուդը իր վրա կրեց Գալիպոլիի թերակղզում տեղի ունեցած բոլոր մարտերի ծանրությունը՝ ունենալով զգալի կորուստներ։ Միաժամանակ, 1915 թվականի մարտին Բիդվուդը նշանակվում է Ավստրալական Կայսրական Ուժերի գերագույն հրամանատար, բայց շատ առումներով այս պաշտոնը ձևական բնույթ էր կրում, որովհետև նա չլքեց պատերազմի եվրոպական «թատերաբեմը», և նրան փաստացի ենթարկվում էին միայն Ավստրալիայի և Նոր Զելանդիայի զորքերի այն մասը միայն, որոնք գտնվում էին Եվրոպայում։

1915 թվականի նոյեմբերի 19-ից հրամանատարել է Դարդանելյան բանակը, որի կազմի մեջ մտնում էր ANZAC-ը, 8-րդ և 9-րդ բրիտանական բանակային կորպուսները[4]։ 1916 թվականի հունվարին դաշնակցային ուժերը տարհանվեցին Գալիպոլի թերակղզուց։ Այս օպերացիայի ավարտից հետո ANZAC-ը դուրս տարվեց Եգիպտոս և բաժանվեց երկու ավստրալո-նորզելանդական բանակային կորպուսների։ Սկզբում Բիդվուդը նշանակվեց 2-րդ կորպուսի հրամանատար (1916 թվականի փետրվար), իսկ արդեն 1916 թվականի մարտին դարձավ 1-ին ավստրալո-նորզելանդական բանակային կորպուսի հրամանատարը։ Կորպուսը տեղափոխվեց Ֆրանսիա, որտեղ էլ մարտնչեց մինչ պատերազմի ավարտը։ Մասնակցել է Սոմի ճակատամարտին։

1918 թվականի մայիսի 31-ին Բիդվուդը Գարնանային հարձակումների ընթացքում գերմանական զորքերի կողմից փաստացի ջախջախված 5-րդ բրիտանական բանակի հրամանատարի պաշտոնում փոխարինել է Հյուբերթ Գոֆին։ Գործուն միջոցներ է կիրառել կորպուսի արագ վերականգնման համար և մասնակցել է դաշնակիցների բանակների Հարյուրօրյա հարձակումներին։

Պատերազմից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմից հետո, մինչև 1920 թվականը մնացել է Եվրոպայում։ Ստացել է 10 000 ֆունտ ստերլինգ գումարի չափով պարգևատրում։ Այնուհետև վերադարձել է Հնդկաստան և 1920 թվականին Բրիտանական Հնդկաստանում նշանակվել է Հյուսիսային Բանակի հրամանատար։ 1921 թվականից եղել է Հյուսիսային հրամանատարության գլխավոր հրամանատարը Հնդկաստանում։ 1920 թվականին շնորհվել է բրիտանական բանակի լիակատար գեներալի կոչում (ավստրալական բանակի լիակատար գեներալի կոչումը ունեցել է դեռևս 1917 թվականից)։ 1925 թվականին նշանակվել է Հնդկաստանում Գլխավոր հրամանատար։ 1925 թվականի մարտի 20-ին շնորհվել է մեծ Բրիտանիայի ֆելդմարշալի կոչում, իսկ 1927 թվականին նրան տրվել է Ավստրալիայի ֆելդմարշալի պատվավոր կոչում։

Պաշտոնաթողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1930 թվականին պաշտոնաթող է եղել։ Հաշվի առնելով Բիդվուդի՝ Առաջին համաշխարհային պատերազմի վետերանների շրջանում ունեցած բարձր հեղինակությունը Ավստրալիայում՝ նույն 1930 թվականին թագավորի և խորհրդարանի կողմից նրա թեկնածությունն առաջադրվել է Ավստրալիայի գեներալ-նահանգապետի պաշտոնի համար։ Սակայն, զգուշանալով Ավստրալիայում բրիտանական ազդեցության աճից, Ավստրալիայի կառավարությունը կտրականապես առարկեց այդ նշանակումը։ Քաղաքական սկանդալի արդյունքում Բրիտանական կողմը հրաժարվեց Բիդվուդի նշանակումից։ Դրանից հետո նա քաղաքական կյանքում ակտիվ դերակատարումներ չի ունեցել։

1919 թվականին Բիդվուդին բարոնի կոչում է շնորհվել։

Բիդվուդի անունը կրում են ավստրալական երկու քաղաքներ, ինչպես նաև Ավստրալիայում, Նոր Զելանդիայում և Հոնկոնգում՝ բազմաթիվ փողոցներ և հրապարակներ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիտանական պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բաղնիքի շքանշանի Մեծ Խաչի ասպետ (GCB, 1923)
  • Հնդկաստանի աստղի շքանշանի Մեծ կոմանդոր ասպետ (GCSI, 1930)
  • Սուրբ Միխայիլի և Սուրբ Գեորգիի շքանշանի Մեծ Խաչի ասպետ (GCMG, 1919)
  • Թագավորական Վիկտորիական շքանշանի Մեծ Խաչի ասպետ (GCVO, 1937)
  • Բրիտանական Կայսրության շքանշանի Մեծ Խաչի ասպետ (GBE)
  • Բաղնիքի շքանշանի ասպետ- կոմանդոր (КСВ, 1917)
  • Հնդկաստանի աստղի շքանշանի կոմանդոր (KCSI, 1915)
  • Սուրբ Միխայիլի և Սուրբ Գեորգիի շքանշանի ասպեստ-կոմանդոր (КСМВ, 1914)
  • Հնդկական կայսրության շքանշանի կավալեր (CIE, 1908)
  • «Ակնառու ձեռքբերումների համար» շքանշանի կավալեր (DSO, 1908)

Օտարերկրյա պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատվավոր Լեգեոնի շքանշանի կավալեր (Ֆրանսիա, 1916)
  • Երկու Ռազմական խաչ 1914—1918 (Ֆրանսիա, 1916, 1919)
  • Ավիսյան շքանշանի մեծ սպա (Պորտուգալիա)
  • Թագի շքանշանի մեծ սպա (Բելգիա, 1917)
  • Աշտարակի և սրի շքանշանի կավալեր (Պորտուգալիա, 1918)
  • Նեղոսի 2-րդ դասի շքանշանի կավալեր (Եգիպտոս, 1918)
  • Ռազմական Խաչ 1914 (Բելգիա, 1918)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 The Peerage — ed. size: 717826
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  4. Командование АНЗАК перешло к генералу Алексадру Годли.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The British Field Marshals 1736-1997, Tony Heathcote, Pen & Sword Books Ltd, 1999, ISBN 0-85052-696-5

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]