Ուզի Նարկիս
Ուզի Նարկիս | |
![]() | |
Կրթություն՝ | Ռեհավիյա գիմնազիա և École de guerre? |
---|---|
Մասնագիտություն՝ | ռազմական գործիչ, քաղաքական գործիչ և սպա |
Ծննդյան օր | հունվարի 6, 1925[1] |
Ծննդավայր | Երուսաղեմ, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանի օր | դեկտեմբերի 17, 1997[1] (72 տարեկան) |
Վախճանի վայր | Երուսաղեմ |
Թաղված | Հերցլի լեռ |
Քաղաքացիություն | ![]() |
Պարգևներ | |
Ուզի Նարկիս (եբրայերեն՝ עוזי נרקיס, անգլ.՝ Uzi Narkiss, հունվարի 6, 1925[1], Երուսաղեմ, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - դեկտեմբերի 17, 1997[1], Երուսաղեմ), իսրայելցի գեներալ, որը ղեկավարել է Իսրայելի պաշտպանության բանակի կենտրոնական ճակատը 1967 թվականի Վեցօրյա պատերազմի ժամանակ։
Պատանեկություն և բանակում ծառայության սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Երուսաղեմում, լեհ ներգաղթյալների ընտանիքում։
Ուզին ուսում է ստացել Երուսաղեմի «Ռեհավիա» վարժարանում և սկսել զինվորական ծառայությունը՝ 16 տարեկանում միանալով Պալմախին[2]։
Հետագայում նա մասնակցել է Պաղեստինում բրիտանական գաղութային ուժերի դեմ Հագանայի գործողություններին։ Այսպես, 1948 թվականի ապրիլին Ուզի Նարկիսը գլխավորել է Կատամոնի վրա հարձակումը՝ հիմնական ռազմավարական կետի՝ Սան Սիմոնի վանքի ազատագրման ժամանակ։ Պաղեստինից բրիտանական զորքերի դուրսբերումից և Իսրայելի անկախության հռչակումից հետո Նարկիսը նշանակվել է օգնելու Հին քաղաքի հրեական մասում պաշարվածներին։ Նարկիսի ստորաբաժանմանը հաջողվել է ներթափանցել Սիոնի դարպասներով՝ ապահովելով մատակարարումներ և պաշարումից տարհանելով վիրավորներին։ Եվ միայն այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ ռազմական ուժեղացում չի լինի, Նարկիսը հրամայել է, որ իր զինվորները նահանջեն հին քաղաքից, որը զբաղեցնում են հորդանանյան զորքերը։
Ռազմական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուզի Նարկիսը մի քանի տարի անցկացրել է Ֆրանսիայում՝ սովորելով École de Guerre-ում (Ֆրանսիական ռազմական ուսումնարան) և հետագայում, լինելով Իսրայելի ռազմական կցորդ, Ֆրանսիայի կառավարության կողմից պարգևատրվել է Պատվո լեգեոնի շքանշանով։
Նարկիսը վերադարձել է Իսրայել, որպեսզի շարունակի ռազմական կարիերան և 1965 թվականին դարձել է Իսրայելի ազգային պաշտպանության քոլեջի առաջին տնօրենը։
Վեցօրյա պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
1967 թվականի հունիսին Ուզի Նարկիսը ղեկավարել է յոթ բրիգադներ և մասնակցել Վեցօրյա պատերազմի ժամանակ Հորդանանի զինված ուժերի հետ բոլոր մարտերին։ Հին քաղաքի նվաճումն ի սկզբանե նախատեսված չէր. Իսրայելական զորքերը տեղափոխվել են Արևելյան Երուսաղեմում առանցքային դիրքեր գրավելու համար։ Նարկիսն անհանգստանում էր, որ քաղաքական գործիչները չեն համարձակվի գրավել հին քաղաքը։ Սակայն մոտեցող հրադադարի ազդեցության տակ (ՄԱԿ-ի մոտակա նիստից հետո) Մոշե Դայանը Ուզի Նարկիսին հանձնարարություն է տվել վերամիավորել Երուսաղեմը՝ չսպասելով հրադադարին։ Նարկիսի ղեկավարությամբ Հին քաղաքը ետ է վերցվել հորդանանցիներից, և Երուսաղեմը կրկին միավորվել է իսրայելական վերահսկողության ներքո։ Նարկիսի տեսանկյունից, այս ազատագրումը ավարտել է այն արշավը, որը նա սկսել է տասնինը տարի առաջ, որի պարտությունը հաճախ անհանգստացրել է իրեն[3]։
Հետագա կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուզինժ Նարկիսն Իսրայելի պաշտպանության բանակից հեռացել է 1968 թվականին, և երկար ժամանակ առանցքային պաշտոններ է զբաղեցրել Հրեական գործակալությունում և Համաշխարհային սիոնիստական կազմակերպությունում։
Երուսաղեմում մահացել է 1997 թվականի դեկտեմբերի 17-ին 72 տարեկան հասակում[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ A Defender of Jerusalem, Jerusalem Post supplement by Greer Fay Cashman (partial interview with Narkiss) Archived April 10, 2005, at the Wayback Machine.
- ↑ Иерусалим и Западный Берег Иордана
- ↑ Трагедия для многих поколений
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- General Uzi Narkiss Archived 2017-10-10 at the Wayback Machine. – A historic radio interview with General Uzi Narkiss on June 7 – one day after the Six-Day War, describing the battle for Jerusalem
- Central Zionist Archives in Jerusalem site. Office of Uzi Narkiss (S91)