Ուզբեկստանի երիտասարդական թատրոն
![]() | |
---|---|
Տեսակ | թատրոն և երիտասարդական թատրոն |
Երկիր | ![]() |
Գտնվելու վայրը | Տաշքենդ |
Կայք | mtu.uz |
Ուզբեկստանի երիտասարդական թատրոն, Կիրիլ Լավրովի անվան մրցանակի դափնեկիր թատրոնն ամենահին թատրոններից մեկն է Միջին Ասիայում: Հիմնադրվել է 1928 թվականի ապրիլի 30-ին: Թատրոնն ունի երիտասարդների ու ավագ հանդիսատեսի համար նախատեսված խաղացանկ:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թատրոնը հիմնադրվել է 1928 թվականի ապրիլի 30-ին բժիշկ Ս. Էտենի և նկարիչ Ս. Մալտի կողմից: Թատրոնի բացումը նշանավորվել է «Քեռի Թոմի տնակը» ներկայացմամբ[1]: 1961 թվականի մայիսի 13-ին թատրոնը բաժանվել է երկու մասի, այստեղ սկսել են բեմադրվել նաև խնդրահարույց ներկայացումներ ավագ դասարանների աշակերտների համար: 1991 թվականին Ուզբեկստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Ն. Կ. Աբդուրահնամովը սկսել է ղեկավարել պատանի հանդիսատեսի թատրոնը և թատրոն-ստուդիայի իր թատերախումբը դարձրել թատրոնի հիմնական կազմ[1]: 1998 թվականին թատրոնը կոչվում է Ուզբեկստանի երիտասարդական թատրոն[1]: 1997 թվականից հանդիսանում է Ուզբեկստանի մանկական և երիտասարդական թատրոնների միջազգային ասոցիացիայի անդամ[1]:
Մասնակցություն միջազգային փառատոնների և համերգներ[խմբագրել | խմբագրել կոդը]
ՈՒԵԹ Ուզբեկստանը ներկայացրել է հետևյալ փառատոններում[2].
- IV միջազգային փորձարարական թատրոնների փառատոն (Կահիրե, 1992)
- «Խաղում ենք Չեխով» միջազգային թատերական փառատոն (Մոսկվա, 1992)
- Չեխովի անվան III և VI Մոսկովյան միջազգային փառատոններ (Մոսկվա, 1998, 2005)
- IV արվեստի միջազգային մանկական փառատոն «Ոսկե շաղգամ» (Սամարա, 2000)
- Մանկական թատրոնների միջազգային փառատոն (Իսրայել, 2002)
- ԱՊՀ և Բալթյան երկրների փողոցային թատրոնների փառատոն (Կուզնեցկ, 2002)
- «ՄԻՆԻՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոն (Դոնի Ռոստով, 2000, 2002)
- Երրորդ համաշխարհային թատերական օլիմպիադա (Մոսկվա, 2001)
- Մոսկովյան հեռուստա-թատերական «Դարի երիտասարդություն» միջազգային թառատոն (Ռուսաստան, 2002, 2004)
- ԱՊՀ և Բալթյան երկրների ռուսական թատրոնների «Հանդիպումներ Ռուսաստանում» միջազգային փառատոն (Սանկտ Պետերբուրգ, 2001, 2003—2007, 2013[3], 2014[4])
- «Բալթյան տուն»[5]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «ՈՒԵԹ պաշտոնակա կայք»։ Վերցված է 2014-12-17
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |