Ուբերլանդիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Ուբերլանդիա
Դրոշ

ԵրկիրԲրազիլիա Բրազիլիա
Հիմնադրված էօգոստոսի 31, 1888 թ.
Մակերես4115,206 կմ²
ԲԾՄ863±1 մետր, 837 մետր
Բնակչություն713 232 մարդ (2022)[1]
Ժամային գոտիUTC−3
Հեռախոսային կոդ034
Փոստային դասիչ38400-000
Պաշտոնական կայքwww3.uberlandia.mg.gov.br
Ուբերլանդիա (Բրազիլիա)##
Ուբերլանդիա (Բրազիլիա)

Ուբերլանդիա (պորտուգալերեն՝ Uberlândia, պաշտոնական անվանումը Município de Uberlândia), քաղաք և համայնք Բրազիլիայի Մինաս Ժերայս նահանգում։ Ընկած է այսպես կոչված՝ Triângulo Mineiro («Հանքարդյունաբերության եռանկյունի») տարածաշրջանում, նահանգի վարչական կենտրոն Բելու Օրիզոնտիից հետո երկրորդ խոշոր քաղաքն է այդ նահանգում և տնտեսական ամենակարևոր կենտրոնը տարածաշրջանում։ Զբաղեցնում է 4115,2 քառակուսի կիլոմետր տարածք։ 2019 թվականի հուլիսի 1-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 604.013[2]:

Բնակավայրի կլիման լեռնային-արևադարձային է, հաճախակի կրկնվող չորային տարեշրջաններով։ Կյոպենի դասակարգման համաձայն՝ դասվում է Cwa կամ Aw կարգին[3]։

Ուբերլանդիայում է գտնվում նույնանուն կաթոլիկ թեմի նստավայրը, ինչպես նաև՝ նույնանուն ֆուտբոլային ակումբի մարզական հանգրվանը։

Անվանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնապես բնակավայրին տրվել է Uberabinha անվանումը, բայց որոշ ժամանակաշրջան անց այդ անվանումը, նվազական, փոքրացուցիչ -inha վերջածանցի պատճառով, դարձել է միանգամայն անհամապատասխան՝ արագորեն աճող ու զարգացող քաղաքին, որն արդեն վերածվել էր շրջանային վարչական կենտրոնի։ 1922 թվականին որոշում է ընդունվել -inha վերջածանցը փոխարինել lândia -ով և քաղաքը վերակոչել Uberlândia[4]:

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Համախառն ներքին արդյունքը, 2005 թվականի դրությամբ, կազմում է 9 190 673 074,00 ռեալ (տվյալները՝ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)։
  • Համախառն ներքին արդյունքը մեկ շնչի հաշվով, 2005 թվականի դրությամբ, կազմում է 15 704,00 ռեալ (տվյալները՝ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)։
  • Մարդկային ներուժի զարգացման ինդեքսը, 2006 թվականի դրությամբ, կազմում է 0,833 (տվյալները՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի)։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.ibge.gov.br/estatisticas/sociais/populacao/22827-censo-demografico-2022.html?edicao=37225
  2. «Uberlândia – Panorama». cidades.ibge.gov.br (բրազիլական պորտուգալերեն). IBGE. Վերցված է 2019-10-05-ին.
  3. «Klima Uberlandia: Wetter, Klimatabelle & Klimadiagramm für Uberlandia». de.climate-data.org. Վերցված է 2019-10-05-ին.
  4. Ricardo Ferreira Ribeiro: "Triângulo Mineiro e a construção da identidade regional de autonomia e modernidade" http://www.seer.ufu.br/index.php/cdhis/article/viewFile/2251/1845 Արխիվացված 2016-03-03 Wayback Machine

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուբերլանդիա» հոդվածին։