Որսորդության և բնության թանգարան (Փարիզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Որսորդության և բնության թանգարան
Façades du Musée de la chasse et de la nature.jpg
Տեսակթանգարան
ԵրկիրՖրանսիա
Տեղագրություն62, rue des Archives, 75003 Paris
ՎայրHôtel de Guénégaud? և Շամբոր
Հասցե75003
Հիմնադրված է1967
Այցելուներ40 000 մարդ, 40 809 մարդ (2008)[1], 15 648 մարդ (2001)[1], 44 281 մարդ (2007)[1], 119 071 մարդ (2017)[1], 70 571 մարդ (2016)[1], 8033 մարդ (2002)[1], 50 272 մարդ (2013)[1], 39 949 մարդ (2009)[1], 57 425 մարդ (2015)[1], 53 362 մարդ (2014)[1], 39 335 մարդ (2010)[1], 15 000 մարդ (2003)[1], 50 003 մարդ (2011)[1], 7861 մարդ (2004)[1] և 48 322 մարդ (2012)[1]
Կայքchassenature.org

Որսորդության և բնության թանգարան, թանգարան Փարիզում, որ նվիրված է որսորդական զենքերին, խորհրդանիշերին, արվեստի՝ որսորդության հետ կապ ունեցող գործերին[2]։ Թանգարանը ճանապարհորդական գրքույկներում հայտնի է որպես ապշեցուցիչ, տարօրինակ և անսպասելի[3][4][5][6]։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը պարունակում է մոտ 6.000 ցուցանմուշ՝ մեծ մասամբ զենք և նկարներ։

Հավաքածուում են գտնվում Ռուբենսի, Յան Բրեյգել Ավագի, 15-րդ դարից մինչև ժամանակակից նկարիչների գործեր։

Զենքի ցուցադրությունը սկսվում է որսորդական սառը զենքերից՝ նիզակից, որսորդական դանակներից, 16-17-րդ դարերի խաչաղեղներից։

Հրազենի ցուցադրությունը սկսվում է 16-17-րդ դարերի զինատեսակներից՝ ներկայացնելով որսորդական զենքի զարգացման բոլոր հիմնական փուլերը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական շրջանում թանգարանը զբաղեցրել է մի մասը Գեգենո առանձնատան (ֆր.՝ Hôtel de Guénégaud), որը պատկանել է թանգարանը կառավարող Որսորդության և բնության ֆոնդին։ 1971 թվականին Ֆրանսիայի մշակույթի նախարարության որոշմամբ թանգարանի հավաքածուի նկարների մի մասը փոխադրվել է Շամբորի ամրոց, որը նախապես կառուցված է եղել որպես Ֆրանցիսկ 1-ինի որսորդական տուն։ 2002 թվականին Որսորդության և բնության ֆոնդը փեռք է բերում ևս մեկ առանձնատուն (ֆր.՝ Hôtel de Mongelas)՝ առաջինից ոչ հեռու գտնվող, իսկ 2007 թվականին այնտեղ է տեղափոխում իր ողջ հավաքածուն[7]։

Գործնական տեղեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը գտնվում է Փարիզի 3-րդ շրջանում. մետրոյի մոտակա կայարաններն են Hôtel de Ville, République և Rambuteau:

Թանգարանի հասցեն է՝ 62, rue des Archives, 75003 Paris:

Աշխատանքային օրեր՝ երեքշաբթիից կիրակի, ժամեր՝ 11:00 — 18:00:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Ministry of Culture (France) Fréquentation des Musées de FranceMinistry of Culture (France).
  2. «Musée de la Chasse et de la Nature»։ Les Musée et ses Collections։ Վերցված է օգոստոսի 31, 2011 
  3. Cantu Juan and Dorothy McLeod (2010)։ Let's Go Paris: The Student Travel Guide։ Harvard Student Agencies։ էջ 77։ ISBN 1-59880-709-9 (չաշխատող հղում)
  4. Dorkin Paige (February 2007)։ «Running with Deer and Hunting with Hounds»։ The Paris Times։ Վերցված է օգոստոսի 31, 2011 
  5. «Eric Poitevin au Musée de la Chasse»։ Photosapiens SARL։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է օգոստոսի 31, 2011 
  6. «Musée de la Chasse et de la Nature: Stuffed with fantasy»։ Paris Unlike։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-27-ին։ Վերցված է օգոստոսի 31, 2011 
  7. «Musée de la Chasse: Hunting in Paris»։ Mad About Paris։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-24-ին։ Վերցված է օգոստոսի 31, 2011 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]