Որսամիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Որսամիս, վայրի թռչունների (կաքավ, աքար, ցախաքլոր, լոր, վայրի սագ և բադ, մորակտցար ևն) և վայրի կենդանիների (նապաստակ, վարազ, քարայծ ևն) միս։ Վայրի թռչնի միսն ի տարբերություն ընտանի թռչնի մսի, ունի ավելի մուգ երանգ, յուրահատուկ համ, պարունակում է ավելի շատ սպիտակուցներ և քիչ ճարպ։ Էգ թռչնի միսն ավելի նուրբ և փափուկ է, քան արուինը (վերջինս աչքի է ընկնում վառ փետուրներով և մսեղիքի խոշորությամբ)։ Խամրած և գորշ կտուցով, փոս ընկած աչքերով, կանաչավուն մաշկով, բորբոսով, անդուր հոտով մսեղիքը պիտանի չէ իբրև սննդամթերք։ Որսամիսը հաճախ տապակում են, երբեմն խաշում կամ տարբեր սոուսներով ջեռեփում։ Քանի որ որսամիսը սովորաբար ճարպոտ չէ, ապա ամբողջ մսեղիքը (կամ միայն կրծքամասը) գիրուցում են կամ փաթաթում խոզի անալի ճարպով (կապելով թելով)։ Որսամիսով սառը կերակրատեսակը մատուցում են մայոնեզով զանազան պտուղների և բանջարեղենի մարինադի հետ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Տնային տնտեսության հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։