Ոսկան Ոսկանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ոսկան Ոսկանյան
Ծնվել է 1906
Ծննդավայր Մեսրոպավան
Մահացել է նոյեմբերի 12, 1944(1944-11-12)[1]
Մահվան վայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտություն ճարտարագետ և պետական գործիչ

Ոսկան Աղաբեկի Ոսկանյան (1906, Մեսրոպավան - նոյեմբերի 12, 1944(1944-11-12)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային ինժեներ-էլեկտրամեխանիկ, պետական գործիչ։ Եղել է ԽՄԿԿ անդամ 1931 թվականից։ Ավարտել է Լենինգրադի պոլիտեխնիկական ինստիտուտը (19331927 թվականից աշխատել է Լենինգրադի «Սվետլանա» գործարանում, 1936 թվականից՝ տնօրեն։ 1942 թվականին նշանակվել է ԽՍՀՄ էլեկտրատեխնիկական արդյունաբերության ժողկոմի տեղակալ, ղեկավարել է պաշարված Լենինգրադի (1941—1944) էլեկտրաարդյունաբերությունը, ապահովել է ռազմապաշտպանական արտադրանքի թողարկումն ու մատակարարումը։ Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի, Կարմիր աստղի, «Պատվո նշան» շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 626 CC-BY-SA-icon-80x15.png