Ոսխայի ճակատամարտ (364)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ոսխայի ճակատամարտ (այլ կիրառումներ)
Ոսխայի ճակատամարտ
Թվական364 թվական
Մասն էՀայ-պարսկական պատերազմ
ՎայրՈսխա
ԱրդյունքՀայոց կողմի հաղթանակ
Հակառակորդներ
Արշակունիների թագավորություն Արշակունիների թագավորություն Սասանյան Պարսկաստան
Հրամանատարներ
Արշակ ԲՇապուհ Երկարակյաց
Կողմերի ուժեր
անհայտանհայտ
Ռազմական կորուստներ

Ոսխայի ճակատամարտ, ռազմական բախում Արշակունիների թագավորության և Սասանյան Պարսկաստանի միջև, որը տեղի է ունեցել 364 թվականին։ Վասակ սպարապետը հասկացել էր, որ Գանձակի ճակաամարտից հետո պարսիկները շարունակելու են արշավանքները։ 364 թվականին Սկսվում է երեք ճակատով հարձակում։ Շապուհը զորքը բաժանում է երեք մասի, որից մեկի ղեկավարությունը իր վրա է վերցնում պարսից արքա Շապուհը և շարժվում դեպի Ոսխա։ Նա այնտեղ հանդիպում է հայկական զորաջոկատի դիմադրությանը, որի ղեկավարը հայոց արքա Արշակ Բ-ն էր։ Հայերը կարողանում են հաղթանակ տանել ճակատամարտում[1]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

359 թվականին սկսվել է հերթական հռոմեա-պարսկական պատերազմը, որն ավարտվել է Հռոմի պարտությամբ։ Հռոմում կայսր է դառնում Հուլիանոսը, որը զոհվում է Տիզբոնի մոտ տեղի ունեցած ճակատամարտում։ Հաջորդ կայսրը՝ Հովիանոսը, չի շարունակում պատերազմը և պայմանագիր է կնքում Պարսկաստանի հետ։ Ըստ այդ պայմանագրի՝ հայոց հարավային 5 նահանգները՝ 15 բերդերով և քաղաքներով հանդերձ, անցնելու էին պարսիկների տիրապետության տակ։ Նրանց էր զիջվում նաև հռոմեական տարածք համարվող Հյուսիսային Միջագետքը՝ Մծբին կենտրոնով։ Հռոմի կնքված այս պայմանագիրը 4-րդ դարի հռոմեացի պատմիչ Ամմիանոսը անվանել է «ամոթալի»։ Այս պայմանագիրը թույլ է տվել պարսից արքա Շապուհ Երկարակյացին ազատորեն իրագործել իր՝ Մեծ Հայքի հետ կապված պլանները[2]։

363 թվականին սկսվում է հայ-պարսկական պատերազմը, որի առաջին բախումը տեղի է ունենում Գանձակի մոտ։ Ճակատամարտի արդյունքում հայոց սպարապետ Վասակ Մամիկոնյանը կարողանում է կասեցնել հակառակորդի ներխուժումը Մեծ Հայքի թագավորություն։

Ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

364 թվականին Շապուհ Երկարակյացը հարձակում է սկսում ընդդեմ Արշակունիների թագավորության․ նա պարսկական զորքերը բաժանում է երեք մասի, որոնք տարբեր ուղղություններով ներխուժում են Հայաստան։ Շապուհի ու Արշակ Բ-ի զորքրեը միմյանց հանդիպում են Բասեն գավառի Ոսխա գյուղում։ Իր զոքրեը Ոսխայում ռազմական կարգով շարելը Շապուհի հիմնական ռազմավարական սխալներից էր։ Նա վստահ էր իր հաղթանակի վրա, քանի որ հայերի նկատմամբ ուներ քանակական առավելություն։

Արշակ Բ-ն անմիջապես չի գրոհում հակառակորդի վրա, այլ սպասում է գիշերվան, որի ժամանակ անակնկալ գրոհով հարձակվում է պարսիկների վրա։ Անակնկալի եկած պարսից զորքը չի հասցնում մարտաակարգ ընդունել, որի հետևանքով պարտություն է կրում և փախուստի դիմում[2]։

Գալիս հասնում էր Արշակ թագավորը իր զորքերի հետ և գտնում էր իրեն` Շապուհ թագավորին, որ եկել կուտակվել բանակ էր դրել Բասյան գավառում, Ոսխա կոչված տեղերում։ Ապա Արշակ թագավորը գիշերով հարձակվում էր Պարսից բանակի վրա, բոլորին սրի էր անց կացնում. հազիվ Շապուհ թագավորը միայն մեկ ձիով ճողոպրում էր, փախչում Պարսից աշխարհն ընկնում։ Այն ժամանակ (Հայոց) երեք գնդերից հաղթության ավետաբերները հանդիպում էին միմյանց։
- Փավստոս Բուզանդ, Հայոց պատմություն, Դ, գլ. ԻԲ

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մեր հաղթանակները», հատոր Բ. Երևան: «Նորավանք» հրատարակչություն. 2009. էջեր 16–21.
  2. 2,0 2,1 «Մեր հաղթանակները», հատոր Բ. Երևան: «Նորավանք» հրատարակչություն. 2009. էջեր 12–15.