Շրջանառության մեջ գտնվող արժույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դրամավարկային քաղաքականություն վարող տնտեսությունում շրջանառության մեջ գտնվող արժույթը այն դրամանիշի (թղթադրամ կամ մետաղադրամ) արժեքն է, որը երբևէ թողարկվել է երկրի դրամավարկային քաղաքականություն վարող կառույցի կողմից հանած այն կանխիկ գումարը որը շրջանառությունից հանվել է։ Ընդհանուր առմամբ, շրջանառության մեջ գտնվող դրամը, երկրի դրամի ընդհանուր առաջարկն է, որը կարող է սահմանվել տարբեր մեթոդներով, բայց այն միշտ պետք է ներառի ազգային արժույթը, նաև բանկային ավանդների որոշ տեսակներ, ինչպիսիք են ցպահանջ ավանդները։

Շրջանառության մեջ գտնվող արժույթի հրապարակված չափը ունի գերագնահատված լինելու միտում, քանի որ այն չի ներառում ոչնչացված դրամները, կամ անհատների կողմից որպես խնայողություն պահվող դրամները (խսկց. «դոշակի տակ պահվող դրամ»), կոլեկցիոներների կողմից պահվող մետաղադրամները, կամ այն դրամները որոնք պահվում են որպես պահուստ բանկային համակարգում, ներառյալ արտասահմանյան կենտրոնական բանկերում, որպես պահուստային ակտիվ պահվող արտարժույթները։

Արժույթի ներքին պահանջարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրում շրջանառության մեջ գտնվող արժույթը ամբողջապես հիմնված է երկրում կանխիկ դրամի առաջարկի և պահանջարկի վրա։ Յուրաքանչյուր երկրի դրամավարկային քաղաքականություն վարող կառույցը պատասխանատու է, որ շրջանառության մեջ լինի բավականաչափ դրամ տնտեսության առևտրային կարիքները բավարարելու համար և թողարկի լրացուցիչ թղթադրամներ և մետաղադրամներ, երբ պահանջարկ լինի։

Ակնկալվող պահանջարկը բավարարելու համար բանկերը դրամավարկային քաղաքականություն վարող կառույցից պարբերաբար կամ բացառիկ կարգով պատվիրում են կանխիկ դրամական միջոցներ։ (Բանկային կարգավորիչը սովորաբար որոշում է բանկերի պահուստների նկատմամբ պահանջները, ներառյալ կանխիկ դրամի նվազագույն մասնաբաժինը բանկի ակտիվներում)։ Երբ բանկերը այլևս կարիք չեն ունենում  այդչափ կանխիկ դրամով պահուստի, նրանք կանխիկ դրամը վերադարձնում են դրամավարկային քաղաքականություն վարող կառույցին[1]։ Դրամի անհրաժեշտ քանակությունը կախված է մի շարք գործոններից։ Օրինակ, Սուրբ Ծննդյան ժամանակ պահանջարկը ավելի մեծ է, քանի առևտրային գործունեությունը շատ ակտիվ է։ Նաև, երբ աշխատողների աշխատավարձը վճարվում էր կանխիկ եղանակով, կանխիկ դրամի պահանջը ավելի մեծ էր։ Տնտեսական խուճապների ընթացքում կարող են նաև լինել կանխիկ դրամի հանկարծակի, չկանխատեսված պահանջարկի աճ, ինչը կհանգեցնի նրան, որ մարդիկ կսկսեն իրենց բանկային հաշիվներից գումարը կանխիկացնել։ Բանկերի կողմից պահվող կանխիկ միջոցները համարվում են շրջանառության մեջ եղած արժույթի մաս։

Անհատների ձեռքում կամ բիզնեսում գտնվող կանխիկ դրամական միջոցները կարող են օգտագործվել ինչպես առօրյա, այնպես էլ արտառոց գնումների համար կամ կարող են պահվել որպես պահուստ։ Ներկայումս, ամենօրյա գործարքների մեծ մասը կատարվում է էլեկտրոնային փոխանցումների միջոցով, առանց կանխիկի օգտագործման։ Շրջանառության մեջ եղած կանխիկ դրամի զգալի մասը օգտագործվում և պահվում է սև շուկայում։

Արտարժույթի պահուստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ երկրների կենտրոնական բանկերը իրենց արտարժույթի պահուստներում պահում են մեկ այլ երկրի արժույթ, որը կարող է ներառել թղթադրամներ, ավանդներ, պարտատոմսեր, գանձապետական պարտատոմսեր և պետական այլ արժեթղթեր։ Պահուստի կանխիկ մասը այդ արժույթը թողարկող կենտրոնական բանկի կողմից համարվում է շրջանառության մեջ գտնվող արժույթ։

Շրջանառության մեջ եղած ընդհանուր արժույթը[խմբագրել | խմբագրել կոդը]

1990թ-ին աշխարհում շրջանառության մեջ գտնվող ընդհանուր արժույթը անցավ մեկ տրիլիոն ԱՄՆ դոլարը։ 12 տարի անց, 2002թ-ին այս ցուցանիշը երկու տրիլիոն ԱՄՆ դոլարը էր, իսկ 2008թ-ին այն աճեց մինչև չորս տրիլիոն ԱՄՆ դոլարը[2]։ (Այս ցուցանիշները չեն ներառում գնաճի և բնակչության աճի ազդեցությունները)։

Միջազգային հաշվարկների բանկը ներկայացնում է 18 հիմնական արժույթների թղթադրամների և մետաղադրամների արժեքի մանրամասն վիճակագրությունը, որոնք օգտագործվում են Վճարների և շուկայի ենթակառուցվածքների հարցերով հանձնաժողովի անդամների կողմից(CPMI): Ստորև տեղադրված աղյուսակը ներկայացնում է 2016թ-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ շրջանառության մեջ գտնվող ընդհանուր արժույթը ԱՄՆ դոլարով(մլրդ․), օգտագործելով տարեվերջի փոխարժեքը։ Ընդհանուր արժեքը 4,687 մլրդ ԱՄՆ դոլար է։

Թղթադրամները և մետաղադրամը շրջանառության մեջ (31 դեկտեմբեր 2016)[3]
Երկիր ԱՄՆ դոլար (մլրդ․) ԱՄՆ դոլար մեկ շնչի հաշվով
Շվեյցարիա $79.68 $9,516.04
Հոնգ կոնգ $54.16 $7,341.34
Ճապոնիա $915.72 $7,214.21
Սինգապուր $29.39 $5,241.81
ԱՄՆ $1,509.34 $4,671.03
Եվրոյի գոտի $1,217.91 $3,579.10
Ավստրալիա $57.71 $2,379.05
Կանադա $64.40 $1,787.01
Սաուդյան Արաբիա $53.33 $1,677.72
Կորեա $80.48 $1,584.11
Մեծ Բրիտանիա $93.78 $1,428.55
Ռուսաստան $145.11 $989.34
Շվեդիա $6.88 $688.80
Մեքսիկա $68.71 $565.17
Թուրքիա $35.40 $443.58
Բրազիլիա $71.23 $345.64
Հնդկաստան $196.49 $151.26
Հարավային Աֆրիկա $7.20 $130.90
Ընդամենը $4,686.91 $1,598.16

Չինաստանը և ավելի քան 160 երկրներ հաշվարկի մաս չեն կազմում։ Հաշվարկը չի պարունակում նաև կրիպտոարժույթներ, ինչպիսիք են Բիթքոյնը և Ռիփլը, որոնց շրջանառության ընդհանուր արժեքը գերազանցում է հարյուր միլիարդ դոլարը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Welch, Patrick J.; Gerry F. Welch (2016). Economics: Theory and Practice. John Wiley & Sons. էջ 190. ISBN 1118949730. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.
  2. Mike Hewitt (25 June 2009). Fiat Currency in Circulation, How Much Money is There?. The Market Oracle.
  3. Committee on Payments and Market Infrastructures(October 2017). Statistics on payment, clearing and settlement systems in the CPMI countries, Figures for 2016.