Շտորա-1
Շտորա-1 | |
---|---|
Տեսակ | ակտիվ պաշտպանության համակարգ |
Երկիր | Ռուսաստան |
Ծառայության ընդունման տարի | 1988 |
Ստեծման և արտադրության պատմպություն | |
Ստեղծող | Տրանսմաշ ԳՀԻ (Սանկտ Պետերբուրգ) համատեղ сԷլերս Էլեկտրոն (Մոսկվա)[1] |
Ստեղծման տարի | 1980[2] |
Տեխնիկական տվյալներ | |
Զենքի քաշը առանց փամփուշտների | 350 kg (770 lb)[1] կգ |
Շտորա-1 կամ օպտիկական-էլեկտրոնային հակաքայլերի համալիր ( ռուս.՝ комплекс оптико-электронного противодействия - КОЭП), էլեկտրաօպտիկական ակտիվ պաշտպանության համալիր է հակատանկային կառավարվող հրթիռներից պաշտպանելու համար՝ կիսաավտոմատ հրամանատարության ղեկավարման համակարգով կամ կարգավորվող հրետանային զինամթերքով։
Այն ընդունվել է ԽՍՀՄ զինված ուժերրի սպառազինություն 1989 թվականին։ Տեղադրում են 2S31, ՀՄՄ-3Մ, Տ-72[3], Տ-80, Տ-90 (Ռուսաստան); Տ-84 (Ուկրաինա); Մ-84 (Սերբիա) զրահամեքենաների վրա։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախատեսված է խափանելու հակատանկային արկերի (PTS, ATGM) լազերային ուղղորդման համակարգերի և լազերային հեռաչափերի աշխատանքը։
Պաշտպանում է՝
- հակատանկային կառավարվող հրթիռներից (ՀԿՀ), օգտագործելով լազերային թիրախային լուսավորություն.
- լազերային հեռաչափով կրակի կառավարման համակարգով հրետանային զենքերից;
- հակատանկային կառավարվող հրթիռներից ՝ կիսաավտոմատ հրամանատարության ղեկավարման համակարգով։
Համակարգը բաղկացած է չորս հիմնական բաղադրիչներից[4]։
- 4 սենսոր լազերային ճառագայթման հայտնաբերման համար, 0,65 ... 1,6 մկմ տիրույթ;
- հակատանկային կառավարվող հրթիռների արկերի կառավարման ալիքի ( ՀԿՀ (ՀԿՀԱ) հայտնաբերման սենսոր;
- ինֆրակարմիր երկու լուսարձակ (ОТШУ-1-7 լապտերների տեղադրում, տեղակայված են տանկային պտուտահաստոցի թմբուկի երկու կողմերում), եղանակի կայանի ցուցիչ;
- ծխային նռնականետեր (12 միավոր)։
- մոդուլատոր МТШУ-1-7
- լուսատու OTSHU-1-7
- զտիչ FTSHU-1-7
Երբ համակարգը միացված է, թմբուկի պտուտահաստոցի վրա տեղադրված լուսարձակները արձակում են մոդուլացված ճառագայթում օպտիկական և ինֆրակարմիր տիրույթում, և 2-2,5 կմ հեռավորության վրա ճնշվում են ՀԿՀ ուղղորդման համակարգերի օպտիկաէլեկտրոնային համակարգները։ Համակարգները այս լուսարձակներից ստանում են կեղծ ազդանշաններ, և հրթիռը ստանում է սխալ հրամաններ՝ ինչի արդյունքում կամ բախվում է գետնին, կամ թռչում է թիրախի կողքով։
Կիրառման արդյունավետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրթիռների ղեկավարման ձախողման հավանականությունը (հնացած համալիրների դեպքում, ինչպիսիք են Milan, HOT, TOW առաջին մոդիֆիկացիայի, «Մալյուտկա», «Ֆագոտ», «Ֆալանգա», «Կոնկուրս» և այլն) մոտավորապես 0.8-0.9 է[5]։
Օգտագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]Համացանցում տեղեկատվություն է հայտնվել, որ Սիրիայի զինված հակամարտության ընթացքում Շտորա-1 օպտիկական-էլեկտրոնային հակաքայլերի համալիրի օգտագործման մասին։ Իբր Ռուսաստանը անհայտ թվով համալիրներ է մատակարարել սիրիական բանակին։ Կարծիք կա, որ Ռուսաստանը՝ ի պատասխան Սաուդյան Արաբիայի Սիրիայի հակակառավարական ստորաբաժանումներին ՀՏՀԿ TOW մատակարարելու, T-90-ներ է փոխանցել Սիրիային կառավարությանը[6]
Անալոգներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիրիայի կառավարության T-72, T-55, հետեւակի մարտական մեքենաների և այլ զրահամեքենաների վրա, սիրիացի մասնագետները «թռչնաբույներ» են դնում՝ Շտորա-1-ին նման բայց ինքնագործ օպտիկական-էլեկտրոնային ճնշման համակարգեր։ Նրանք Շտորա-1-ից տարբերվում են նրանով, որ տեղադրված են աշտարակի վերին մասում և աշխատում են շրջապտույտով[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Shtora-1 EOCMDAS». Fofanov.armor.kiev.ua. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 10-ին. (անգլ.)
- ↑ The Billion Dollar Spy: A True Story of Cold War Espionage and Betrayal, David E. Hoffman, location 3142, Kindle edition. (անգլ.)
- ↑ Модернизация танк Т-72 Արխիվացված 2013-05-02 Wayback Machine // Ուրալվագ գործարան (ռուս.)
- ↑ Комплекс защиты от высокоточного оружия «Штора-1» Արխիվացված 2010-01-26 Wayback Machine (ռուս.)
- ↑ 5,0 5,1 Т90 в Сирии: «Экипаж танка был слабо подготовлен» // մարտ 2016 (ռուս.)
- ↑ «РОССИЙСКИЙ КОМПЛЕКС "ШТОРА" ОТКЛОНЯЕТ ПРОТИВОТАНКОВУЮ РАКЕТУ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 28-ին.