Շտեֆանի Քլոս
Շտեֆանի Քլոս | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 31, 1984 (39 տարեկան) Բաուտցեն, Դրեզդեն, Արևելյան Գերմանիա |
Երկիր | ![]() |
Մասնագիտություն | երաժիշտ |
Անդամակցություն | Silbermond |
![]() |
Շտեֆանի Քլոս (գերմ.՝ Stefanie Kloss, հոկտեմբերի 31, 1984, Բաուտցեն, Դրեզդեն, Արևելյան Գերմանիա), գերմանացի երգչուհի։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ապրում է ավագ քրոջ հետ Կամինաու սաքսոնական գյուղում։ Դպրոցական տարիներին հանդես է եկել Ten Sing մանկական երաժշտական ծրագրի երգչախմբում։ 1988 թվականին՝ 14 տարեկան հասակում ծանոթացել է Յուլիանա Կետցերի և Շտոլլե եղբայրների հետ։ Ավելի ուշ նրանք ստեղծեցին EXAKT խումբը, նրանց միացան թմբկահար Անդրեաս Նովակը և ստեղնաշարահար Մաքսիմիլան Մանեկը։ 2000 թվականին նա ստեղծում է նոր խումբ՝ JAST (մասնակիցների անունների առաջին տառերով՝ Johannes, Andreas, Stefanie, Tomas)։ 2002 թվականին խումբը վերանվանվում է Արծաթագույն լուսին (գերմ.՝ Silbermond)։ 2004-ին լույս է տեսնում առաջին ալբոմը՝ Կորցնել սեփական ժամանակը (գերմ.՝ Verschwende deine Zeit) խորագրով։
Շտեֆանին սովորել է Բաուտցենում՝ Ֆիլիպ Մելանքտոնի անվան գիմնազիայում[1]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի ապրիլին ծնվել է նրա որդին, որի հայրը Silbermond խմբի կիթառահար Թոմաս Շտոլեն է[2]։
Մրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Nickelodeon Kids’ Choice Awards
- 2021. Գերմանիայի ձայնը մրցույթում «Սիրված թիմ՝ Գերմանիա-Ավստրիա-Շվեյցարիա» (Lieblings-Team: Deutschland, Österreich, Schweiz) անվանակարգում հաղթելու համար[3]
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2016: «Երգի՛ր» (գերմաներեն կրկնօրինակում հնչյունավորել է Էշլիին)
- 2021: Sing – Die Show deines Lebens («Երգի՛ր»-ի սիքվելն է, որի գերմաներեն կրկնօրինակում Շտեֆանին դարձյալ հնչյունավորել է Էշլիին)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Stefanie Kloß»։ Արխիվացված է օրիգինալից 2018-05-21-ին։ Վերցված է 2018-05-20
- ↑ Շտեֆանի Քլոս Ֆեյսբուքում
- ↑ Simo H. (2021-03-16)։ «Lena, Mark & Co: Deutsche VIPs räumen Kids' Choice Awards ab»։ promiflash.de (գերմաներեն)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Շտեֆանի Քլոս Վիքիպահեստում |
---|
- Շտեֆանի Քլոս AllMusic կայքում
- Stefanie Kloß
- Silbermond երաժշտախմբի պաշտոնական կայքէջը (անգլերեն)
|