Երգի՛ր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Երգի՛ր
անգլ.՝ Sing
Երգի՛ր.jpg
Изображение логотипа
Տեսակստերեոկինո և լիամետրաժ մուլտֆիլմ
Ժանրերաժշտական ֆիլմ[1][2], կինոկատակերգություն[3], ընտանեկան ֆիլմ և դրամա
ՌեժիսորԳարթ Ջենինգս[3][1][2][…]
ՍցենարիստԳարթ Ջենինգս
ՀնչյունավորումՄեթյու Մակքոնահի[4], Ռիզ Ուիզերսփուն[4], Սեթ Մաքֆարլեյն[4], Թորի Քելլի[4], Ջոն Ք. Ռայլի[4], Թերոն Էջերթոն[4], Սքարլեթ Յոհանսոն[4], Նիք Օֆերման, Նիկ Քրոլ, Փիթեր Սերաֆինովիչ, Լեսլի Ջոնս և Ջենիֆեր Սաունդերս
ՊրոդյուսերՔրիս Մելեդանդրի
ԵրաժշտությունJoby Talbot?
ԽմբագիրԳրեգորի Փեռլեր
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունUniversal Studios[5] և Illumination Entertainment[5]
ԴիստրիբյուտորUniversal Studios, UIP-Dunafilm[6] և Նեթֆլիքս
Տևողություն108 րոպե
ՍիկվելSing 2?
Թվականսեպտեմբերի 11, 2016[7], դեկտեմբերի 8, 2016[8], դեկտեմբերի 21, 2016[8], փետրվարի 17, 2017[8], հունվարի 25, 2017 և դեկտեմբերի 22, 2016[6]
MPAA վարկանիշPG
Բյուջե75 000 000 $
Շահույթ634 151 679 $[9]
singmovie.com(անգլ.)

Երգի՛ր (անգլ.՝ Sing), 2016 թվականի ամերիկյան 3D համակարգչային անիմացիոն մյուզիքլային կինոկատակերգություն, ստեղծվել է Illumination Entertainment[10] ստուդիայում։ ԱՄՆ-ում պրեմերիան տեղի է ունեցել 2016 թվականի դեկտեմբերի 21-ին։ Ռեժիսորը և սցենարիստը Գարթ Ջենինգսն է, իսկ նրա օգնականը՝ Քրիստոֆեր Լուրդելեթը[11]։ Ֆիլմը հնչյունավորել են Մեթյու Մակքոնահին, Ռիզ Ուիզերսփունը, Սեթ Մաքֆարլեյնը, Սքարլեթ Յոհանսոնը, Ջոն Ռայլին, Թորի Քելլին, Թերոն Էջերթոնը և Նիկ Կրոլլը։

Ֆիլմում կան հայտնի երգիչների ավելի քան 85 երգեր, իսկ սաունդթրեքը կատարել են Սթիվի Ուանդեր և Արիանա Գրանդեն, որը կոչվում է «Faith»[12]:

«Երգի՛ր 2» անվանումով սիքվելը թողարկվելու է 2021 թվականի հուլիսի 2-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգացած կենդանիների աշխարհում, կոալան, որի անունը Բասթեր Մուն է (Մեթյու Մակքոնահի) աշխատում է այնպես անել, որ իր թատրոնը չփակվի։ Արդյունքում Բասթերը և ոչխար ընկերը՝ Էդին (Ջոն Ռայլի) կազմակերպում են երգի մրցույթ գումար աշխատելու համար և քաղաքի բոլոր բնակիչներին հայտարարում են դրա մասին։ Հինգ կենդանիներ՝ խոզ Ռոզիտան (Ռիզ Ուիզերսփուն) և իր ընկեր Գյունտերը (Նիկ Կրոլլ), ինքնասիրահարված ու խաղամոլ սպիտակ մուկ Մայքը (Սեթ Մաքֆարլեյն), փանկ ռոք երգող մացառախոզ Էշը (Սքարլեթ Յոհանսոն), վախկոտ պատանի փիղ Մինան (Թորի Քելլի), և բրիտանական գորլիա Ջոնին (Թերոն Էջերթոն), որը ցանկանում է երգել՝ իր ընտանիքի հանցավոր քայլերն շարունակելու փոխարեն, ամենից լավ տվյալներն են ունենում։

Հնչյունավորող կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեթյու Մակքոնահի - Բասթեր Մուն, լավատես կոալա, որը կազմակերպում է երգի մրցույթ, իր թատրոնը չկորցնելու համար[10][13]։
  • Ռիզ Ուիզերսփուն - Ռոզիտա, տնային խոզ, նա իր երիտասարդական երաժշտական երազանքները թողեց, դառնալով Նորմանի հավատարիմ կինը և 25 փոքրիկ խոզերի մայրը[13]։
  • Սեթ Մաքֆարլեյն - Մայք, Ֆրենկ Սինատրայի ձայնային տվյալներով, խաղամոլ ու ինքնահավան բնավորությամբ սպիտակ լաբորատորային մուկ[13]։
  • Սքարլեթ Յոհանսոն - Էշ, փանկ ռոք երգող մացառախոզ, ով ունի իր ալտերնատիվ ռոք խումբը[13]։
  • Ջոն Ռայլի - էդդի, ոչխար, որը Բասթերի օգնականն է և նույնպես մտահոգվում է թատրոնի ճակատագրով[13][14]։
  • Թորի Քելլի - Մինա, պատանի հնդկական փիղ, որը ունի լավ փայնային տվյալներ, բայց վախենում է բեմից[13]։
  • Թերոն Էջերթոն - Ջոնի, անգլիական ակցենտով գորիլա, որը ուզում է երգել, բայց նրա հայրը ուզում է, որ նա նույնպես հետևի ընտանիքի հանցավոր կյանքին[13]։
  • Նիկ Կրոլլ - Գյունտեր[15], Ռոզիտայի գերմանական ակցենտով, շատ լավատես և ուրախ պարընկեր[16]։
  • Նիկ Օֆերմեն[16] - Նորման, տնային խոզ, Ռոզիտայի թափթփված ամուսին։
  • Գարտ Ջենինգս - տիկին Քրովլ, մեծահասակ սովորական իգուանա, որը Բասթերի օգնականն է և Ջոնիին տալիս է դաշնամուրի դասեր[11]։
  • Պիտեր Սերաֆենովիչ - Մարկուս, Ջոնիի հայրը[11]։
  • Բեք Բենեթ - Ֆրենկ, Էշի նախկին ընկերը[11]։
  • Ջենիֆեր Սաունդերս - տիկին Նանա Նուդլմեն[16][17]։
  • Ջենիֆեր Հադսոն - երիտասարդ Նանա Նուդլմեն։
  • Ռեա Փերլմեն - լամա Ջուդի։
  • Ջեյ Ֆարաոհ - հնդկական փիղ, Մինայի պապիկը։
  • Լեսլի Ջոնս - հնդկական փիղ, Մինայի մայրիկը։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Երգի՛ր» մուլտֆիլմը թողարկվել է 2016 թվականի սեպտեմբերի 11-ին, Տորոնտոյի համաշխարհային կինոփառատոնին[18]։ Universal Studios-ը ֆիլմը համաշխարհային մասշտաբով թողարկել է դեկտեմբերի 21-ին[19]։

Քննադատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Rotten Tomatoes-ը ֆիլմը հիմնվելով 9 գնահատումների վրա 88% դրական արձագանք է տվել, դեռևս ֆիլմը ունի 6.2/10 գնահատականը[20]։ Metacritic-ում ֆիլմը 100-ից 67-ն է ստացել, հիմնվելով 5 քննադատությունների վրա, ներառելով նաև դրական կարծիքները[21]։

Տորոնտոյի կինոփառատոնի ժամանակ բրիտանական HeyUGuys կայքի քննատադ Ստեֆան Փեփը տվեց խառը արձագանք, գնահատելով 2/5[22]:

Սիքվել[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունվարի 25-ին Universal ստուդիան և Illumination ընկերությունը հայտարարել են մուլտֆիլմի շարունակության մասին, որը սկզբում նախատեսված էր թողարկել 2020 թվականի դեկտեմբերի 25-ին, սակայն 2019 թվականի ապրիլի 12-ին թողարկումը հետաձգվել է 2021 թվականի հուլիսի 2-ին[23][24]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.tomatazos.com/peliculas/107777/Sing-Ven-y-canta
  2. 2,0 2,1 http://www.filmaffinity.com/es/film990902.html
  3. 3,0 3,1 http://www.imdb.com/title/tt3470600/
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 http://www.imdb.com/title/tt3470600/fullcredits
  5. 5,0 5,1 http://www.bcdb.com/bcdb/cartoon.cgi?film=151879
  6. 6,0 6,1 http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  7. Internet Movie Database — 1990.
  8. 8,0 8,1 8,2 Internet Movie Database — 1990.
  9. https://www.boxofficemojo.com/movies/?id=illumination2016.htm
  10. 10,0 10,1 Kit Borys (հունվարի 14, 2015)։ «Matthew McConaughey to Star in Illumination Animated Film (Exclusive)»։ hollywoodreporter.com։ Վերցված է օգոստոսի 3, 2015 
  11. 11,0 11,1 11,2 11,3 Felperin Leslie (սեպտեմբերի 11, 2016)։ «'Sing': Film Review»։ The Hollywood Reporter։ Վերցված է սեպտեմբերի 12, 2016 
  12. Sadlier Allison (սեպտեմբերի 9, 2016)։ «Stevie Wonder and Ariana Grande collaborate on track for Sing movie»։ Entertainment Weekly։ Վերցված է սեպտեմբերի 14, 2016 
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 13,6 Truitt Brian (նոյեմբերի 10, 2015)։ «Sneak peek: A-list animals 'SING' together»։ USA Today։ Վերցված է նոյեմբերի 11, 2015 
  14. Hopewell John (հունիսի 17, 2015)։ «Annecy: Chris Meledandri on Matthew McConaughey as a Koala Legit Theater Owner, ‘The Grinch’»։ variety.com։ Վերցված է օգոստոսի 3, 2015 
  15. Yuen Jenny (սեպտեմբերի 11, 2016)։ «TIFF 2016: Matthew McConaughey optimistic about 'Sing'»։ Toronto Sun։ Վերցված է սեպտեմբերի 12, 2016 
  16. 16,0 16,1 16,2 Trumbore Dave (նոյեմբերի 11, 2015)։ «Meet the Animated Animals of Illumination Entertainment’s 2016 Musical Comedy, ‘Sing’»։ Collider։ Վերցված է նոյեմբերի 12, 2015 
  17. Buxton Adam (ապրիլի 14, 2016)։ «EP.16 - Pub Walk With Garth Jennings»։ soundcloud.com։ Վերցված է ապրիլի 17, 2016 
  18. Hammond Pete (օգոստոսի 23, 2016)։ «Universal & Illumination To Launch ‘Sing’ With Live Jennifer Hudson And Tori Kelly Performances At Toronto»։ Deadline։ Վերցված է սեպտեմբերի 11, 2016 
  19. McClintock Pamela (հունվարի 15, 2014)։ «Universal Dates 'Despicable Me 3,' New 'Grinch Who Stole Christmas'»։ hollywoodreporter.com։ Վերցված է օգոստոսի 3, 2015 
  20. «Sing (2016)»։ Rotten Tomatoes։ Վերցված է սեպտեմբերի 21, 2016 
  21. «Sing reviews»։ Metacritic։ Վերցված է սեպտեմբերի 12, 2016 
  22. «TIFF 2016: Sing Review - HeyUGuys»։ Վերցված է սեպտեմբերի 21, 2016 
  23. «'Sing' Sequel Coming From Illumination and Universal»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2019-07-22 
  24. D'Alessandro Anthony, D'Alessandro Anthony (2019-04-12)։ «‘Sing 2’ To Croon Summer 2021; ‘The Croods 2’ Moves To Holiday Season 2020»։ Deadline (անգլերեն)։ Վերցված է 2019-07-22 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]