Շտետտին (վարչական շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շտետտին (Շտետտինյան շրջան[1]) (գերմ.՝ Regierungsbezirk Stettin), վարչական շրջան, երկրորդ մակարդակի վարչատարածքային միավոր Պրուսիայում։ Գոյություն է ունեցել 1808-1945 թվականներին։ Հանդիսացել է Պոմերանիա նահանգի շրջաններից մեկը։ Վարչական կենտրոնը եղել է քաղաք Շտետտինը (ներկայումս լեհական քաղաք Շչեցին)։ Այսօր նախկին շրջանի տարածքի մեծ մասը պատկանում է Լեհաստանին, արևմտյան մասը տեղակայված է Մեկլենբուրգ—Արևմտյան Պոմերանիա դաշնային նահանգում։

Դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջանը հյուսիսից ողողվում է Բալթիկ ծովով, արևելքում եզերվում է Պոմերանիա նահանգին պատկանող Քյոսլին և Շտրալզունդ շրջաններով, հարավում` Բրանդենբուրգ նահանգի Ֆրանկֆուրտ և Պոտսդամ շրջաններով, արևմուտքում` Մեկլենբուրգ-Շվերին և Մեկլենբուրգ-Շտրելից ինքնիշխան պետություններով։ 1937 թվականի ապրիլի 1-ից շրջանն ունեցել է էքսկլավ Մեկլենբուրգ Շվերինում` Ցետտամին, որը Երրորդ Ռեյխի անցկացրած վարչական բարեփոխումների ընթացքում միացվել է Մեկլենբուրգին։ Շտետտին շրջանին են պատկանել նաև Բալթիկ ծովում գտնվող կղզիներից Ուզեդոմը, Վոլինը և այլն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոմերանիայի վարչական բաժանում, 1913 թվական:

  Շտետտին վարչական շրջան

  Շտրալզունդ վարչական շրջան

  Քյոսլին վարչական շրջան

Շտետտինյան շրջանն ի սկզբանե ձևավորվել էր 1808 թվականին։ Վերահաստատվել է 1815 թվականի ապրիլի 30-ին՝ վարչական բարեփոխումների ընթացքում։ 1820 թվականին տարածքում եղել են տասներկու գյուղական (Անկլամ, Կամմին, Դեմմին, Գրայֆենբերգ, Գրայֆենհագեն, Նաուգարդ, Պյուրից, Ռանդով, Ռեգենվալդե, Զաթցիգ, Իկկերմյունդե, Ուզեդոմ Վոլին) և մեկ քաղաքային շրջաններ (Շտետտին)։ Վերջինս 1826 թվականին օտարվել և միացվել է Ռանդով շրջանին, սակայն 1857 թվականին կրկին առանձնացվել է։

1945 թվականից հետո նախկին Շտետտին շրջանի տարածքը՝ տեղակայված Արևելյան Պոմերանիայում, ամբողջությամբ անցել է Լեհաստանի հսկողության տակ՝ Շչեցինյան վոյեվոդության տեսքով, որը հետագայում Լեհաստանում անցկացված բարեփոխումների արդյունքում օտարվել է և այսօր համապատասխանում է Արևմտյան Պոմորյան վոյեվոդությանը։ Արևմտյան Պոմերանիայում տեղակայված Շտետտին շրջանը (հիմնականում նախկին Շտրալզունդ շրջանը) գտնվում է Գերմանիայի Մեկլենբուրգ-Արևմտյան Պոմերանիա, դաշնային նահանգում։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

1939 թվականի Պոմերանիա պրովինցիային շրջանները

Տարածք և բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1820 թվականին Շտետտին շրջանի բնակչությունը կազմում էր 352 497 մարդ։ 1850 թվականին այնտեղ ապրում էր 571 406 բնակիչ։ շրջանի տարածքը և բնակչությունը 1900[2] և 1925[3] թվականներին, ինչպես նաև 1937 թվականի մայիսի 17-ից 1941 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածում[4]։

Տարեթիվ Տարածքը, կմ² Բնակչությունը, մարդ Շրջանների քանակը
գյուղական քաղաքային
1900 12.078,93 830.709 12 1
1925 12.086,00 951.176 12 1
1939 14.178,91 1.237.782 13 4

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Волин, остров». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. Provinz Pommern: Regierungsbezirk Stettin // Gemeindeverzeichnis Deutschland 1900(գերմ.)
  3. Die Provinz Pommern im Überblick(գերմ.)
  4. «Fläche und Bevölkerung der größeren Verwaltungsbezirke (S. 8), Zahl der Gemeinden und Kreise (S. 21), Bevölkerung nach Gemeindegrößenklassen (S. 22)» (PDF) (գերմաներեն). Statistisches Jahrbuch für das Deutsche Reich 1939/40 (Digitalisat).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շտետտին (վարչական շրջան)» հոդվածին։