Jump to content

Շուստովներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շուստովներ
ընտանիք, վաճառական և բարերար

Շուստովներ, ռուս վաճառականներ և աղարդյունաբերողներ՝ սերված գեղջուկներից, հետագայում՝ ռուսական ազնվական տոհմ, որը ծագել է 17-րդ դարի սկզբին և գրանցվել է Կուրսկի նահանգի տոհմաբանական գրքի 6-րդ մասում։

Կառուցել են կոնյակի գործարաններ Հայաստանում, Ուկրաինայում (Օդեսա) և Մոսկվայում։

Տոհմի ծագումնաբանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուստովները Կոլոմենսկ գավառի Դեդինով գյուղի պալատական գեղջուկներից մեկն էին, իսկ դինաստիայի հիմնադիր անվանում են Վոլգայի և Օկայի վրա աղի առևտրով զբաղվող ոմն Յակով Շուստովին։ 17-րդ դարի 70-90-ական թվականներին Գրիգորի Ֆյոդորովիչ և Վասիլի Ֆյոդորովիչ Շուստովները հիմնեցին աղային արդյունաբերությունը Սոլիկամսկ գավառի Լենվա գետի վրա։ 1696 թվականի սեպտեմբերին Շուստովների կալվածքներում հաշվվում էր 32 աղագործարան, աղաջրի ամբարձման 16 խողովակ, աղի 13 և հացահատիկի մի քանի ամբարներ, աշխատավորների համար ավելի քան 110 տնտեսություն։ Լենվինյան աղագործարանի տարեկան արտադրողականությունը 17-րդ դարի վերջին հասնում էր 2 միլիոն փութ աղ, որը Շուստովների սեփական նավերով Կամայով և Վոլգայով հասցնում էին Նիժնի Նովգորոդ, որտեղ մի մասը վաճառվում էր տեղի շուկայում, իսկ մյուս մասն Օկայով ուղարկվում էր Կալուգա, որտեղից էլ վաճառքի էր տեղափոխվում արևմտյան և հարավարևմտյան քաղաքներ։ 1695-1697 թվականներին Լենվայի աղագործարանները փոխանցվում են Գրիգորի Ստրոգանովին[1]։

Պետրոս Առաջինի կառավարման ժամանակներում Շուստովներն արդեն հարգված վաճառականներ էին, Ռուսաստանի ոչ վերջին մարդկանցից։ Այդ պատճառով, Ռուսաստանի ամենհին առևտրական դինաստիա կոչվելու իրավունքին հավակնող Դեմիդովները, բավականին ետ են մնացել Շուստովներից։

18-րդ դարի սկզբի փաստաթղթերը հաստատում են, որ Շուստովներն ապրել են Մոսկվայում և զբաղվել են աղի առևտրով, նրանք ունեցել են սեփական աղային տարածքներ, ինչպես նաև պետական՝ վարձակալված։ Հյուսիսային պատերազմի ժամանակ, շնորհիվ բարեգործական քաղաքականության (հոսպիտալների բացում և սատարում), Շուստովները բանակին և նավատորմին մթերքով մատակարարման պատվեր ստացան, ինչն էապես բարելավեց նրանց ֆինանսական դրությունը։ Շուստովների վաճառական գործունեությունը գործնականորեն չընդհատվեց ընդհուպ մինչև 1917 թվականը։

«Ն. Շուստով և որդիներ» ընկերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի սկզբին ընտանիքի գլխավորն արդեն համարվում էր 3-րդ գիլդիայի[2] առևտուր չանող վաճառական, Շուստովներն այլևս չէին զբաղվում աղի բիզնեսով և ապրանքների վաճառքով։

1863 թվականին Նիկոլայ Լեոնտևիչ Շուստովը հիմնեց «Ն. Շուստով և որդիներ» ընկերությունը, որը սկսեց զբաղվել ալկոհոլային խմիչքների արտադրությամբ։ Սկսելով Մարոսեյկայի միակ դարբնոցից, որտեղ կային թորման տակառ և այլ սարքավորումներ, 1880 թվականին Շուստովների մոսկովյան գործարանն արդեն տեղակայված էր Պրեսնենկայում, և արդեն ունեին սեփական պահեստներ և խանութներ[3]։

1896 թվականին առևտրային տուն «Շուստով և որդիներ»-ը (ռուս.՝ «Шустовъ и сыновья») վերափոխվեց «Ն.Լ. Շուստովը որդիների հետ» (ռուս.՝ «Н.Л.Шустовъ съ Сыновьями») փայատիրական ընկերության։ Ընկերության գլուխ կանգնեց Նիկոլայ Նիկոլաևիչ Շուստովը՝ Նիկոլայ Լեոնտևիչի ավագ որդին[4]։

Կոնյակի արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուստովի կոնյակի «գաղտնի» գովազդը 1914 թվականի պատերազմի ժամանակ

1899 թվականին Նիկոլայ Նիկոլաևիչը Ներսես Թաիրյանից ձեռք է բերում կոնյակի գործարան Հայաստանում (Էրիվանյան ամրոցում), որը հետագայում վերափոփվեց Երևանի կոնյակի գործարանի։ Նիկոլայ Նիկոլաևիչի փոքր եղբորը՝ Վասիլին ուղարկում են Ֆրանսիա, որտեղից նա բերում է ֆրանսիական կոնյակների արտադրման բաղադրատոմսը և տեխնոլոգիական քարտը։ Նույն տարում ետ է գնվում 1863 թվականին հիմնադրված Օդեսայի կոնյակի գործարանը[5]։

1900 թվականին շուստովյան կոնյակի օրինակները անանուն ուղարկում են Փարիզի Համաշխարհային ցուցահանդես, որտեղ Շուստովները ստանում են Գրան-պրի և դառնում միակ ոչ ֆրանսիացի գինեգործները, ում թույլատրվում է պիտակների վրա գրել «cognac» բառը (չնայած, որ կանոններին համապատասխան, նրանց կոնյակային խմիչքը ավելի նման էր բրենդիի)[6]։

Ինչպես շուստովյան օղու դեպքում, կոնյակային շուկայում հաստատվելու համար Շուստովները օգտագործեցին նույն գովազդային սխեման։ Ճիշտ է, եթե առաջին դեպքում գինետներով շրջում էին ուսանողներ, այստեղ աչքի ընկնող համապատասխան գործակալները այցելում էին ռեստորաններ և այնտեղ պահանջում շուստովյան կոնյակ[4]։

20-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուստովի թանգարանը Օդեսայում[7]

1912 թվականին ընկերությունը դարձավ Կայսերական Գերազանցություն Նիկոլայ 2-րդի պալատի մատակարարը։ 1914 թվականին մոտ Շուստովը ղեկավարում էր Ռուսական Կայսրության ալկոհոլային արտադրության 30%-ը և ալկոհոլային արտահանման 44%-ը։ Միայն կոնյակի գործարանների տարեկան գումարային շրջապտույտը կազմում էր ավելի քան 2 մլն ռուբլի արծաթով.

Երևանի գործարան - 1 մլն. 200 հազ. ռուբլի,

Օդեսայի գործարան - 700 հազ. ռուբլի,

Քիշինևի գործարան - 400 հազ. ռուբլի։

Ավելի մեծ եկամուտներ Շուստովներն ստանում էին օղու և թրմօղու արտադրությունից, որոնց մեջ էին ֆիրմային շուստովյան «Зубровка», «Спотыкач», «Запеканка», «Ерофеич», «Рижский бальзам», «Рябина на коньяке», «Мандариновая», «Кавказский горный травник» և այլն[8]։

Սակայն, Առաջին համաշխարհային պատերազմի սկզբից Շուստովների գործարանների գործունեությունը գնաց անկման։ Պատերազմի տարիներին արգելվեցին ալկոհոլային խմիչքների վաճառքը, ինչի հետևանքով, մասնավորապես, 1914 թվականի հունիսի 20-ին փակվեց Օդեսայի կոնյակի գործարանը։ Երբ 1917 թվականի հեղափոխության ժամանակ գործարանները բոլշևիկյան կառավարության հատուկ դեկրետով ազգայնացվեցին, որպեսզի որոշ գումար ետ վերադարձնեն, Շուստով եղբայրներն ստիպված էին վերամշակել ավելի քան հարյուրամյա հնության կոնյակի անձեռնմխելի պահուստը։

Նոր կառավարության գալու ժամանակ Շուստով եղբայրները չմեկնեցին արտասահման։ Նիկոլայ Նիկոլաևիչ Շուստովն այդ ժամանակ արդեն մահացած էր (1917 թվականի հունվարի 19)։ Սերգեյ Նիկոլաևիչ Շուստովն աշխատում էր Կենտրոնական միությունում, Պավել Նիկոլաևիչ Շուստովը 1927 թվականին հրապարակեց «Խաղողի գինիներ, կոնյակներ և հանքային ջրեր» գիրքը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կաղապար:Из
  2. Варган С. (07.06.2009). «Шустовы: питейные короли» (ռուսերեն). Luxur Net. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 13-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  3. Вам помочь или не мешать?(ռուս.) // «Огонёк» : Журнал. — 2002. — Т. Март. — № 10. Архивировано из первоисточника 19 փետրվարի 2009.
  4. 4,0 4,1 «Шустовы». odessa-memory.info. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 13-ին.
  5. «Одесский коньячный завод: История» (ռուսերեն). 03.10.2006. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 13-ին.
  6. Алексей Щербаков Русский гений рекламы // Загадки истории : Журнал. — 2014. — № 12. — С. 12—13.
  7. «Shustov». www.shustov.com. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 13-ին.
  8. «Правда о Шустовых» (ռուսերեն). Я Одессит. 10.05.2009. Վերցված է 2009 թ․ հունիսի 13-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]