Շուշանիկ Մանուչարյանց
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մանուչարյանց (այլ կիրառումներ)
| Շուշանիկ Մանուչարյանց | |
|---|---|
| Ծնվել է | 1889[1] |
| Ծննդավայր | Ստավրոպոլ, Ռուսական կայսրություն[1] |
| Մահացել է | 1969[1] |
| Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Բեստուժևյան դասընթացներ |
| Մասնագիտություն | կուսակցական աշխատող |
| Աշխատատու | Gosizdat?[1] |
| Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
| Պարգևներ և մրցանակներ | |
Շուշանիկ Մկրտչի Մանուչարյանց (1889[1], Ստավրոպոլ, Ռուսական կայսրություն[1] - 1969[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային կուսակցական աշխատող, ԽՄԿԿ անդամ (1918)։
Ավարտել է Պետերբուրգի կանանց բարձրագույն (Բեստուժեյան) դասընթացները։ 1917 թվականին ղեկավարել է Պետրոգրադի հեռագրական գործակալության գրական բյուրոն։ 1918 թվականին աշխատել է Համառուսաստանյան Կենտգործկոմի հրատարակչությունում, այնուհետև՝ Պետհրատում։ 1920-24 թվականներին եղել է Վլադիմիր Լենինի, իսկ այնուհետև, մինչև 1930 թվականը, վերջինիս կնոջ՝ Նադեժդա Կրուպսկայայի գրադարանավարը։ 1930-35 թվականներին 17, ՀՍՀ VII հատոր աշխատել է ԽՄԿԿ Կենտկոմին առընթեր մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտում, որպես ավագ գիտաշխատող։ Պարբերական մամուլում բազմիցս հանդես է եկել Լենինին նվիրված հուշերով։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 257)։ |