Շոտլանդիայի անկախության հանրաքվե 2014

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շոտլանդիայի անկախության հանրաքվեի արդյունքները. կարմիրը՝ ոչ, կանաչը՝ այո

Շոտլանդիայի անկախության հանրաքվեն տեղի է ունեցել 2014 թվականի սեպտեմբերի 18-ին[1]։ Շոտլանդիայի քաղաքացիներ հանդիսացող անձինք պետք է որոշեին արդյոք ցանկանում են մնալ Մեծ Բրիտանիայի կազմում, թե անկախ պետություն դառնալ։

Հանրաքվեի արդյունքների համաձայն՝ 55.3%-ը կամ 2.001. 926 մարդ դեմ է քվեարկել անկախությանը, իսկ 44.7%-ը կամ 1,617,989 կողմ է քվեարկել[2]։ Քվեարկության իրավունք ունեին 16 տարին լրացած 4.3 միլիոն մարդ[3]։

Անկախության կողմնակիցների կարգախոսն էր «Այո» (Yes), Մեծ Բրիտանիայի կազմում մնալ ցանկացողներինը՝ «Միասին ավելի լավ է» (Better Together)։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոտլանդիայի թագավորությունը և Անգլիայի թագավորությունը որպես անկախ պետություններ ձևավորվել են միջին դարերում։ 14-րդ դարում մի շարք պատերազմներից հետ երկու միապետությունները 1603 թվականին միություն կազմեցին, իսկ Շոտլանդիայի արքա Ջեյմս 6-րդը դարձավ նաև Անգլիայի թագավոր։

1653 թվականին Օլիվեր Կրոմվելի իշխանության տարիներին երկու պետությունները կրկին միավորվեցին, սակայն 1660 թվականին բաժանվեցին։ 1707 թվականին Շոտլանդիան ու Անգլիան միավորվեցին՝ ձևավորելով Մեծ Բրիտանիայի թագավորությունը[4]։ 1707 թվականից սկսած մինչ օրս Շոտլանդիան Մեծ Բրիտանիայի կազմում է։

Հանրաքվեի կազմակերպում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոտլանդիայի անկախության հարցը 2007 թվականին բարձրացրել է Շոտլանդիայի ազգային կուսակցության առաջնորդ Ալեքս Սելմոնդը։ Այդ տարի կուսակցությունն ամենաշատ ձայները ստացավ, իսկ Սելմոնդը զբաղեցրեց Շոտլանդիայի առաջին նախարարի պաշտոնը։

2011 թվականի ընտրություններում Սելմոնդի կուսակցությունը կարողացավ ստանալ Շոտլանդիայի խորհրդարանի մանդատների մեծամասնությունը՝ 129-ից 69-ը և խոստացավ հանրաքվե անցկացնել իր վերընտրության դեպքում[5]։

Շոտլանդիայի անկախության հարցով հանրաքվե անցկացնելու մասին Սելմոնդը հայտարարեց նույն թվականի մայիսին, իսկ 2012 թվականի հունվարին կառավարությունը հայտարարեց հանրաքվեի մոտավոր ժամկետը՝ 2014 թվականի աշուն։

2012 թվականի հունիսի 1-ին ստեղծվեց «Ավելի լավ է միասին» քաղաքական միավորումը, որը ներկայացնում էր Շոտլանդիայի անկախացման դեմ հանդես եկող քաղաքական կուսակցություններին, կազմակերպություններին ու անձանց։

2012 թվականի հոկտեմբերի 15-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը և Շոտլանդիայի կառավարության առաջին նախարար Ալեքս Սելմոնդը համաձայնագիր ստորագրեցին հանրաքվեի անցկացման ժամկետի վերաբերյալ[6]։

Հանրաքվեն անցնելու դեպքում Շոտլանդիան անկախություն պետք է հռչակեր 2016 թվականի մարտի 24-ին։

2013 թվականի նոյեմբերի 26-ին Սելմոնդը ներկայացրեց «Սպիտակ գիրքը»՝ 670 էջանոց փաստաթուղթ, որում նկարագրված է նոր պետության կառուցվածքը[7]։ Ըստ փաստաթղթի՝ անկախանալու դեպքում Շոտլանդիայի արժույթն էր մնալու ֆունտ ստերլինգը, իսկ պետության ղեկավարը՝ Մեծ Բրիտանիայի թագուհին։

Քարոզարշավ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այո արշավի պոստեր խանութի վրա

Շոտլանդիայի անկախության կողմնակիցները 2012 թվականի մայիսի 25-ին սկսեցին Այո Շոտլանդիա քարոզարշավը[8]։ Քարոզարշավին աջակցում էին Շոտլանդիայի ազգային կուսակցությունը, Շոտլանդիայի կանաչների կուսակցությունը և Շոտլանդիայի սոցիալիստական կուսակցությունը[9]։ Քարոզարշավի մեկնարկին Սելմոնդը հույս հայտնեց, որ 1 միլիոն մարդ կստորագրի անկախությանն աջակցելու մասին հռչակագիրը։ 2014 թվականի օգոստոսի 22-ին Այո Շոտլանդիան հայտարարեց 1 միլիոն ստորագրությունը հավաքելու մասին։

Մեծ Բրիտանիայի կազմում մնալու օգտին քարոզարշավը ստացավ Ավելի լավ է միասին անվանումը և մեկնարկեց 2012 թվականի հունիսի 25-ին[10]։ Այն առաջնորդում էր Մեծ Բրիտանիայի Գանձապետարանի նախկին կանցլեր Ալիստեր Դարլինգը, ում աջակցություն են հայտնել Պահպանողական, Լեյբորիստական և Լիբերալ Դեմոկրատական կուսակցությունները[10][11]։

Հանրաքվեի արդյունքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտրություն ձայներ  %
Ոչ 2,001,926 55.30
Այո 1,617,989 44.70
Վավեր քվեներ 3,619,915 99.91
Անվավեր քվեներ 3,429 0.09
Քվեների ընդհանուր թիվը 3,623,344 100.00
Գրանցված ընտրողներ և մասնակցություն 4,283,392 84.59
Քվեարկության իրավունք ունեցողներ և մասնակցություն 4,436,428 81.67
Աղբյուր՝ BBC News, General Register Office for Scotland
Շրջան[12] Կողմ ձայներ Դեմ ձայներ Կողմ (%) Դեմ (%) Վավեր քվեներ Մասնակցություն (%)
Աբերդին 59,390 84,094 41.4 % 58.6 % 143,484 81.7 %
Աբերդինշիր 71,337 108,606 39.6 % 60.4 % 179,943 87.2 %
Անգուս 35,044 45,192 43.7 % 56.3 % 80,236 85.7 %
Արգայլ և Բյուտ 26,324 37,143 41.5 % 58.5 % 63,467 88.2 %
Կլակմաննաշիր 16,350 19,036 46.2 % 53.8 % 35,386 88.6 %
Դամֆրիս և Գալոուեյ 36,614 70,039 34.3 % 65.7 % 106,653 87.5 %
Դանդի 53,620 39,880 57.3 % 42.7 % 93,500 78.8 %
Արևելյան Էյրշիր 39,762 44,442 47.2 % 52.8 % 84,204 84.5 %
Արևելյան Դուրբատոնշիր 30,624 48,314 38.8 % 61.2 % 78,938 91.0 %
Արևելյան Լոթիան 27,467 44,283 38.3 % 61.7 % 71,750 87.6 %
Արևելյան Ռենֆրուշիր 24,287 41,690 36.8 % 63.2 % 65,977 90.4 %
Էդինբուրգ 123,927 194,638 38.9 % 61.1 % 318,565 84.4 %
Իլիան Սիար 9,195 10,544 46.6 % 53.4 % 19,739 86.2 %
Ֆալկիրկ 50,489 58,030 46.5 % 53.5 % 108,519 88.7 %
Ֆայֆ 114,148 139,788 45.0 % 55.0 % 253,936 84.1 %
Գլազգո 194,779 169,347 53.5 % 46.5 % 364,126 75.0 %
Հայլենդ 78,069 87,739 47.1 % 52.9 % 165,808 87.0 %
Ինվերկլայդ 27,243 27,329 49.9 % 50.1 % 54,572 87.4 %
Միդլոթիան 26,370 33,972 43.7 % 56.3 % 60,342 86.8 %
Մորեյ 27,232 36,935 42.4 % 57.6 % 64,167 85.4 %
Հյուսիսային Էյրշիր 47,072 49,016 48.9 % 51.1 % 96,088 84.4 %
Հյուսիսային Լանարկշիր 115,783 110,922 51.1 % 48.9 % 226,705 84.4 %
Օրկնեյան կղզիներ 4,883 10,004 32.8 % 67.2 % 14,887 83.7 %
Պերտ և Կինրոս 41,475 62,714 39.8 % 60.2 % 104,189 86.9 %
Ռենֆրուշիր 55,466 62,067 47.2 % 52.8 % 117,533 87.3 %
Շոտլանդիայի սահմաններ 27,906 55,553 33.4 % 66.6 % 83,459 87.4 %
Շետլանդյան կղզիներ 5,669 9,951 36.3 % 63.7 % 15,620 84.4 %
Հարավային Էյրշիր 34,402 47,247 42.1 % 57.9 % 81,649 86.1 %
Հարավային Լանարկշիր 100,990 121,800 45.3 % 54.7 % 222,790 85.3 %
Սթիռլինգ 25,010 37,153 40.2 % 59.8 % 62,163 90.1 %
Արևմտյան Դամբարտոնշիր 33,720 28,776 54.0 % 46.0 % 62,396 87.9 %
Արևմտյան Լոթիան 53,342 65,682 44.8 % 55.2 % 119,024 86.2 %
Ընդհանուր 1,617,989 2,001,926 44,7 % 55,3 % 3,619,915 84,6 %

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]