Jump to content

Շոկ-արթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիերո Մանձոնի, «Նկարչի կղկղանք»

Շոկ-արթ (անգլ.՝ Shock art), արվեստագիտական եզր, որը բնորոշում է ժամանակակից արվեստի առանձնահատուկ ուղղությունը` ձևավորված 1960-ական թվականների սկզբին։ Այս ուղղության շրջանակներում նկարիչները փորձել են ստեղծել արվեստի գործեր, որոնք գեղարվեստական անսովոր նյութերի կիրառման հաշվին արտահայտման պրովոկացիոն ձևերով կամ գաղտնի իմաստներով պետք է ցնցեն հանդիսատեսին[1]։

Այս ուղղությունը սահմանափակումներ չունի գեղարվեստական մեթոդի առումով, ոճով կամ ժանրով, սակայն ամենից հաճախ արվեստի ցնցող գործեր են ներկայացնում ինստալյացիան, փերֆորմանսը, ավելի հազվադեպ` գեղանկարչությունն ու քանդակագործությունը։

Շոկ-արթի կողմնակիցները պնդում են, որ այս ձևը հասարակութան պահանջարկն է, իսկ քննադատները մերժում են այն` որպես մշակութային աղտեղություն։ Այսպիսով, արվեստի այս տեսակի շուրջ բանավեճերը դեռ շարունակվում են։ Արվեստագետներից մեկը 2001 թվականին շոկ-արթն անվանել է «արվեստի ամենաանվտանգ տեսակը, որով նկարիչը այսօր կարող է մտնել արվեստի բիզնեսի մեջ»[2]։

Չնայած այն բանին, որ շոկային արվեստը կարող է գրավել թանգարանային գործիչներին և հայտնվել թերթերի առաջին էջերում, 2007 թվականին The Art Newspaper ամսագրում հայտնվել է այն տեսակետը, որ ավանդական արվեստի ցուցադրությունները նախկինի պես մեծ ճանաչում են վայելում[3]։

Այն ժամանակ, երբ շարժումն ավելի ու ավելի լայն տարածում է գտնում, շոկային արվեստի արմատները հասնում են արվեստի պատմության խորքերին։ Այսպես, Լոնդոնի Գեղարվեստի թագավորական ակադեմիայի հոգաբարձու Նորման Ռոզենթալը շոկային արվեստի` 1997 թվականին կայացած Sensation ցուցահանդեսի կատալոգում նշել է, որ նկարիչները «միշտ զբաղվել են այնպիսի տարածությունների նվաճմամբ, որոնք միշտ տաբու են ունեցել»[2]։ Չինաստանում, որտեղ շոկային արվեստի ակտիվ շարժում է սկսվել, 1989 թվականին Տյանանյմեն հրապարակի ցույցերից հետո տաբուի նկատմամբ ոտնձգությունները մշակույթի նախարարությանը ստիպել են արվեստի անհարմար ձևերի ճնշման փորձեր անել[4]։

1998 թվականին The Independent Ջոն Վինձորը նշել է, որ «Բրիտանացի երիտասարդ նկարիչների» աշխատանքները ձանձրալի են թվում 1970-ական թվականների «շոկային արվեստի» ներկայացուցիչների գործերի համեմատությամբ, սակայն վերջիններիս արվեստն անցել է, իսկ «Բրիտանացի երիտասարդ նկարիչների» աշխատանքներն ընդմիշտ մտել է պատմության մեջ[5]։

2008 թվականին ԱՄՆ-ում դատարանին է փոխանցվել դատական գործ, որը պետք է որոշեր, թե արդյոք Այրա Այզեքսի ֆետիշային ֆիլմերը շոկային արվեստի օրինակնե՞ր են, ինչպես պնդում է ինքը ռեժիսորը, թե՞ անօրինական անպարկեշտություն[6]։

Շոկ-արթի նշանավոր օրինակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Նկարչի կղկղանք» (1961) -իտալացի Պիերո Մանձոնիի գործը, որ բաղկացած էր բաղկացած էր պահածոյի 90 տուփերից, որոնցից յուրաքանչյուրը լցված էր նկարչի արտաթորանքի 30-ական գրամով։ Տուփերից մեկը Սոթբիս աճուրդի տանը 2007 թվականի մայիսի 23-ին վաճառվել է 124.000 եվրոյով, իսկ մեկ ուրիշը 2015 թվականի հոկտեմբերի 16-ին Քրիստիս աճուրդում վաճառվել է 182.500 ֆունտ սթերլինգով[7][8]։
  • Orgies of Mystery Theatre ներկայացում, որ ստեղծել է ավստրիացի Հերման Նիտչը։ Այն երաժշտության ու պարի ներկայացում էր կենդանիների անդամահատված մարմինների մեջ «Ոչնչացումը արվեստում» սիմպոզիումի շրջանակներում (1966, Լոնդոն)։
  • Shoot ներկայացում (1971), որի հեղինակը ամերիկացի Քրիս Բերդենն է։ Ներկայացման ժամանակ ընկերը 3.5 մ տարածությունից կրակել է նրա ձեռքին 22 կալիբրի զենքից[9]։
  • «12 քառակուսի մետր» ներկայացում (Պեկին, 1994)։ Հեղինակ Չժան Խուանը իր մերկ մարմինը պատել է մեղրով և ձկան յուղով և այն հանձնել «ճանճերի ու միջատների տիրապետմանը»։
  • «Իմ մահճակալը» (1998)։ Նկարչուհի Թրեյսի Էմինը պատկերել է իր մահճակալը` ծածկված կեղտոտ սավաններով, շրջապատված աղբով[10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. R. Rawdon Wilson The Hydra's Tale: Imagining Disgust. — University of Alberta, 2002. — 484 с. — ISBN 9780888643681
  2. 2,0 2,1 Silberman, Vanessa. (March 2001) Inside shock art. Art Business News Accessed October 31, 2007.
  3. Miller, Cheryl. (January 2007) Crying censorship. Reason Accessed October 31, 2007.
  4. Baby-eating art show sparks upset. BBC. (January 3, 2003). Accessed October 31, 2007.
  5. Windsor, John. «Art 98: Collecting—Let the love affair begin», The Independent, 17 January 1998. Retrieved 14 August 2010.
  6. «'Shock Art' or Porn?». National Public Radio. 2008 թ․ հունիսի 10. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 7-ին.
  7. Sotheby’s, asta record per «merda d’artista»
  8. John; Miller Excremental Value(անգլ.) : magazine. — 2007. — № 10.
  9. Mahoney, Jeff (1999 թ․ հոկտեմբերի 1). «The 20th Century Has Seen Plenty of Examples of Shock Art». The Spectator. էջ A.12. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 20-ին.
  10. Beyond Shock Value(անգլ.) // Newsweek : magazine. — 2003.