Շշուկները (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շշուկները
The Whispers
Изображение логотипа
Պաշտոնական պաստառ
Ժանրֆենթզի հեռուստասերիալ, գիտական ֆանտաստիկա հեռուստատեսությունում և գրական ստեղծագործության էկրանավորում
Երկիր ԱՄՆ[1]
ՀիմքZero Hour?
ԼեզուԱնգլերեն
Գլխավոր
դերերում
Լիլի Ռեյբ, Barry Sloane?, Մայլո Վենտիմիլիա, Քրիստեն Քոնոլի և Կատալինա Դենիս
ՊրոդյուսերՍթիվեն Սփիլբերգ
Ջասթին Ֆավլի
Դերիլ Ֆրենկ
Զաք Էստրին
Գործադիր պրոդյուսերՍթիվեն Սփիլբերգ
ԵրաժշտությունՌոբերտ Դունկան
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ13
Էկրաններին էհունիսի 1, 2015-ից օգոստոսի 31, 2015
ՀեռուստաալիքAmerican Broadcasting Company
ԸնկերությունABC Studios և Amblin Entertainment
ԴիստրիբյուտորDisney-ABC Domestic Television
Պատկերի ձևաչափ16:9
Պաշտոնական կայքէջ

«Շշուկներն» ամերիկյան գիտաֆանտաստիկ դրամա ժանրի հեռուստասերիալ է, որը ստեղծվել և արտադրվել է Սու Հյուի և պրոդյուսերներ Սթիվեն Սփիլբերգի, Ջասթին Ֆավլիի, Դերիլ Ֆրենքի և Դոն Օլմսթեդի կողմից՝ ABC հեռուստաընկերության կողմից[2]։ Այն հիմնված է Ռեյ Բրեդբերիի կարճ պատմվածքի՝ «Զրոյական ժամ»-ի վրա, որը զետեղված է գրողի «Նկարազարդված մարդը» գրքում[3][4]։ Առաջին սերիայի նկարահանումների սկսեցին 2014 թվականի մայիսի 8-ին, որի պրեմիերան տեղի ունեցավ ABC հեռուստաալիքի եթերում՝ 2015-ի հունիսի 1-ին[5][6][7], իսկ ամբողջ առաջին եթերաշրջանը հեռարջակվեց մինչև օգոստոսի 31[8]։

Նախադրյալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալը պատմում է երեխաների մասին, ովքեր շփվում են միևնույն անտեսանելի և երևակայական ընկերոջ հետ, որի անունը Դրիլ է։ Նրանք գաղտնի կերպով խաղում են իրենց «խաղերը», որոնց դիմաց երեխաները ստանում են այն, ինչ իրենց խոստացել է Դրիլը։ Քլեր Բենիգանը, ով երեխաների բաժնի ոստիկանության գործակալ է, բացահայտում է ոչ միայն կապը տարբեր երեխաների միջև՝ ներառյալ իր որդուն, այլ նաև իր անհետ կորած ամուսնու։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լիլի Ռեյբ - Քլեր Բենիգան։ Ոստիկանության գործակալ, երեխաների հատուկ մասնագետ, ով բացահայտում է երեխաների միւջ տարօրինակ կապը երևակայական ընկերոջ՝ Դրիլի հետ, որն իրականում այլմոլորակային է։ Նա Շոնի ամուսինն է, Հենրիի մայրը և Ուեսի նախկին սիրեկանը։
  • Բերրի Սլոան - Ուես Լոուրենս։ ԱՄՆ գ պաշտպանության նախարարության բարձր վարկանիշով գործակալ, ով մոտ կապեր ունի նախագահի հետ։ Ուեսը Լենայի ամուսինն է, Մինքսի հայրը և Քլերի նախկին սիրեկանը։
  • Մայլո Վենտիմիգլիա - Կապիտան Շոն Բենիգան։ ԱՄՆ-ի օդային ուժերի օդաչու, ով անհետ կորած էր համարվում օդանավի ընկնելուց հետո։ Նա լինելով Դրիլի ազդեցության տակ, վերադառնում է իր քաղաք։ Նա Քլերի ամուսինն է և Հենրիի հայրը։
  • Քրիստեն Քոնոլի - Լենա Լոուրենս։ Ուեսի կինը և Մինքսի մայրը, ով դառնում է խոցելի, երբ բացահայտում է, որն Դրիլլն իր դստերն իր դեմ է տրամադրում։
  • Դերեք Ուեբստեր - Ջեսափ Ռոլինս։ Ոստիկանության գործակալ և Քլերի նոր գործընկերը։
  • Կատալինա Դենիս - Բժ. Մարիա Բենդավիդես։
  • Քայլ Հարիսոն - Հենրի Բենիգան։ Քլերի Շոնի որդին, ով խաղեր էր խաղում Դրիլի հետ, որը նրան ետ վերադարձրեց խոսելու ունակությունն ու հորը։
  • Քայլի Ռոջերս - Միլիասենթ «Մինքս» Լոուրենս։ Ուեսի և Լենայի դուստրը, ով դառնում է Դրիլի հերթական խաղընկերներից մեկը։

Երկրորդական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դեվիդ Էնդրյուս - Հելեյ Ֆրոմմեր
  • Դի Ուալաս - Ոիլլի Սթարլինգ
  • Ալան Ռաք - Ալեքս Մայերս
  • Ջեմիսոն Ջոնս - Հարիսոն Ուեյլ
  • Օթմ Ռիսեր - Ամանդա Ուեյլ
  • Էբբի Ռոյդեր Ֆորթսոն - Հարփեր Ուեյլ
  • Էլիսոն Արայա - Քոլի
  • Քեթրին Լուգ Հագքիստ - Ռենե
  • Էրիեն Բուի - Լուկաս
  • Միվ Դադլի - Ջեյն
  • Թերել Ռենսոն կրտսեր - Իթան
  • Գվինեթ Ուոլշ - Բժ․ Քեթրին Թալլի
  • Օլիվիա Դյուհարսթ - Քելի
  • Մարտին Քամինս - Նախագահ Չիփ Ուինտերս
  • Քիրսթեն Ռոբեկ - Բեթ Ուինտերս
  • Քեյդեն Մագնուսոն - Կասանդրա Ուինտերս
  • Ջեյ Պոլսոն - Թոմաս Հարկուրտ
  • Ջոն Բիլինգսլեյ - Ռոն Հարկուրտ
  • Լոգան Ուիլիամս - Էլիոտ Հարկուրտ
  • Դերիեն Պռովոստ - Նիկոլաս Բրյուսթեր
  • Թոմ Բաթլեր - Դենիել Գոթս

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ABC-ն Սթիվեն Սփիլբերգից և իր Amblin Television ընկերությունից գնեց առաջին սերիայի սցենարը, որը գրվել էր Սու Հյուի հետ, 2013 թվականի նոյեմբերի 5-ին[9]։ 2014 թ. հունվարի 23-ին հեռուստաալիքը թույլատրեց սկսել առաջին սերիայի նկարահանումները[10], իսկ Մարկ Ռոմանեկը զբաղեցրեց ծրագրի ռեժիսորի դերը[11]։

Հիմնական դերերի լսումները սկսեցին 2014 թվականի փետրվարին։ Դերեք Ուեբսթերը դարձավ առաջին դերասանը, որը հաստատվեց առաջին սերայի համար, փետրվարի 18-ին[12]։ Երկու օր անց Մայլո Վենտիմիլյան և Բերրի Սլոանը ստացան տղամարդկանց երկու գլխավոր դերերը[13]։ Փետրվարի 24-ին հայտարարվեց, որ Լիլի Ռեյբը կխաղա սերիալի գլխավոր հերոսուհու դերը[14][15]։

2014 թվականի մայիսի 8-ին ABC-ն պատվիրեց նկարահանելու հեռուստասերիալի առաջին եթերաշրջանը, որը պետք է ցուցադրվեր 2014-15 ընկած ժամանակահատվածում[16][17]։ Առաջին սերիան նկարահանվեց Լոս Անջելեսում, սակայն սերիալի պատվերից հետո ABC Studios-ը ստիպված եղավ արտադրությունը տեղափոխել Վանկուվեր, ինչից դժգոհեցին դերասանների մեծ մասը[18]։

Սերիաների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

No.ԱնվանումՌեժիսորՍցենարիստՀեռարձակման ամսաթիվը ԱՄՆ-ումԱՄՆ-ի հեռուստադիտողներ (միլիոն)
1"«Տեսնու՞մ ես, իքս է նկարած»
«X Marks the Spot»"
Մարկ Ռոմանեկ և Բրեդ ԹրներՍու ՀյուՀունիսի 1, 20155,66[19]
Որոշ երեխաների մոտ հայտնվում է Դրիլ անունով երևակայական ընկեր։ Նրանց ծնողները կասկածում են, որ նա այնքան էլ երևակայական չէ, ինչպես իրենց է թվում։ Երբ խաղերը, որում խաղում ե երեխաները Դրիլի հետ, դառնում են վտանգավոր, գործի քննությունն իր ձեռքն է վերցնում ոստիկանական գործակալ Քլեր Բենիգանը։ Նա չգիտի, որ իր որդի Հենրին նույնպես խոսում է Դրիլի հետ։ Ուես Լոուրենսը, ով Քլեր Բենիգանի նախկին սիրեկանն էր, ԱՄՆ ներքին գործերի նախարարության աշխատակից է։ Նա ուղևորվում է Սահարա, որտեղ գտնում է տարօրինակ գեոլոգիական երևույթ, որի նմանը երբեք չէր տեսել։
2"«Պահմտոցի»
«Hide & Seek»"
Չարլզ ԲեսոնՍու ՀյուՀունիսի 8, 20154.24[20]
Քլերը փորձում է հասկանալ, թե ով է իրականում Ջոն Դոուն։ Դրիլը նախկինի պես շարունակում էՄինքսի, Հարփերի և Հենրիի հետ իր վտագավոր խաղալ իր վտանգավոր խաղերը։ Մինչ Ջեն Դոուն կատարում է իր առեղծվածային առաջադրանքը, Քլերը բացահայտում է իր նկարը, փորձելով պարզել նրա ինքնությունը։ Լենան դժգոհ է նրանից, որը Ուեսն այդ գործի մասին խոսել է Քլերի հետ։
3"«Բախում»
«Collision»"
Չարլզ ԲեսոնԴին ՈւիդենմենՀունիսի 15, 20153.90[21]
Ջոն Դոուն գերի է վերցնում բժիշկ Մարիա Մարտինեսին, կուրորեն հետևելով առեղծվածային էակի հետևից՝ անհայտ ուղղությամբ։ Քլերը և Ուեսը հետևում են անծանոցի քայլերով և գուշակում, թե ինչն է լինելու նրա հաջորդ նշանակետը։
4"«Աղետ»
«Meltdown»"
Գիլերմո ՆավալոԶաք ԷստրինՀունիսի 22, 20153.87[22]
Մինքսը փորձում է համոզել Հենրիին ևս մեկ անգամ խաղալ Դրիլի հետ։ Քլերը և Ուեսը փնտրում են Ջեն Դոուին, որպեսզի վնասազերծեն, ինչպես իրենք են կարծում, միլիոնավոր մարդկանց կյանքի վտանգը։
5"«Եթե խորը փորել»
«What Lies Beneath»"
Մեթ Էրլ ԲիսլիՀոլի ՀարոլդՀունիսի 29, 20153.36[23]
Քլերը շփվում ՝Շոնի հետ,ով ոչինիչ չի հիշում իր և իրենց միասնական կյանքի մասին։ Նա փարձում է օգնել հիշելու ինչ-որ բան անցյալից։ Ուեսը կրկին գնում է Մալի, որպեսզի կրկին նայի Ֆուլգուրիտը, իսկ Լենան աչքը չի կտրում Մինքսից, որպեսզի համոզվի, որ Մինքսը դադարել է խոսել Դրիլի հետ։
6"«Աղեղնավոր»
«The Archer»"
Հոլի ԴեյլՄայքլ Ռասել ԳանՀուլիսի 13, 20153.36[24]
Դրիլի գործում մեծ առաջընթաց է գրանցվում։ Քլերը քննում է այն երեխաներին, ում հետ կապվել է Դրիլը, իսկ Ուեսը կատարում է անհավանական մի բացահայտում, երը հնարավոր է կապ ունի Դրիլի հետ։
7"«Ինչ գնով էլ լինի»
«Whatever It Takes»"
Հոլլի ԴեյլՄայքլ ԳանՀուլիսի 13, 20153.55[25]
Ուեսը հանդիպում է ԱՄՆ-ի նախագահին, որպեսզի քննարկեն այն, ինչ իր թիմն իմացել է առեղծվածային օբյեկտի մասին, որը հնարավոր է կապ ունի Դրիլի հետ։ Այդ ժամանակ Շոնը քիչ է մնում բանտ նստի Դրիլի հետ համագործակցելու պատճառով, իսկ Լենան փորձում է իր աղջկա միջոցով շփվել Դրիլի հետ՝։
8"«Ավերված»
«A Hollow Man»"
Քենեթ ՖինկԴենիել ՔոնոլիՀուլիսի 203.28[26]
Քլերը և Շոնը հետապնդում են մարդու, ով 30 տարի առաջ մահացու հանդիպում է ունեցել Դրիլի հետ։
9"«Կոտրված երեխա»
«Broken Child»"
Բրեդ ԹըրներՈւբա ՄուհամեդՕգոստոսի 3, 20152.77[27]
Քլերը, Շոնը, Ուեսը և Լենան փորձում են բացահայտել այն մարդու անցյալը, ով 30 տարի առաջ հանդիպել է Դրիլի հետ, նրան սպանելու ուղի փնտրելով։ Իհարկե, եթե Դրիլը չսպանի այդ մարդուն առաջինը։
10"«Վատագույն վախերը»
«Darkest Fears»"
Էդ ՕրնելասՀոլլի Հարոլդ և Դին ՎիդենմանՕգոստոսի 10, 20152.68[28]
Մշակվում է Դրիլի վնասազերծման պլանը, որով նկարն պետք է քշեն մի անկյուն և զրկեն էնէրգիայից, որից էլ նա կմեռնի։ Բայց եթե պլանը ձախողվի, ապա կունենա մահացու հետևանքներ։
11"«Տնային ձանձրույթ»
«Homesick»"
Քենեթ ՖինկԷլիսոն Տատլոկ և Մայքլ ԳանՕգոստոսի 17, 20152.51[29]
Մինչ Դրիլը կորցնում է ուժը, բոլոր երեխաները, ովքեր օգնել են նրան, միանգամից հիվանդացել են։ Մտածելով, որ նրանք ամեն դեպքում կարող են հաղթել անհաղթելի թշնամուն, Ուեսը համոզում է նախագահին բոլոր երեխաներին հավաքելու մի տեղ, որը կթուլացնի Դրիլին և կստիպի նրան անհայտանալ։ Այդ ժամանակ խմբի անդամներից մեկն ունենում է հարազատ մարդու ծանր կորուստ։
12"«Մթության մեջ տեղաշարժվողը»
«Traveller in the Dark»"
Պ․ Ջ․ ՊեշեՍու Հյու և Դենիել ՔոնոլիՕգոստոսի 24, 20152.68[30]
Դրիլը գերևարում է երեխաներից մեկին, սակայն ոչ ոք վստահ չէ, թե ում։ Այդ ամենը հանգեցնում է խառնաշփոթի և վախի։
13"«Խաղն ավարտրված է»
«Game Over»"
Չարլզ ԲիսոնԶաք Էստրին և Ուբա ՄուհամեդՕգոստոսի 31, 20152.75[31]
Դրիլի առեղծվածային խաղն ավարտին է մոտենում։ Գործողության մեջ են մտնում այն երեխաները, ովքեր Դրիլի հետ կապ են հաստատել դռևս 1982 թվականից և այդ ամբողջ ժամանակ սպասել են։ Շուտով ոստիկանությանը հաջողվում է հասկանալ, թե ինչ ազդանշան է ուղարկել այլմոլորակայինը և ինչպիսին է պատասխանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Fernsehserien.de (գերմ.)
  2. «ABC Unveils 2014–15 Primetime Schedule». The Futon Critic. 2014 թ․ մայիսի 13. Վերցված է 2014 թ․ մայիսի 13-ին.
  3. «Լիլի Ռեյբը ABC -ի այլմոլորակայինների մասին պատմող սերիալի գլխավոր հերոսի դերում». Variety. 2014 թ․ փետրվարի 24. Վերցված է 2014 թ․ ապրիլի 27-ին.
  4. «ABC Orders 3 Drama Pilots, Kevin Hart Comedy». Variety. 2014 թ․ հունվարի 23. Վերցված է 2014 թ․ ապրիլի 27-ին.
  5. «ABC Orders 'How to Get Away With Murder,' 'Black-ish,' 'American Crime,' 'Selfie,' 'Galavant,' More to Series». The Hollywood Reporter. 2014 թ․ մայիսի 8. Վերցված է 2014 թ․ մայիսի 13-ին.
  6. «ABC courts women with fall schedule». USA Today. 2014 թ․ մայիսի 13. Վերցված է 2015 թ․ հունվարի 1-ին.
  7. «ABC-ն հայտարարեց իր հեռուստասերիալների ամառային պրեմիերայի օրերը». TV by the Numbers. 2015 թ․ ապրիլի 8. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 9-ին.
  8. «(#113) "Game Over"». The Futon Critic. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 18-ին.
  9. «ABC Developing Alien Drama From 'Under the Dome' Writer (Exclusive)». The Hollywood Reporter. 2013 թ․ նոյեմբերի 5. Վերցված է 2014 թ․ մայիսի 9-ին.
  10. «ABC Picks Up Alien Drama Pilot 'The Visitors' From Amblin TV». Deadline.com. 2014 թ․ հունվարի 23. Վերցված է 2014 թ․ մայիսի 9-ին.
  11. «Peter O'Fallon To Direct TNT Pilot 'Agent X'; Mark Romanek To Helm ABC's 'The Visitors'». Deadline.com. 6 февраля 2014. Վերցված է 2014 թ․ մայիսի 9-ին.
  12. «Greta Lee Boards NBC Comedy Pilot 'Old Soul'; Derek Webster In ABC's 'The Visitors'». Deadline.com. 2014 թ․ փետրվարի 18. Վերցված է 2014 թ․ մայիսի 9-ին.
  13. «Մայլո Վենտիմիլյան և Բերրի Սլոանը կխաղան ABC-ի նոր սերիալում». Deadline.com. 20 февраля 2014. Վերցված է 2014 թ․ մայիսի 9-ին.
  14. ««Ամերիկյան սարսափ պատմության» Լիլի Ռեյբը կխաղա ABC-ի «Այցելուները» սերիալի գլխավոր դերում». The Hollywood Reporter. 2014 թ․ փետրվարի 24. Վերցված է 2014 թ․ մայիսի 9-ին.
  15. «Լիլի Ռեյբը ABC-ի նոր սերիալում». Deadline.com. 2014 թ․ փետրվարի 24. Վերցված է 2014 թ․ մայիսի 9-ին.
  16. «ABC Picks Up 'Selfie', 'Forever', Jeff Lowell, 'Galavant', 'The Whispers', 'How To Get Away With Murder', 'American Crime', 'Black-ish' To Series». Deadline.com. 2014 թ․ մայիսի 8. Վերցված է 2014 թ․ մայիսի 9-ին.
  17. «ABC Orders 'Marvel's Agent Carter,' 4 Other Dramas and 4 Comedies». Variety. 2014 թ․ մայիսի 8. Վերցված է 2014 թ․ մայիսի 9-ին.
  18. «ABC-ի նոր դրամա «Շշուկները» լքում է Լոս Անջելեսը և տեղափոխվում դեպի Վանկուվեր». Deadline.com. 2014 թ․ մայիսի 23. Վերցված է 2014 թ․ մայիսի 24-ին.
  19. «Monday Final Ratings: 'So You Think You Can Dance' Adjusted Up; 'The Island' Adjusted Down». TV by the Numbers. 2015 թ․ հունիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 2-ին.
  20. «Monday Final Ratings: 'American Ninja Warrior' Adjusted Up; 'The Island' Adjusted Down». TV by the Numbers. 2015 թ․ հունիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 9-ին.
  21. «Monday Final Ratings: NHL Stanley Cup Final Adjusted Up». TV by the Numbers. 2015 թ․ հունիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 19-ին.
  22. Bibel, Sara (2015 թ․ հունիսի 23). «Monday Final Ratings: 'The Bachelorette' Adjusted Up; 'The Island' Adjusted Down». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 23-ին.
  23. «Monday Final Ratings: No Adjustment for 'The Whispers', 'American Ninja Warrior' or 'So You Think You Can Dance'». TV by the Numbers. 2015 թ․ հունիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 30-ին.
  24. «Monday Final Ratings: 'American Ninja Warrior' Adjusted Up; 'The Island' & 'Whose Line Is It Anyway' Adjusted Down». TV by the Numbers. 2015 թ․ հուլիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 8-ին.
  25. «Monday Final Ratings: 'American Ninja Warrior' Adjusted Up; 'Running Wild With Bear Grylls' & 'Cedric's Barber Battle' Adjusted Down». TV by the Numbers. 2015 թ․ հուլիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 14-ին.
  26. «Monday Final Ratings: 'American Ninja Warrior' Adjusted Up; 'The Whispers' & 'Running Wild With Bear Grylls' Adjusted Down». TV by the Numbers. 2015 թ․ հուլիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 21-ին.
  27. «Monday Final Ratings: 'American Ninja Warrior' Adjusted Up; 'Running Wild With Bear Grylls' Adjusted Down». TV by the Numbers. 2015 թ․ օգոստոսի 4. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 5-ին.
  28. «Monday Final Ratings: 'American Ninja Warrior' Adjusted Up; 'Significant Mother' & 'Bachelor in Paradise: After Paradise' Adjusted Down». TV by the Numbers. 2015 թ․ օգոստոսի 11. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
  29. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
  30. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
  31. «Monday Final Ratings:Monday Final Ratings: 'Running Wild With Bear Grylls' Adjusted Down; No Adjustment to 'Whose Line is it Anyway?'». TV by the Numbers. 2015 թ․ սեպտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]