Jump to content

Շյոն Սաբոլչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շյոն Սաբոլչ
Քաղաքացիությունը  Հունգարիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 27, 2000(2000-09-27) (23 տարեկան)
Ծննդավայր Բուդապեշտ, Հունգարիա
Դիրք կիսապաշտպան

Սաբոլչ Գերգյո Շյոն (հունգ.՝ Schön Szabolcs Gergő,սեպտեմբերի 27, 2000(2000-09-27), Բուդապեշտ, Հունգարիա), հունգարացի ֆուտբոլիստ, «Ֆեհերվար» ակումբի և Հունգարիայի հավաքականի ձախ վինգեր։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շյոնը «Բուդապեշտ Հոնվեդ» ակումբի սան է։ Ակումբի համակարգում է 2009 թվականից։

2017 թվականի հունվարին Շյոնը միացել է հոլանդական «Այաքսին»՝ պայմանագիր կնքելով մինչև 2019 թվականի ամառը[1]։ Հանդես է եկել «Այաքսի» պատանեկան թիմերում։ 2018 թվականի սեպտեմբերի 17-ին իր «Յոնգ Այաքսի» կազմում «Հելմոնդ սպորտի» դեմ խաղում նորամուտն է նշել Էրստ դիվիզիոնում։ 2019 թվականի հունվարի 31-ին Շյոնի պայմանագիրը «Այաքսի» հետ կողմերի փոխադարձ համաձայնությամբ խզվել է[2]։

2019 թվականի փետրվարի 4-ին Շյոնը պայմանագիր է կնքել «ՄՏԿ Բուդապեշտ» ակումբի հետ[3][4]։ Հունգարիայի առաջնությունում իր նորամուտը նշել է 2019 թվականի փետրվարի 9-ին «Մեզեկևեշդի» դեմ խաղում՝ եզրափակիչ սուլիչից առաջ փոխարինման դուրս գալով Պատրիկ Վաշին[5]։ 2019 թվականի օգոստոսի 28-ին երկրորդ դիվիզիոնի խաղում, որտեղ ՄՏԿ-ն իջել էր մեկ մրցաշրջանով «Այկայի» դեմ խաղում խփել է իր պրոֆեսիոնալ կարիերայի առաջին գոլը։ 2020 թվականի հուլիսի 15-ին Շյոնը երկարաձգել է պայմանագիրը ՄՏԿ-ի հետ մինչև 2024 թվականի ամառ[6][7]։ 2020 թվականի օգոստոսի 28-ին «Դիոշդիերի» դեմ խաղում խփել է իր առաջին գոլը Հունգարիայի առաջնությունում։ 2020/21 մրցաշրջանի արդյունքներով պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների կազմակերպության վարկածով ճանաչվել է մինչև 21 տարեկանների առաջնության լավագույն ֆուտբոլիստ[8]։

2021 թվականի ապրիլի 7-ին Շյոնը տեղափոխվել է MLS «Դալլաս» ակումբ՝ կնքելով եռամյա պայմանագիր՝ ևս երկու տարով երկարաձգելու տարբերակով[9][10][11]։ Հունգարական մամուլի տեղեկություններով՝ տրանսֆերի գումարը կազմել է մոտ 1,2 մլն եվրո[12]։ Ամերիկյան լիգայում իր նորամուտը նշել է 2021 թվականի մայիսի 8-ին Հյուսթոն Դինամոյի դեմ տեխասյան դերբիում՝ 66-րդ րոպեին փոխարինման դուրս գալով Թաներ Տեսմանին[13]։

2022 թվականի օգոստոսի 26-ին Շյոնը վերադարձել է հայրենիք՝ տեղափոխվելով «Մոլ Ֆեհերվար»[14][15]։ Ֆուտբոլիստը ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2025 թվականի ամառը[16][17]։ «Ֆեհերվարի» կազմում իր նորամուտը նշել է 2022 թվականի օգոստոսի 31-ին՝ «Կեչկեմետի» դեմ խաղում[18]՝ 67-րդ րոպեին փոխարինելով Կլաուդիու Բումբային[19]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շյոնը հանդես է եկել Հունգարիայի պատանեկան և երիտասարդական տարբեր հավաքականներում։ Հունգարիայի մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի 2017 թվականի պատանեկան առաջնությանը։

Շյոնը ընդգրկվել է Հունգարիայի հավաքականի կազմում Եվրոպայի 2020 թվականի առաջնությանը մասնակցելու համար[20][21][22]։ 2021 թվականի հունիսի 8-ին Իռլանդիայի հավաքականի հետ ընկերական խաղում, որը վերջին ստուգողական հանդիպումն էր Եվրո 2020-ից առաջ, իր նորամուտը նշել է Հունգարիայի հավաքականի կազմում՝ 88-րդ րոպեին փոխարինման դուրս գալով Ադամ Սալայիի փոխարեն[23][24]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական
  • Հունգարիայի առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ՝ ըստ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների կազմակերպության՝ 2020/21

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելույթներ և գոլեր ըստ ակումբների, մրցաշրջանների և մրցումների
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Կոնտինենտալ Այլ Ընդամենը
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Յոնգ Այաքս 2018–19 Էրստե դիվիզիա 1 0 0 0 1 0
ՄՏԿ Բուդապեշտ 2018–19 NB I 5 0 0 0 0 0 5 0
2019–20 NB II 17 4 7 1 0 0 24 5
2020–21 NB I 27 9 6 2 0 0 33 11
Ընդամենը 49 13 13 3 0 0 0 0 62 16
Դալլաս 2021 MLS 24 0 0 0 0 0 24 0
2022 0 0 2 0 0 0 2 0
Ընդամենը 24 0 2 0 0 0 0 0 26 0
Մոլ Ֆեհերվար 2022–23 NB I 21 4 1 0 0 0 22 4
Career total 95 17 16 3 0 0 0 0 111 20

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Hoppá! Két magyar labdarúgót tényleg leigazolt az Ajax». 24.hu (հունգարերեն). 2017.01.31. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 4-ին.
  2. «Légiósok: Schön Szabolcs távozik az Ajaxtól». Nemzeti Sport (հունգարերեն). 2019.01.31. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 4-ին.
  3. «Leigazoltuk Schön Szabolcsot (GALÉRIA)». MTK Budapest (հունգարերեն). 2019 թ․ փետրվարի 4. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 4-ին.
  4. «MTK: hazatér az Ajaxtól távozó Schön Szabolcs – hivatalos». Nemzeti Sport (հունգարերեն). 2019.02.04. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 4-ին.
  5. «Bravúros fordítás Mezőkövesden (GALÉRIA)». MTK Budapest (հունգարերեն). 2019 թ․ փետրվարի 9. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 4-ին.
  6. «Schönnel hosszabbítottunk: "A magyar labdarúgás egyik meghatározó játékosa lesz"». MTK Budapest (հունգարերեն). 2020 թ․ հուլիսի 15. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 4-ին.
  7. «MTK: szerződést hosszabbított a korosztályos válogatott szélső». Nemzeti Sport (հունգարերեն). 2020.07.15. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 4-ին.
  8. «NB I: a HLSZ-nél Gazdag Dániel az idény mezőnyjátékosa». Nemzeti Sport (հունգարերեն). 2021.05.25. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 4-ին.
  9. «FC Dallas Signs Hungarian Winger Szabolcs Schön». FC Dallas (անգլերեն). 2021 թ․ ապրիլի 7. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 4-ին.
  10. «FC Dallas sign Hungarian winger Szabolcs Schön from MTK Budapest». MLSsoccer.com (անգլերեն). 2021 թ․ ապրիլի 7. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 4-ին.
  11. «FC Dallas signs Hungarian winger Szabolcs Schön from MTK Budapest». The Dallas Morning News (անգլերեն). 2021 թ․ ապրիլի 7. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 4-ին.
  12. Somogyi Zsolt (2021.04.07). «MTK: Schön Szabolcs az FC Dallasban folytatja – hivatalos». Nemzeti Sport (հունգարերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 4-ին.
  13. «RECAP: FC Dallas and Houston Dynamo FC Split Points in First Texas Derby Meeting at Toyota Stadium». FC Dallas (անգլերեն). 2021 թ․ մայիսի 8. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 4-ին.
  14. «FC Dallas Transfers Winger Szabolcs Schön to MOL Fehérvár FC». FC Dallas (անգլերեն). 2022 թ․ օգոստոսի 26. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 4-ին.
  15. «FC Dallas transfer Szabolcs Schon to Hungarian club». MLSsoccer.com (անգլերեն). 2022 թ․ օգոստոսի 26. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 4-ին.
  16. «Schön Szabolcs a Vidi játékosa!». MOL Fehérvár FC (հունգարերեն). 2022. augusztus 26. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 4-ին.
  17. «NB I: Schön Szabolcs a Fehérvár játékosa lett – hivatalos». Nemzeti Sport (հունգարերեն). 2022.08.26. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 4-ին.
  18. Borsos László, Orbán István (2022.08.31). «A hajrában sikerült meccset nyernie a Fehérvárnak a Kecskemét ellen». Nemzeti Sport (հունգարերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 4-ին.
  19. «Hajrában szerzett góllal győztük le a Kecskemétet!». MOL Fehérvár FC (հունգարերեն). 2022. augusztus 31. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 4-ին.
  20. «Marco Rossi kihirdette a végleges Eb-keretet». MLSZ (հունգարերեն). 2021. június. 01. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 4-ին.
  21. István Kocsmár-Tóth (2021.06.01). «Válogatott: Szoboszlai, Tóth Balázs és Spandler maradt ki az Eb-keretből». Nemzeti Sport (հունգարերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 4-ին.
  22. «Szabolcs Schön Named to Hungary EURO 2020 Squad». FC Dallas (անգլերեն). 2021 թ․ հունիսի 1. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 4-ին.
  23. «Gólnélküli döntetlen az Európa-bajnokság főpróbáján». MLSZ (հունգարերեն). 2021. június. 08. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 4-ին.
  24. Pietsch Tibor, Bacskai János (2021.06.08). «Döntetlen az írekkel – most már jöjjön az Európa-bajnokság!». Nemzeti Sport (հունգարերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շյոն Սաբոլչ» հոդվածին։