Շիրի Մայմոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շիրի Մայմոն
Sm album3.jpg
Ծնվել է մայիսի 17, 1981(1981-05-17)[1] (37 տարեկան)
Հայֆա, Haifa Subdistrict, Հայֆայի մարզ, Իսրայել
Երկիր Flag of Israel.svg Իսրայել
Ժանրեր փոփ երաժշտություն
Մասնագիտություն երգչուհի, կոմպոզիտոր, դերասանուհի, հեռուստահաղորդավար և պարուհի
Լեյբլ Helicon Records
Կայք shiri-maimon.co.il

Շիրի Մայմոն (եբր.՝ שירי מימון‎, մայիսի 17, 1981(1981-05-17)[1], Հայֆա, Haifa Subdistrict, Հայֆայի մարզ, Իսրայել), իսրայելցի երգչուհի և դերասանուհի, որի կարիերան սկսվեց այն բանից հետո, երբ նա գրավեց երկրորդ տեղը Իսրայելական «Կոխավ Նոլադ» հեռուստաշոուի ժամանակ («Ծնվեց աստղը» -ռուսական Աստղերի ֆաբրիկայի իսրայելական տարբերակը), որից հետո Շիրի Մայմոնը ներկայացրեց Իսրայելը Կիևում` Եվրատեսիլ 2005 մրցույթում:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիրին ծնվել է Իսրայելի Հայֆա քաղաքում, բայց մեծացել է Կիրյաթ Խայիմ ավանում: Նրա մայրը մարոկկացի հրեա է, հայրը` թունիսցի հրեա: Շիրին առաջին անգամ բեմ է դուրս եկել 10 տարեկանում` մանկական մրցույթներից մեկում: Ավելի ուշ նա մասնակցել է «Տիպեկս» խմբի երաժշտական տեսահոլովակի նկարահանումներին, որից հետո մեկ ու կես տարի աշխատել է երգչուհի և բարմեն Էյլաթի գիշերային ակումբներից մեկում:

Եվրատեսիլ[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին Շիրին մասնակցեց եվրատեսիլի իսրայելական ընտրական մրցաշարին, որտեղ հաղթեց 120 հնարավորից` հավաքելով 116 միավոր, որից հետո մեկնեց Կիև «Հաշկետ Շե-նիշ’ար» երգով, այն կատարելով կեսը եբրայերենով, կեսը` անգլերենով: Քվեարկությունից հետո երգչուհին հավաքեց 154 միավոր` գրավելով 4-րդ տեղը, երրորդ տեղից ետ մնալով ընդամենը 4 միավորով:

2005 թվականի սեպտեմբերին Շիրին թողարկեց իր առաջին ալբոմը, որի վաճառքը հասավ 20000 օրինակի: 2006 թվականի մարտից Շիրին սկսեց նկարահանվել Իսրայելական 24-րդ երաժշտական ալիքի Ելադոմ Ռաոմ (Վատ աղջիկներ) հեռուստասերիալում, որտեղ նա խաղում է տաղանդավոր երգչուհու դերը, որը փորձում է զբաղվել ստեղծագործական գործունեությամբ և միաժամանակ օգնել թմրամոլ եղբորը:

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի դեկտեմբերին Շիրին սկսեց աշխատել երկու նոր ալբոմների վրա անգլալեզու միջազգային լսարանի համար, երկրորդը եբրայերեն լեզվով: 2007 թվականի վերջին , 2008 թվականի սկզբին երգչուհին շրջագայության է մեկնում ռուսախոս Բրուքլին, որտեղ ելույթ է ունենում հրեական լսարանի առաջ :

2008 թվականի նոյեմբերի սկզբին ելույթ է ունենում MTV EMA 2008 արարողության բեմում, Now That You’re Gone կոմպոզիցիայով: Շիրին եղել է X Factor Israel ծրագրի դաստիարակներից մեկը, ծրագրի իսրայելական տարբերակում, Ֆակտոր Ա և Գլխավոր բեմ նախագծում հաղթեց նրա սաներից Ռոուզ Ֆոստանեզը :

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.