Շիթփոսթինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շիթփոսթինգի օրինակ՝ պատկեր, որը պարունակում է պարզապես անիմաստ տեքստ:

Համացանցային մշակույթում շիթփոսթինգը կամ թրեշփոսթինգը վեբ-ֆորումի կամ սոցիալական մեդիայի էջն օգտագործելու գործողությունն է՝ երգիծական և «ագրեսիվ, հեգնական և սարսափելի անորակ» բովանդակություն ունեցող հրապարակումներ տեղադրելու համար։ Այն կարելի է համարել թրեշթոքի առցանց անալոգ[1]։ Շիթփոսթները հիմնականում միտումնավոր ստեղծված են քննարկումները շեղելու կամ նվազագույն ջանք գործադրելով ամենամեծ արձագանքը առաջացնելու համար։ Երբեմն այն կարող է նույնիսկ կազմակերպվել որպես համակարգված ֆլեյմ պատերազմի մի մաս՝ վեբկայքը սովորական այցելուների համար անօգտագործելի դարձնելու համար[2]։

Սահմանում և օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիթփոսթինգը առցանց սադրանքի ժամանակակից ձև է։ Տերմինն ինքնին հայտնվել է մոտ 2000-ականների կեսերին իմիջբորդերներում, ինչպիսին է 4chan-ը, բայց հայեցակարգը նոր չէ։ 20-րդ դարի սկզբի Դադաիզմ շարժումը ստեղծել է արվեստ, որը միտումնավոր անորակ կամ վիրավորական էր արվեստի աշխարհը գրգռելու համար[3][4]։ Գրելով Polygon-ի համար՝ Սեմ Գրեսզը համեմատել է շիթփոսթինգը դադաիզմի «շփոթեցնող, կոնտեքստից զերծ ստեղծագործությունների հետ, հատկապես այն պատճառով, որ դրանք այնքան անհեթեթ էին, որ դիտվում էին որպես հեղափոխական գործեր և՛ գեղարվեստական, և՛ քաղաքական առումով»։ Գրեսզեսը գրում է, որ շիթփոսթինգի նպատակն է «լսարանին այնպես շփոթեցնել բովանդակության բացակայության պատճառով, որ նրանք ծիծաղեն կամ ժպտան»[5]։

Դիքին համալսարանի ահաբեկչության գծով փորձագետ, պրոֆեսոր Գրեգ Բարթոնն ասում է, որ ռասիստական շիթփոսթինգը տարածված է համացանցում և մարդկանց համար շփվելու և ուշադրություն գրավելու միջոց է։ Նա ասել է՝ «Սոցիալական մեդիայի բանն այն է, որ այն սոցիալական է։ Դուք ուզում եք ստանալ որոշ արձագանքներ, ցանկանում եք, որ մարդիկ հավանեն ձեր նյութը՝ լինի դա Instagram-ում թե Facebook-ում։ Շիթփոսթինգը ձեր պրոֆիլը բարձրացնելու, պատասխան ստանալու մասին է, և որքան հեգնական և զվարճալի դուք կարող եք լինել այնքան ավելի շատ դուք կստանաք»[6][7]։

Ժամանակակից քաղաքականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիթփոսթինգի քաղաքական կիրառությունը հայտնի է դարձել 2016 թվականի Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունների ժամանակ։ Այդ տարվա մայիսին The Daily Dot-ը գրել է, որ շիթփոսթը «կանխամտածված սադրանք է, նախատեսված նվազագույն ջանքերով առավելագույն ազդեցություն ստանալու համար»[8]։

2016 թվականի սեպտեմբերին Թրամփի կողմնակից «Nimble America» խումբը արժանացել է մամուլի լայն ուշադրությանը[9][10][11]։ The Daily Beast-ը նկարագրել է խումբը որպես «նվիրված «շիթփոսթինգին» և Հիլարի Քլինթոնին վիրավորող ինտերնետային մեմերի շրջանառությանը»[9]։

2016 թվականի սեպտեմբերին The Independent-ը գրել է, որ շիթփոսթինգը ապաքաղաքական «գործիք է, որը կարող է տարբեր ազդեցությունների ենթարկվել»[12]։ Սակայն նման գրառումները հայտնվել են 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններից շատ առաջ։ Engineering & Technology ամսագիրը գրել է, որ «շիթփոսթինգը, լինի դա ձախից թե աջից, վտանգավոր կերպով մոտ է Օրուելի «Երկու րոպեանոց ատելության» առցանց մետաստազիզացմանը»[13]։

2016 թվականի նոյեմբերին, Esquire ամսագիրը գրել է, որ «համացանցային ծաղրը ի հայտ է գալիս որպես օրինական քաղաքական տեխնիկա՝ շիթփոսթինգ։ Գուցե 2020 թվականի ընտրությունները ամբողջովին շիթփոսթինգ լինեն»[14]։

2018 թվականի մարտին, խոսելով New Urbanist Shitposting կամ New Urbanist Memes for Transit Oriented Teens ֆեյսբուքյան խմբի մասին, Chicago ամսագիրը սահմանել է այն որպես «գրառումներ, որոնք նախատեսված են լինել անհարմար և անտեղի, վատթարացնել և շեղել սոցիալական ցանցերի համայնքներին իրենց թեմաները քննարկելուց»[15][16]։

Financial Times-ը սահմանել է շիթփոսթինգը որպես «ցուցադրաբար անմիտ և անհիմն հրապարակման տեղադրում առցանց ֆորումում կամ սոցիալական ցանցում, որը ունի քննարկումները շեղելու ազդեցություն»։ Այն օրինակ է բերել բրիտանացի լիբերալ-դեմոկրատների նախկին առաջնորդ Ջո Սուինսոնին, ով ստիպված է եղել հերքել, որ ինքը զվարճանալու համար սպանել է սկյուռներ այն բանից հետո, երբ առցանց «տրոլները» հորինել էին նրա մասին այդ պատմությունը[17][18]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «How spammers nearly destroyed the biggest 'Simpsons'». The Daily Dot. 2016 թ․ օգոստոսի 24. «... but that doesn't quite speak to the essence of 'shitposting', which encompasses content of aggressively, ironically, and of trollishly poor quality. Incoherent jokes, hasty Photoshopping, mashups, irrelevance, errors in spelling or grammar—all are hallmarks of the shitpost ...»
    «The racist, sexist alt-right is celebrating over Leslie Jones' abject humiliation». Mic (media company). 2016 թ․ օգոստոսի 25. «On alt-right forums, hate speech is passed off as "shitposting"—purposeful offensiveness meant to shock and provoke, a counterweight to calls for safe spaces and trigger warnings.»
    «Shitpostbot 5000 proves internet memes will outlive humans». Geek.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 23-ին.
    «Multimedia Artist manuel arturo abreu on Shitposting and the Infinite Scroll». Paper. 2016 թ․ օգոստոսի 25. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 23-ին. «I also think I subconsciously associate endless scroll with low-quality / spammy content, memes, shitposting, etc, which appeals to me.»
    Biggs, John (2016 թ․ սեպտեմբերի 23). «Papa, what's a shitpost?». TechCrunch. «But remember that the shitpost isn't an expression of power rather it is the derailment of discourse.»
  2. Walker, Alex (2016 թ․ ապրիլի 5). «Purges and politics in cyberspace». Cherwell. «'Shitposting' according to the Open Oxford administrators Ash MQ & co involves 'a small coterie of members posting in-jokes, diary entries, and pictures of excrement' which meant that 'discussions were derailed, serious threads became lost amongst the nonsense, and most of the group's over 4000 members were put off ever getting involved.'»
  3. Francis M. Naumann, New York Dada, 1915–23 Արխիվացված 2018-10-28 Wayback Machine, Abrams, 1994, 0-81093676-3
  4. Mario de Micheli (2006)
  5. Greszes, Sam (2018 թ․ դեկտեմբերի 17). «Shitposting is an art, if history is any indication». Polygon. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 18-ին.
  6. Boseley, Matilda (2019 թ․ մարտի 17). «Inside the 'shitposting' subculture the alleged Christchurch shooter belonged to». The Sydney Morning Herald (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 13-ին.
  7. TellMAMA (2019 թ․ մարտի 15). «Brenton Tarrant: How the media helped turn the 'shitposting' terrorist into a meme». TELL MAMA (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 13-ին.
  8. «How to speak like a Donald Trump supporter». The Daily Dot. 2016 թ․ մայիսի 2. «... shitposting means good posts with bad behavior. It has roots in older communities like Something Awful and 4chan, which celebrates the shitpost like no other. The shitpost is a troll, a deliberate provocation designed for maximum impact with minimum effort. It's bad. It's good.»
  9. 9,0 9,1 Ben Collins, Gideon Resnick (2016 թ․ սեպտեմբերի 23). «Palmer Luckey: The Facebook Near Billionaire Secretly Funding Trump's Meme Machine». The Daily Beast.
  10. Hern, Alex (2016 թ․ սեպտեմբերի 23). «Oculus Rift founder Palmer Luckey spends fortune backing pro-Trump 'shitposts'». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077.
  11. Horwitz, Josh (2016 թ․ սեպտեմբերի 23). «The founder of Oculus is funding a group that "shitposts" anti-Hillary Clinton memes». Quartz (publication) (ամերիկյան անգլերեն).
  12. «Shitposting: What is the bizarre online behaviour that could win Donald Trump the election?». The Independent (բրիտանական անգլերեն). 2016 թ․ սեպտեմբերի 23. «Shitposting in itself doesn't appear to have much of a politics, instead being a tool that can be put to a variety of effects—being used from everyone from the far-right such as Trump fans to left-wing groups online like those meant to support Bernie Sanders.»
  13. Dempsey, Paul (2016 թ․ սեպտեմբերի 27). «Real-world politics torpedo Facebook's virtual pioneer». Engineering & Technology.
  14. «Why Canada Can't Laugh At America Anymore». Esquire. 2016 թ․ նոյեմբերի 7.
  15. Mortice, Zach (2018 թ․ մարտի 29). «Meet the 61,000 Transit Nerds of Facebook's 'New Urbanist Memes for Transit-Oriented Teens'». Chicago. Tronc. Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
  16. Mortice, Zach (2018 թ․ ապրիլի 9). «Meet the 61,000 Transit Nerds of Facebook's 'New Urbanist Memes for Transit-Oriented Teens'». Zach Mortice. zachmortice.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
  17. «Year in a word: Shitposting». Financial Times. Վերցված է 2021 թ․ մարտի 21-ին.
  18. Golby, Joel (2019 թ․ նոյեմբերի 21). «This week's biggest Twitter controversy? Jo Swinson's squirrel problem». The Guardian. Վերցված է 2021 թ․ մարտի 21-ին.