Շերլոկ Հոլմս 3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շերլոկ Հոլմս 3
Ժանրմարտաֆիլմ
ՌեժիսորԴեքսթեր Ֆլեթչեր
ՊրոդյուսերՍյուզան Դաունի, Դան Լին, Joel Silverman? և Լայոնել Ուիգրեմ
Սցենարի հեղինակChris Brancato?
ԴերակատարներՌոբերտ Դաունի, Ջուդ Լոու և Ռեյչել ՄաքԱդամս

Շերլոկ Հոլմս 3 (անգլ.՝ Sherlock Holmes 3), ռեժիսոր Դեքստեր Ֆլետչերի գեղարվեստական ֆիլմը, որը թողարկվելու է 2021 թվականի դեկտեմբերին։ Այն «Շերլոկ Հոլմս․ Ստվերների խաղ» ֆիլմի սիքվելն է։ Գլխավոր դերերում հանդես են գալիս, ինչպես և ֆրանշիզայի առաջին երկու մասերում, Ռոբերտ Դաունի կրտսերը (Շերլոկ Հոլմս) և Ջուդ Լոուն (դոկտոր Վաթսոն)։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուժեի մանրամասները ֆիլմի ստեղծողները գաղտնի են պահում։ Հայտնի է միայն, որ ֆիլմի գործողությունը տեղի են ունենալու նախորդ ֆիլմի գործողության ավարտից 9 տարի անց[1]։

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Շերլոկ Հոլմս․ Ստվերների խաղ» ֆիլմը կոմերցիոն տեսանկյունից եղել է հաջող, և դրա թողարկումից (2011 թվական) հետո նույն դերասանների հետ ֆրանշիզայի շարունակությունը գլխավոր դերերում առաջնահերթ էր Warner Bros. ընկերության համար։ Սակայն նկարահանումների սկիզբը բազմիցս հետաձգվել է, սկզբում՝ սցենարի վրա ձգձգված աշխատանքի պատճառով, հետո՝ Ռոբերտ Դաուն կրտսերի հավերժական զբաղվածության պատճառով։ Առաջին անգամ նախագծի գործարկման մասին հայտարարվել է 2011 թվականի հոկտեմբերին, ընդ որում՝ սցենարիստը եղել է Դրյու Փիրսը[2]։ Ավելի ուշ Փիրսին փոխարինել է Ջասթին Հեյտը, իսկ 2016 թվականին Ջեյմս Քոյնին վարձել են սցենարը վերաշարադրելու համար[3][4]։ 2016 թվականի հոկտեմբերին հայտնի է դարձել, որ Warner Bros.-ը, Village Roadshow-ը և team Downey-ը սցենարիստների մի ամբողջ թիմ են հավաքել՝ Նիկոլ Պերլման, Ջասթին Մեյլեն, Գարի Ուիթտան, Ջենովա Ռոբերտսոն Դուարետը և Կիրան Ֆիցջերալդը[5]։ Ի վերջո, 2018 թվականի մայիսին սցենարիստ է ընտրվել Քրիս Բրենկետոն։

Նկարահանումների մեկնարկի մասին առաջին հաղորդումները հայտնվել են 2016 թվականին, սակայն Դաունին զբաղված է եղել Marvel Comics ստուդիայի նախագծերում[6][7][8]։ Այն մասին, որ նա, հնարավոր է, պատրաստ է կրկին խաղալ Շերլոկ Հոլմսի կերպարը, ԶԼՄ-ները հայտնել են միայն 2018-ի օգոստոսին։ Այդ ժամանակ Գայ Ռիչին հրաժարվել է մասնակցել ֆիլմի հետ կապված աշխատանքներին, այնպես որ ռեժիսորի տեղը դատարկ է եղել, այնուամենայնիվ Warner Brosers-ի ներկայացուցիչները խոստացել են, որ ֆիլմը վարձույթ դուրս կգա 2020 թվականի դեկտեմբերի 25-ին[1]։ 2019 թվականի մարտին թողարկման ամսաթիվը տեղափոխվել է 2021 թվականի դեկտեմբերի 22-ին[9]։

2019 թվականի հուլիսին ֆիլմի ռեժիսորը Դեքստեր Ֆլեթչերն էր[10]։ Հայտնի է, որ նկարահանումները սկսվելու են 2020 թվականին և տեղի են ունենալու Կալիֆոռնիայում, իսկ նախագծի բյուջեն, նախնական տվյալներով, կազմելու է շուրջ 107 միլիոն դոլար[11]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Ռոբերտ Դաունի Կրտսեր Շերլոկ Հոլմս Շերլոկ Հոլմս
Ջուդ Լոու Ջոն Վաթսոն դոկտոր Ջոն Վաթսոն
Ռեյչել ՄաքԱդամս Իրեն Ադլեր Իրեն Ադլեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 'Sherlock Holmes 3' Sets Christmas 2020 Release Date
  2. Fleming, Mike (2011 թ․ հոկտեմբերի 23). «Warner Bros Ready For 'Sherlock Holmes 3′». Deadline. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 8-ին.
  3. «The Baker Street Babes : NEW news about the third "Sherlock Holmes" movie! ...». tumblr.com.
  4. «James Coyne On The Case To Pen 'Sherlock Holmes 3' (by Patrick Hipes)». deadline.com. 2016 թ․ ապրիլի 25. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 8-ին.
  5. Kroll, Justin (2016 թ․ հոկտեմբերի 27). «Warner Bros. and Team Downey Set Writers' Room for 'Sherlock Holmes 3' (EXCLUSIVE)». Variety.
  6. «EXCLUSIVE: Downey Jr. confirms Sherlock Holmes 3 shooting this year». Shortlist. 2016 թ․ ապրիլի 20. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 8-ին.
  7. Adam Chitwood (2016 թ․ մայիսի 19). «'Sherlock Holmes 3': Producer Joel Silver Confirms Filming May Start This Fall; Teases More Sequels». Collider. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 8-ին.
  8. Warner Bros. and Team Downey Set Writers’ Room for ‘Sherlock Holmes 3’ (EXCLUSIVE)
  9. Эрик Педерсен (4 марта 2019 года). «'Sherlock Holmes 3' Moved Back By A Year To Christmas 2021» (անգլերեն).
  10. ‘Rocketman’s’ Dexter Fletcher to Direct ‘Sherlock Holmes 3’ (EXCLUSIVE)
  11. Sherlock Holmes 3 encontra local para gravações