Շերլոկ Հոլմսի արխիվը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շերլոկ Հոլմսի արխիվը
անգլ.՝ The Case-Book of Sherlock Holmes
ՀեղինակԱրթուր Կոնան Դոյլ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդետեկտիվ և քրեական
Բնօրինակ լեզուանգլերեն
ՇարքՇերլոք Հոլմսի մատենագիտություն
ՆախորդՆրա հրաժեշտի խոնարհումը (ժողովածու)
Երկիր Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչՋոն Մյուրեյ
Հրատարակման տարեթիվ1927
 The Case-Book of Sherlock Holmes Վիքիպահեստում

«Շերլոկ Հոլմսի արխիվը» (անգլերեն՝ The Case-Book of Sherlock Holmes), խուզարկու Շերլոկ Հոլմսի մասին պատմող դետեկտիվ պատմվածքների վերջին ժողովածուն, որ հրատարակվել է Արթուր Կոնան Դոյլի կողմից[1]։ Տպագրության է հանձնվել 1927 թվականին և իր մեջ է ներառում 1921-1927 թվականներին տպագրված պատմվածքները։

Պատմվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածք Բնօրինակ անվանում Գործողության ժամանակաշրջան Համառոտ ակնարկ Նշումներ
1 «Մազարինի քարը» The Adventure of the Mazarin Stone մոտավորապես 1903 թվական Գողացվել է կարդինալ Մազարինի նախկին հավաքածուի ադամանդը։ Սեփական մոմե արձանի օգնությամբ Հոլմսըն իր սեփական տանը կասկածյալից ետ է ստանում ադամանդը։ «Մահացող դետեկտիվը» պատմվածքի նման սա առանձնանում է նրանով, որ իր նպատակին հասնելու համար Հոլմսն օգտագործում է ոչ այդքան արդար մեթոդներ։ Հոլմսի մասին պատմող այն երեք պատմվածքներից մեկն է, որը գրված է երրորդ դեմքով, քանի որ մի պիեսի ադապտացիա է, որտեղ Վաթսոնը գրեթե չի հայտնվում։
2 «Տոր կամրջի հանելուկը» The Problem of Thor Bridge մոտավորապես 1900 թվական, հոկտեմբեր Կամրջի վրա սպանվել է ամերիկացի ոսկի արդյունաբերողի՝ Անգլիայում բնակություն հաստատած կինը։ Կասկածվում է սպասուհին։
3 «Չորեքթաթ մարդը» The Adventure of the Creeping Man 1903, դեպտեմբեր Հայտնի պրոֆեսորի դուստրը և ասիստենտը անհանգստացած են նրա տարօրինակ պահվածքից։ Գիշերները նա քառաթաթ վազում է և անհավանական ճարպկությամբ մագլցում պատերի վրա։ Հնարավոր է, որ Կոնան Դոյլը սյուժեն գրել է վիրաբույժ Սերգեյ Վորոնովի հետազոտությունը։
4 «Սուսեքսի վամպիրը» The Adventure of the Sussex Vampire մոտավորապես 1896, նոյեմբեր Պերուացի կնոջ հետ ամուսնացած անգլիացին օգնության համար Հոլմսին է դիմում։ Մի քանի անգամ նա տեսել է, թե ինչպես է իր կինը խմում իրենց տղայի արյունը։
5 «Երեք Գարիդեբները» The Adventure of the Three Garridebs 1902, հունիս Խոշոր գումար ստանալու համար անհրաժեշտ է գտնել հազվադեպ հանդիպող «Գարիդեբ»  ազգանունը կրող երեք հոգու։ Պատմվածքի հանելուկը նման է «Կարմրահերների միություն» պատմվածքին։
6 «Մեծանուն հաճախորդը» The Adventure of the Illustrious Client 1902, սեպտեմբեր Երիտասարդ արիստոկրատ աղջիկը պատրաստվում է ամուսնանալ գերմանացի մարդասպան բարոնի հետ, և նրա ազդեցիկ անանուն ընկերը վարձում է Հոլմսին, որպեսզի վերջինս խանգարի աղջկան անել այդ հիմարությունը։ Ենթադրվում է, որ Հոլմսի հաճախորդը հենց Անգլիայի թագավոր Էդուարդ VII-ն է։
7 «Երեք կտուրները» The Adventure of the Three Gables Մի կին, ում որդին վերջերս մահացել է Իտալիայում, դիմում է Հոլմսին։ Անհայտ մարդիկ փորձում են գնել նրա տունը` բոլոր իրերով հանդերձ։
8 «Գունատված զինվորը» The Adventure of the Blanched Soldier 1903, հունվար Աֆրիկայից վերադարձած զինվորը փնտրում է անսպասելիորեն անհայտ կորած իր ծառայակցին, սակայն վերջինիս հայրն ամեն կերպ կանխում է դա։ Այն երկու պատմվածքներից մեկն է, որը գրվել է Հոլմսի անունից։
9 «Առյուծի բաշը» The Adventure of the Lion's Mane 1907, հուլիս Հանգստի գնացած Հոլմսը Սուսսեքսում մեղուներ է բուծում, երբ ոչ հեռու գտնվող ափում մարդ է մահանում։ Այն երկու պատմվածքներից մեկն է, որը գրվել է Հոլմսի անունից։ Ինչպես և նախորդը, սա նույնպես կապված է բժշկության հետ, և Վաթսոնը, իր մասնագիտության շնորհիվ հանելուկը ավելի արագ գուշակելով, կարող էր խանգարել։
10 «Հանգստի անցած ներկավաճառը» The Adventure of the Retired Colourman 1899 թվականի ամառ Մի տարեց ներկավաճառ ամուսնացել է երիտասարդ կնոջ հետ։ Որոշ ժամանակ անց կինը փախչում է սիրեցյալի հետ՝ վերցնելով ամուսնու խնայողությունները։ Զննելով գործը՝ Հոլմսը ենթադրում է, որ հաճախորդը ինչ-որ բան գաղտնի է պահում։ Ներկաքիմիան, որը վաճառում է պատմության հերոսը, մի քիմիական նյութ է, որը օգտագործում են նկարիչները (ներկեր, սոսինձներ, յուղեր և այլն)։
11 «Քողավոր կենվորը» The Adventure of the Veiled Lodger 1896 Առյուծ վարժեցնողի այրին՝ այլանդակված դեմքով մի կին, Հոլմսին պատմում է իր հանցագործության պատմությունը։ Այն պատմվածքներից մեկը, որտեղ ոչ մի հետաքննություն չի իրականացվում։ Հոլմսը և Վաթսոնը ուղղակի իմանում են հանցագործության հանգամանքները։ Հոլմսը չի մատնում հանցագործին։
12 «Շոսքոմբ հին կալվածքը» The Adventure of Shoscombe Old Place մոտավորապես 1902 թվական Շոսքոմբում բնակվող ձիաբուծարանի տիրոջ տարօրինակ պահվածքը շրջապատին ստիպում է մտածել, որ նա խելագարվել է։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շերլոկ Հոլմսի արխիվը» հոդվածին։