Մազարինի քարը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մազարինի քարը
անգլ.՝ The Adventure of the Mazarin Stone
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդետեկտիվ և դետեկտիվ պատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակԱրթուր Կոնան Դոյլ
Երկիր Միացյալ Թագավորություն
Բնագիր լեզուանգլերեն
Գրվել է1921
ՆկարազարդողՍիդնի Փեջեթ
Հրատարակվել է1921
ՇարքՇերլոկ Հոլմսի արխիվը[1] և Շերլոք Հոլմսի մատենագիտություն
Թվային տարբերակstandardebooks.org/ebooks/arthur-conan-doyle/the-casebook-of-sherlock-holmes/text/the-adventure-of-the-mazarin-stone
 The Adventure of the Mazarin Stone

«Մազարինի քարը» (անգլ.՝ The Adventure of the Mazarin Stoneդետեկտիվ պատմվածք, որի հեղինակն է հայտնի անգլիացի գրող Արթուր Կոնան Դոյլը։ Գրվել և առաջին անգամ հրատարակվել է 1921 թվականիին։ Ընդգրկվում է «Շերլոկ Հոլմսի արխիվը» հավաքածուի մեջ։ Պատմվածքում գործում է մեծն խուզարկու Շերլոք Հոլմսը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերթական անգամ Հոլմսին այցելելուց Վաթսոնը իմանում է, որ հայտնի խուզարկուն զբաղված է դեղին ադամանդի՝ «Մազարինի քարի» գողացման գործով։ Հոլմսը հաղորդում է, որ գիտի գողի անունը։ Նա կոմս Նեգրետո Սիլվիուսն է և իր հանցակիցը՝ Սեմ Մերտոնը, ովքեր շուտով կժամանեն Բեյքեր սթրիթ։ Կոմսը արդեն սկսել է հետև Հոլմսին, նա անձայն զենք է պատվիրել, որից պատրաստվում է կրակել Հոլմսին, այդ իսկ պատճառով, որպես կեղծ թիրախ, պատուհանի մոտ է գտնվում բազմոցին նստած Հոլմսի մանեկենը։ Հոլմսը առաջարկում է Վաթսոնին անհապաղ գնալ ոստիկանության հետևից և հենց այդ պահին սենյակ է մտնում Կոմս Սիլվիուսը։

Զրույցի ընթացքում Հոլմսը համոզիչ կերպով ապացուցում է կոմս Սիլվիուսի մեղավորությունը և առաջարկում է, որպես մեղքի մեղմացում, հանձնել գողացված քարը։ Հոլմսը տուն է հրավիրում  Սիլվիուսին և Մերտոնին, ով կոմսին սպասում էր փողոցում, և հանցակիցներին առաջարկում է քննարկել ինքնակամ հանձման մասին առաջարկը, որից հետո Հոլմսը բարձրանում է իր ննջասենյակ և սկսում է ջութակ նվագել, հանցագործներին 5 րոպե մտածելու ժամանակ տալով։ Սիլվիուսը և Մերտոնը որոշում են քարը չհանձնել Հոլմսին, նրանք պատրաստվում են խաբել նրան, հաղորդելով, որ քարը գտնվում է Լիվերպուլում, իսկ այն ժամանակ, երբ Հոլմսը կզբաղվի քարը որոնելով, նրանք, փոշիացված ադամանդով, երկրից դուրս կփախչեն։

Խոսակցության ավարտին Մերտոնը խնդրում է կոմս Սիլվիուսին ցույց տալ իրեն քարը։ Երբ կոմսը գրպանից հանում է թանկարժեք քարը, Հոլմսը, ով աննկատ զբաղեցրել էր իր մանեկենի տեղը, հափշտակում է քարը, հանցագործներին կոչ անելով չդիմադրել, քանի որ ոստիկանությունը արդեն մոտ է։ Սիլվիուսը և Մերտոնը ապշած են, քանի որ չեն հասկանում, թե ով կարող է նվագել սենյակում, եթե Հոլմսը իրենց մոտ է գտնվում։ Հոլմսը հաղորդում է, որ դրա համար գրամոֆոն է օգտագործել։

Այն բանից հետո, երբ ներխուժած ոստիկանությունը ձերբակալում և տանում է հանցագործներին, Բեյքեր սթրիթի տուն է մտնում լորդ Քանտլմիրը, ով կտրականապես դեմ էր այս գործում Հոլմսի մասնակցությանը, նրան ոչ իրավասու հետախույզ համարելով։ Հոլմսը լուրջ տեսքով առաջարկում է ձերբակալել լորդին, քանի որ հենց նա է գողացել «Մազարինի քարը»։ Հոլմսի պահանջով վրդովված Կանտլմիրը իր վերարկուի աջ գրպանը շոշափելով այնտեղ է հայտնաբերում թանկարժեք քարը։ Հոլմսը կատակում էր, իսկ լորդը ընդունում է այդ կատակը՝ մեծն հետախույզի նկատմամբ իր հարգանքը և հիացմունքը արտահայտելով։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքը առաջին անգամ հրատարակվել է 1921 թվականի հոկտեմբերին Strand Magazine ամսագրում։ Այն իրենից ներկայացնում է Շերլոկ Հոլմսի մասին պատմող «Թագի ադամանդը» բեմադրության վերամշակումը, որը առաջին անգամ բեմադրվել է նույն թվականի մայիսին[2]։ Պատմվածքը անսովոր է նրանով, որ այն երրորդ դեմքով է սկսվում, այսինքն, պատմվածքը չի պատմում ո՛չ Վաթսոնը, ո՛չ Շերլոկը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Doyle A. C. The Case-Book of Sherlock HolmesJohn Murray, 1927.
  2. Doyle, Steven; Crowder, David A. (2010 թ․ փետրվարի 22). Sherlock Holmes For Dummies (անգլերեն). John Wiley & Sons. ISBN 9780470647370.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մազարինիի քարը
  • "The Adventure of the Mazarin Stone," The Faber Book of Stories. Edited by Kathleen Lines. London: Faber and Faber, [1960]. p. 73-90.
  • The Stone of Mazarin. Van Nuys, Calif.: Collected Editions in Miniature [Barbara J. Raheb], 1979. 47 p. 15/16 x 5/8 in. (The Chronicles of Sherlock Holmes, Book No. 145)
  • "The Adventure of the Mazarin Stone," Famous Stories. Edited by Norma Ruedi Ainsworth. Cover design by Paul Granger. New York: Scholastic Book Services, [1966]. p. 156-178. (T 765)
  • "The Adventure of the Mazarin Stone," Illustrated by Frederic Dorr Steele. Hearst's International, 40, No. 5 (November 1921), 6-8, 64-65.
  • "The Adventure of the Mazarin Stone," Illustrated by A. Gilbert. The Strand Magazine, 62, No. 370 (October 1921), 288-298.
  • "The Adventure of the Mazarin Stone," Sunday Chronicle [Manchester] (April 13, 1930), 6, 8. illus.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մազարինի քարը» հոդվածին։