Շերին Խանկան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շերին Խանկան
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 13, 1974(1974-10-13)[1] (49 տարեկան)
ԾննդավայրԴանիա
Քաղաքացիություն Դանիա
Կրոնիսլամ
ԿրթությունԿոպենհագենի համալսարան
Մասնագիտությունկանանց իրավունքների պաշտպան, debater, դասախոս, գրող, սոցիոլոգ, imam և քաղաքական գործիչ
ԱշխատավայրMariam Mosque?
Զբաղեցրած պաշտոններimam?
ԿուսակցությունDanish Social Liberal Party?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունForum for Critical Muslims? և The Exitcircle?[2]
 Sherin Khankan Վիքիպահեստում

Շերին Խանկան[3] (ի ծնե՝ էն Քրիստին Խանկան, անգլ.՝ Sherin Khankan,հոկտեմբերի 13, 1974(1974-10-13)[1], Դանիա), Դանիայի (և Սկանդինավիայի) առաջին կին իմամը։ Կոպենհագենում կանանց կողմից ղեկավարվող մզկիթի հիմնադիրը։ ԴանիայիՍկանդինավիայի) առաջին կին իմամը։ Կոպենհագենում կանանց ղեկավարած մզկիթի հիմնադիրը։

Կյանքի վաղ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Խանկանը ծնվել է Դանիայում 1974 թվականին սիրիացու և ֆիննի ընտանիքում։ Նրա հայրը քաղաքական փախստական էր և պրոֆեմինիստ։ Խանկանը սովորել է Դամասկոսում և Դանիա է վերադարձել 2000 թվականին։ Նա իրեն համարում է երկու աշխարհների միջև ծնված և իր նպատակն է համարում հակադրությունների հաշտեցումը[4]։

1992 թվականին նա սկսել է կրոն սովորել Կոպենհագենի համալսարանում՝ ուսումը լրացնելով արաբերենի դասընթացներով։ Չնայած հոր ծագմանը՝ արաբերենը նրա մայրենի լեզուն չէ։ 2002 թվականին ստացել է կրոնի և փիլիսոփայության սոցիոլոգիայի մագիստրոսի կոչում[5]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի փետրվարին Խանկանը Կոպենհագենում հիմնել է Մարիամ մզկիթը՝ Դանիայի առաջին մզկիթը, որը ղեկավարվում են կանայք։ Այնտեղ ծառայում են միայն կին իմամները[6]։ Մզկիթը բաց է հավատացյալ տղամարդկանց և կանանց համար, բացառությամբ ուրբաթօրյա աղոթքների, որոնք բաց են միայն հավատացյալ կանանց համար[7]։ Խանկանը, երբ բացել է այս մզկիթը, դարձել է Սկանդինավիայում առաջին կին իմամը[8]։

Խանկանը հիմնադրել է նաև Critical Muslims կազմակերպությունը, որը կապում է կրոնն ու քաղաքականությունը։

2007 թվականին նա հրատարակել է «Իսլամը և հաշտեցում՝ հանրային գործ» վերնագրով գիրքը։

Խանկանը նշում է, որ քրիստոնեական, հրեական և մուսուլմանական հաստատությունները դարձել են պատրիարքական, և նա կարծում է, որ կանանց ղեկավարած մզկիթները մարտահրավեր են նետում այս ավանդույթին։ Նա ուներ որոշակի չափավոր ընդդիմություն, բայց ընդհանուր առմամբ, նա ասել է, որ ընդունելությունը բարենպաստ էր։ Մզկիթը բացվել է 2016 թվականի փետրվարին, իսկ նույն թվականի օգոստոսին տեղի է ունեցել առաջին պաշտոնական ծառայությունը։ Խանկանը ազանի կոչ է արել, որին հավաքվել են 60 կին։ Մեկ այլ իմամ՝ Սալիհա Մարի Ֆեթեհը[3], մասնակցել է ծառայությանը՝ խոսելով իսլամում կանանց դերի մասին։ Նոր մզկիթում մի քանի հարսանիք է անցկացվել։ Մզկիթում ամուսնանում են տարբեր կրոնների ներկայացուցիչներ, ինչը չի թույլատրվում բոլոր մզկիթներում։

Նա խորհրդարանում առաջադրվել է որպես Դանիայի սոցիալ-ազատական կուսակցության թեկնածու[4]։

Խանկանը ճանաչվել Է BBC-ի 2016 թվականի 100 կանանցից մեկը[9]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Խանկանն ունի երկու դուստր և երկու որդի։ Նա ամուսնալուծված է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://viaf.org/processed/SUDOC%7C221682961
  2. Vores teamThe Exitcircle.
  3. 3,0 3,1 Амина Умарова (2016 թ․ սեպտեմբերի 23). «Шерин Ханкан: «Пророк разрешал женщинам возглавлять намаз»» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 11-ին.
  4. 4,0 4,1 Jensen, Sanni (2015 թ․ մարտի 30). «Denmark's First Female Imam». Berlingske (Danish). Berlingske Media. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Frydenlund, Sally (2022 թ․ մայիսի 11). «»Der er mange stereotyper om muslimer, men jeg har feminismen fra min far«». Uniavisen. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 14-ին.
  6. Harriet Sherwood (2016 թ․ օգոստոսի 26). «Women lead Friday prayers at Denmark's first female-run mosque». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 2-ին.
  7. Agence France-Presse (2016 թ․ փետրվարի 12). «Women-led mosque opens in Denmark». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 2-ին.
  8. «Imam Sherin Khankan wants 'new narratives' on Islam – BBC News». BBC News. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 10-ին.
  9. «BBC 100 Women 2016: Who is on the list?». BBC News. 2016 թ․ նոյեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շերին Խանկան» հոդվածին։