Ազան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Takbir of prayer.jpg
Religious Ceremonies and Customs of Tajiks. An Azan to Announce Prayer Time WDL10860.png
USMC-120802-M-2815I-001.jpg
Ceremonies Performed by Muslims during Prayer. Raising Hands in Prayer WDL10794.png

Ազան (արաբ․՝ أذان‎‎‎ — "հրավեր"‎), Մուսուլմանների հերթական աղոթքի հրավեր: Ազանն ազդարարում է նամազի սկիզբը: Ազան կարդացողին անվանում են մոազեն[1]: Համապատասխան ժամին, մոազենը կանգնում է Քաաբայի (Ղեբլե[2]) դիմաց և մուսուլմաններին հրավիրում նամազի: Ազանից մի քանի րոպե անց, աղոթքից առաջ, կարդացվում է էղամեն: Ազանը որպես կանոն, հայտարարվում է մզկիթի մինարեթից:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմության համաձայն, Ազանը սահմանել է Մուհամմադ մարգարեն [3] 622-623 թթ: Տեղափոխվելով Մեքքա, նա հավաքում է իր աջակիցներին, որպեսզի որոշի աղոթքի հրավիրելու համապատասխան ձև: Հավաքվածների մի մասը առաջարկում է հնչեցնել զանգերը, մյուսները` վառել խարույկներ, երրորդները` փչել փողերը: Մարգարեն մերժում է այս առաջարկները: Սուննիներն ասում են, որ Աբդուլլահ Էբն Զեյդը երազում տեսել է ազանի տեքստը: Առավոտյան նա գնում է Մուհամմադ մարգարեի մոտ և պատմում երազի մասին: Հետո պարզվում է, որ նմանօրինակ երազներ տեսել են նաև մյուսները: Նրանց լսելուց հետո Մուհամմադը հավանություն է տալիս ազանին և Աբդուլլահ Իբն Զիիդին հանձնարարում, Բիլալ բեն Ռաբային, որն ուներ շատ գեղեցիկ ձայն, սովորեցնել ազանի խոսքերը: Այսպիսով, Բիլալը դարձավ իսլամի պատմության մեջ առաջին մոազենը: Շիաները սակայն համոզված են, որ ազանը մարգարեին ներշնչվել է Գաբրիել հրեշտակի կողմից:

Մուհամմադն ասել է. «Եթե եկել է աղոթքի ժամանակը, թող ձեզանից մեկը կարդա ազան, իսկ ամենաարժանավորը լինի ձեր իմամը»:

Հայերեն թարգմանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալլահն ամենազորն է, Ալլահն ամենազորն է (2 անգամ)
Վկայում եմ, որ չկա աստվածություն Ալլահից բացի (2 անգամ)
Վկայում եմ, որ Մուհամմադը Ալլահի մարգարեն է (2 անգամ)
Շտապե՛ք աղոթքի (2 անգամ)
Շտապե՛ք փրկվել (2 անգամ)
Աղոթքը քնելուց լավ է (2 անգամ)
Ալլահն ամենազորն է, Ալլահն ամենազորն է (1 անգամ)
Չկա աստվածություն Ալլահից բացի (1 անգամ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]