Շաքարե տիրաժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիրաժ

Շաքարե տիրաժ, պատրաստված է բուրահաղորդիչ շաքարի օշարակով։ Օգտագործվում է քաղցրաբլիթների, թխվածքաբլիթների, մրգերի և խմորիչով պատրաստված խմորեղենի վրա քսելու համար։ Օգտագործվում է հիմնականում ռուսական և լեհական խոհանոցների հրուշակեղենի պատրաստման ժամանակ։

Բաղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատրաստելու եղանակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաքարավազը լցնել ջրի մեջ և եփել, որքան հնարավոր է տաքացնել կաթսայի մի կողմը։ Երկրորդ սառ կողմում կհայտնվի փրփուր, որը պետք է պարբերաբար վերցնել։ Եփել մինչև եռալը և փորձել հաստ թելի վրա։ Հետո սառեցնել 80 աստիճան, ավելացնել ½ լիմոնի միջուկի հյութը (կամ ½ նարիջի միջուկը, կամ 1 մադարին, կամ 2-3 գրամ վանիլինի շաքարավազ, կամ ½ 1.2 գդալ կոնյակ կամ լիկյոր

Պատել տիրաժով[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոզանակի օգնությամբ քսել պատրաստվածը խմորի վրա։ Փոքր խմորեղեների համար խորհուրդ է տրվում լցնել կաթսայի մեջ և թափահարել այնքան ժամանակ, մինչև բոլոր կողմերից գլազուրով պատվի հավասարաչափ։ Սակայն այս մեթոդը պահանջում է որոշակի ճարտարություն, որովհետև քաղցրաբլիթները կամ թխվածքաբլիթները չցրվեն կտորների։ Գլազուրով խմորեղենը դնել տապակի վրա և թողնել 1-2 ժամ չոր տաք տեղում։ Եվ կարելի է տապակը դնել մի քանի րոպե տաք ջեռոցի մեջ։

Եղեք ուշադիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե տիրաժը շատ խիտ է, քաղցրաբլիթների մակերևույթը կլինի ոչ փայլուն և գունդ-գունդ, հաստ շաքարի շերտով։ Այդ դեպքում լցնել ջուր, տիրաժը եռացնել ևս մեկ անգամ մինչև փորձելը հաստ թելի վրա։ Եթե տիրաժը ընդհակառակ, հեղուկ է ապա այն կծորի քաղցրաբլիթների վրայից և չի չորանա։ Այդ դեպքում ավելացնել շաքարի օշարակ և ևս մեկ անգամ եփել։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кенгис Р. П., Мархель П. С. Домашнее приготовление тортов, пирожных, печенья, пряников, пирогов. Пищепромиздат. М., 1959.