Շատ ալ-Արաբ
(Վերահղված է Շատ Ալ-Արաբից)
Շատ ալ-Արաբ | |
---|---|
![]() Բասրա քաղաքը Շատտ ալ-Արաբի մոտ
|
|
Բնութագիր | |
Երկարություն | 195 |
Ավազանի մակերես | 1 000 000 կմ² |
Ջրի ծախս | 1500 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունք | Էլ-Քուրնա քաղաք |
Գետաբերան | Էլ-Քիշլա քաղաք |
· Գետաբերանի տեղակայում | Պարսից ծոց |
· Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Եփրատ և Տիգրիս |
Երկիր | ![]() ![]() |
Շատ ալ-Արաբ[1] (արաբ․՝ شط العرب), գետ Իրաքում։ Ստորին հոսանքում սահմանային է Իրաքի և Իրանի միջև։ Երկարությունը 195 կմ է, ավազանը՝ ավելի քան 1 միլիոն կմ²։ Կազմվում է Տիգրիս և Եփրատ գետերի միախառնումից, հոսում Միջագետքի դաշտավայրով և, առաջացնելով դելտա, թափվում է Պարսից ծոց։ Վարարում է գարնանը։ Ձախից ընդունում է Քարուն գետը։ Ջրի ծախսը 1-2հզ. մ³/վրկ-ից (աշնանը) 6-8հզ. մ³/վրկ (գարնանը) է։ Նավարկելի է։ Ափերին են Բասրա և Աբադան քաղաքները։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հակոբ Ղ. Գրգեարյան, Նորա Մ. Հարությունյան (1987—1989)։ Աշխարհագրական անունների բառարան II։ Երևան: Լույս։ էջ II, 169