Jump to content

Շատլե (թատրոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Շատլե թատրոնից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շատլե (այլ կիրառումներ)
Շատլե
Տեսակթատրոն, օպերային թատրոն, համերգասրահ, օպերային ընկերություն և թատերական կազմակերպություն
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Գտնվելու վայրըՖրանսիա, Փարիզ
Հիմնադրման ամսաթիվ1862
ՃարտարապետԳաբրիել Դավիու
Կայքchatelet-theatre.com
 Théâtre du Châtelet Վիքիպահեստում
Շատլե թատրոնի դահլիճը

Շատլե թատրոն (ֆր.՝ Théâtre du Châtelet), Փարիզի առաջին շրջանում և համանուն հրապարակում գտնվող երաժշտական թատրոն։ Այն կառուցվել է 1862 թվականին։ Փարիզյան դասական երաժշտությանը վերաբերող ամենաընդարձակ դահլիճն ունեցող թատրոնն է։ Թատրոնի ծրագրեր մեջ մտնում է առավելապես օպերային և համերգային դասական երաժշտությունը։ Հայտնի է որպես «Սեզար» Ֆրանսիայի ազգային կինոմրցանակի հանձնման արարողությանբ անցկացման վայրը։

Թատրոնը կառուցվել է ճարտարապետ Գաբրիել Դավիուի կողմից 19-րդ դարի կեսին՝ ավերված բանտի տեղում, որը նույն անունն էր կրում։ Մինչև 1870-ական թվականը այն անվանվել է կայսերական թատերական կրկես, և վերջինիս բեմի վրա անցկացվել են ոչ թե արդեն կրկեսային, այլ թատերական ներկայացումներ՝ բառի ամենալայն իմաստով։

1862 թվականին թատրոնն իրականացրել է իր առաջին ներկայացումը «Rothomago» Եվգենիա կայսրուհու ներկայությամբ։

1905 թվականին Ժորժ Մելիեսը բեմադրել է իր փորձարարական «Ճանապարհորդություն դեպի Լուսին» ներկայացումը։ Այստեղ էլ 1909 թվականի մայիսին անցկացվել են Սերգեյ Դյագիլովի «Ռուսական սեզոնե» առաջին ներկայացումները։

1912 թվականին փարիզեցիները տեսել են «Այծամարդու հետկեսօրյա հանգիստը» բալետի պրեմիերան՝ գլխավոր դերում Վացլավա Նիժինսկին։ 1917 թվականին տեղի է ունեցել «Շքերթ» բալետի սկանդալային պրեմիերան։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնը նախատեսված է 2 300 հանդիսատեսի համար։ Բեմի մակերեսը կազմում է 24-ը 35 մետր, ինչը թույլ տվեց 1886 թվականին «Մոխրոտիկ» ներկայացման ժամանակ միաժամանակ տեղավորել 676 արտիսների։ Շնորհիվ ապակյա գմբեթի, թատրոնն ունի լավ ակուստիկայի մասնագետ։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շատլե (թատրոն)» հոդվածին։