Շատերի նման նա էլ խեղդվեցավ...
| Շատերի նման նա էլ խեղդվեցավ... | |
|---|---|
| Տեսակ | բանաստեղծություն |
| Ժանր | բանաստեղծություն |
| Ձև | բանաստեղծություն |
| Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
| Բնագիր լեզու | հայերեն |
| Գրվել է | 1890 |
| Հրատարակվել է | 1890 |
| Վիքիդարան | Շատերի նման նա էլ խեղդվեցավ... |
«Շատերի նման նա էլ խեղդվեցավ...», Հովհաննես Թումանյանի բանատեղծություններից՝ գրված 1890 թվականին[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս բանաստեղծությունը Թումանյանը գրել է 1890 թվականի ապրիլի 22-ին։
Ըստ Տ․ Փիրումյանի հուշերի՝ բանաստեղծությունը ուղղված է այն մարդկանց դեմ, որոնք դատապարտել են «Չոփուռի տղաներին» և նրանց նման «գաղափարական» ավազակներին՝ առանց հաշվի առնելու ավազակության սոցիալական պատճառները[1]։
Թումանյանի ընտանեկան արխիվում պահվում է 12-16-րդ տողերի ինքնագիրը։
Առաջին անգամ տպագրվել է Մոսկվայում՝ 1890 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների առաջին հատորում ( էջ 92), այնուհետև՝ Երևանում, 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 35)։
Արտատպվել է Մոսկվայում՝ 1890 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների առաջին հատորից[1]։
