Շավարշ Քրիսյան
Շավարշ Քրիսյան | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Բնօրինակ անուն՝ | արմտ. հայ.՝ Շաւարշ Քրիսեան |
Մասնագիտացում՝ | լրագրող, գրող և ուսուցիչ |
Երկիր՝ | ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | հուլիսի 22, 1886 |
Ծննդավայր՝ | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Մահվան ամսաթիվ՝ | օգոստոսի 15, 1915 (29 տարեկան) |
Մահվան վայր՝ | Այաշ, Անկարայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Շավարշ Արամի Քրիսյան (հուլիսի 22, 1886, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - օգոստոսի 15, 1915, Այաշ, Անկարայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն), մարզական գործիչ, գրող, հրատարակիչ, լրագրող, մարզիչ, «Մարմնամարզ» մարզական թերթի խմբագիր, Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադիր անդամներից։ Մեծ եղեռնի զոհերից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շավարշ Քրիսյանը ծնվել է Կոստանդնուպոլսի Պեշիկթաշ թաղամասում։ Սովորել է տեղական Մաքրուհյան վարժարանում, 1897 թվականին մտել է Պարտիզակի ամերիկյան բարձրագույն վարժարանը որպես գիշերօթիկ։ Այնուհետեւ ավարտել է Ռոբերտ քոլեջը, որտեղ արթնացել էր իր հետաքրքրությունը սպորտի նկատմամբ։ 1906 թվականին վեց ամիս հետեւել է Փարիզի մարմնամարզական դասընթացներին։ Ապրել է Լոնդոնում, 1907—1908 թվականներին։ 1909 թվականին վերադարձել է Կոստանդնուպոլիս, որտեղ մարմնամարզանքի դասեր տվել է հայկական վարժարաններում, 1911—1915 թվականներին հիմնադրել և խմբագրել է հայկական «Մարմնամարզ» մարզական թերթը։ Նրա նախաձեռնությամբ Կոստանդնուպոլսում կայացել են հայկական առաջին օլիմպիական խաղերը[1]։
Հայ մարմնակրթական ընդհանուր միություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Չնայած այն որ Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը (ՀՄԸՄ) հիմնադրվել է 1918 թվականին, Շավարշ Քրիսյանի մահից երեք տարի հետո, նա համարվում է միության հիմնադիր անդամներից մեկը։ Քրիսյանն առաջին էր, որ առաջ քաշեց Հայ մարմնակրթական ընդհանուր միության ստեղծման գաղափարը։
Հայոց ցեղասպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1915 թվականի ապրիլի 24-ին հայ ակնառու գործիչների հետ տեղահանվել է դեպի Օսմանյան Կայսրության ծայրամասային շրջաններ։ Բանտարկվել է Անկարայի Այաս բանտում։ Բանտարկության ընթացքում կազմակերպել է գիմնաստիկայի մարզումներ[2]։ Երբ 20 հնչակյանների կախաղանի լուրը հասնում է Այաս, բանտում իրավիճակը սրվում է[2]։ Բանտապահները կասկածանքով են վերաբերվում Քրիսյանի մարմնամարզական վարժություններին և Անկարայի ծայրամասերից մեկում սպանում են նրան[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- ↑ 2,0 2,1 Kévorkian Raymond H. (2010)։ The Armenian genocide : a complete history։ London: I. B. Tauris։ էջ 532։ ISBN 9781848855618։ Վերցված է փետրվարի 3, 2013
- ↑ Avedis Nakashian: A Man Who Found A Country, Thomas Y. Crowell Company, New York 1940 pp. 208-278
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Հուլիսի 22 ծնունդներ
- 1886 ծնունդներ
- Ստամբուլ քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 15 մահեր
- 1915 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Հայ մարզիկներ
- Հայոց ցեղասպանության զոհեր
- Հայերն Օսմանյան կայսրությունում
- 20-րդ դարի Օսմանյան կայսրության գրողներ
- Հայ ուսուցիչներ
- Հայ տղամարդ գրողներ
- Օսմանյան կայսրության կրթական գործիչներ
- Հայ հրատարակիչներ
- Հայ լրագրողներ
- Հայ խմբագիրներ
- Հայ մարզիչներ
- Հայ մարզական գործիչներ