20 հնչակյանների կախաղան
20 հնչակյանների կախաղան, 20 կախաղան, նաև 20 նահատակներ, Քսանը[1], Հնչակյան կուսակցության այն 20 ակտիվիստների ընդհանրական անվանումը, ովքեր 1915 թվականի հունիսի 15-ին կախաղան են բարձրացվել Կոստանդնուպոլսի Բեյազիտ հրապարակում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1913 թվականին Ռումինիայի Կոնստանցա քաղաքում տեղի է ունենում Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության 7-րդ համագումարը, որի ընթացքում կուսակցականներն իրենց անհանգստությունն են հայտնում երիտթուրքերի վարած հայակործան քաղաքականության վերաբերյալ, ինչպես նաև ընդգծվում է Միացյալ Անկախ Հայաստանի կազմավորման անհրաժեշտությունը։
Համագումարում ձևակերպվում է կուսակցության երկու հիմնական նպատակ.
- Կուսակցությունը, ինչպես նշված է նրա նախնական ծրագրում, կարող է ծավալել օրինական ու հակաօրինական գործունեություն, այդ պատճառով էլ այն կրկին կվերածվի գաղտնի կազմակերպության։
- Կազմակերպել ու մահապատժի ենթարկել իթթիհատական կուսակցության ղեկավարներին, ովքեր 1909 թվականին կազմակերպել էին Ադանայի կոտորածը, այսինքն այն նույն մարդկանց, ովքեր ներկայում պլանավորում են հայ ժողովրդի ոչնչացումը[2]։
Համագումարում կայացված որոշումների մասին, դժբախտաբար, լրտեսների միջոցով իմանում է օսմանյան կառավարությունը, և հնչակյան գործիչները ձերբակալվում են Կ. Պոլիս ժամանելուն պես։ Մինչև տարեվերջ ձերբակալվում է ընդհանուր առմամբ 140 հնչակյան։
Երկու տարի բատնտում անցկացնելուց ու բազմաթիվ փորձությունների ենթարկվելուց հետո 20 ղեկավար հնչակյաններ դատապարտվում են կախաղանի։ 1915 թվականի հունիսի 15-ին նրանք կախաղան են բարձրացվում Կ. Պոլսի կենտրոնական հրապարակում, որ հայտնի է Սուլթան Բայազիտ հրապարակ անվամբ։
Փարամազի վերջին խոսքերն են. «Դուք կարող եք կախել միայն մեր մարմինները, իսկ մեր գաղափարը՝ ոչ։ Վաղն արևելքի հորիզոնի վրա պիտի ողջունենք Սոցիալիստական Հայաստանը։ Այնտեղ, ուր կախաղաններն են ճոճվում, ճեմում է ազատությունը»[3]։
2001 թվականին Մեղրիում բացվել է Փարամազի ու իր 19 հնչակյան ընկերների հուշարձանը։
Կախաղան բարձրացված հնչակյաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անունները ներկայացվում են Թեոդիկի հիշատակությանը համապատասխան[4]։
- Փարամազ
- Տքթ. Պէննէ (Պետոս Թորոսեան, Խարբերդ)
- Արամ Աչըգպաշեան - (Գրիգոր Գարապետյան, Արաբկիր)
- Գեղամ Վանիկեան (Վան), Կայծ երիտասարդական ամսագրի խմբագիրներից մեկը
- Մուրատ Զաքարեան (Մուշ)
- Երուանդ Թօփուզեան
- Յակոբ Պասմաճեան
- Սըմբատ Գըլըճեան
- Ռուբէն Կարապետեան
- Արմենակ Համբարձումեան
- Աբրահամ Մուրատեան
- Հրանդ Եկաւեան
- Գառնիկ Պօյաճեան
- Յովհաննէս Տ. Ղազարեան
- Մկրտիչ Երէցեան
- Երեմիա Մանուկեան
- Թովմաս Թովմասեան
- Գարեգին Պօղոսեան
- Մինաս Քէշիշեան
- Պողոս Պողոսեան
Հնչակյան կուսակցության երկու այլ ակտիվիստներ՝ Ստեփանոս Սապահ-Գյուլյանն ու Վարազդատը, մահվան են դատապարտվել հեռակա կարգով։
-
Տքթ. Պէննէ
-
Գեղամ Վանիկեան
-
Մուրատ Զաքարեան
-
Երուանդ Թօփուզեան
-
Յակոբ Պասմաճեան
-
Սըմբատ Գըլըճեան
-
Ռուբէն Կարապետեան
-
Արմենակ Համբարձումեան
-
Աբրահամ Մուրատեան
-
Գառնիկ Պօյաճեան
-
Յովհաննէս Տ. Ղազարեան
-
Մկրտիչ Երէցեան
-
Երեմիա Մանուկեան
-
Թովմաս Թովմասեան
-
Գարեգին Պօղոսեան
-
Մինաս Քէշիշեան
-
Պողոս Պողոսեան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ջահակիր շաբաթաթերթ, # 1523, 17 հունիսի, 2004, Կահիրե, էջ 1։
- ↑ «20 հնչակյանների կախաղան». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «Փարամազի կենսագրությունը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ Թեոդիկ (Թեոդորոս Լապճինյան)։ Գողգոթա հայ հոգեւորականութեան, Հ. Մաթևոսյան, Կ. Պոլիս, 1921, էջ 15։