Շապադա դուս Վեադեյրուս
| Տեսակ | ազգային պարկ |
|---|---|
| Կազմված է | Սեռադո |
| Մասն է | Սեռադո |
| Երկիր | |
| Վարչատարածք | Ալտու Պարաիզու դի Գոյաս, Կավալկանտի, Նովա Ռոմա, Սան Ժուան դ'Ալիանսա և Տերեզինա դի Գոյաս |
| Աշխարհագրական տեղադրաում | Veadeiros Uplands? |
| Հիմնվել է | 1961 |
| Մակերես | 647 կմ² |
| Կառավարում | Բրազիլիայի դաշնային կառավարություն |
| 13°57′S 47°24′W / 13.95°S 47.4°W | |
| Lua error in Մոդուլ:Location_map at line 526: Unable to find the specified location map definition: "Module:Location map/data/Բրազիլիա" does not exist. | |
Շապադա դուս Վեադեյրուս (պորտ.՝ Chapada dos Veadeiros), ազգային պարկ Բրազիլիայում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ (2001)[1]։ Դա հնագույն սարավանդ է, որի տարիքը 1,8 միլիարդ տարի է[2]։ Աշխարհագրական տեսանկյունից այգին գտնվում է Գոյաս նահանգում։ Այն հիմնադրվել է 1961 թվականի հունվարի 11-ին՝ 6250 կմ² տարածքով։ Հետագա տարիներին այգու տարածքը բազմիցս կրճատվել է և ներկայում կազմում է 650 կմ²։ 2017 թվականի հունիսին Բրազիլիայի նախագահ Միշել Թեմերը հայտարարել է այգու տարածքը մինչև 2400 կմ² ընդարձակելու մասին[3]։
Ֆիզիկաաշխարհագրական բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեկան միջին ջերմաստիճանը 24-26 աստիճան է։ Նվազագույնը լինում է 4-8 աստիճան, իսկ առավելագույնը՝ 40-42:
Սարավանդը, որի վրա գտնվում է այգին, գտնվում է ծովի մակարդակից 600-ից 1650 մ բարձրության վրա։ Այն Կենտրոնական Բրազիլիայի ամենաբարձր հարթավայրն է։ Գերիշխող լեռնագագաթը Սեռա դա Սանտանան է (1691 մ)։ Լեռները կազմված են քվարցից, որոշ տեղերում երևում են բյուրեղները։ Կան մեծ թվով ջրվեժներ, որոնցից ամենամեծը՝ Ռիո Պրետո ջրվեժը, ունի 120 մ բարձրություն։
Այգում կան ավելի քան 25 տեսակ խոլորձներ, արմավենիներ, պղպեղազգիներ և այլն։ Կենդանիներից և թռչուններից հանդիպում են յագուարներ, ճահճային եղջերուներ, գետակինճեր, զրահակիրներ, տուկաններ, անգղեր։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բուսականությամբ ծածկված լանջեր
- Ջրվեժներից մեկը
- «Լուսնի հովիտ»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Cerrado Protected Areas: Chapada dos Veadeiros and Emas National Parks». Paris, France: UNESCO. 2015. Վերցված է 2015 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ Pinto, Fernanda Iema. «Chapada dos Veadeiros» (Portuguese). Folha Online. Վերցված է 2007 թ․ փետրվարի 19-ին.
{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Jenny Gonzales (09.06.2017). «In rare move, Brazil's Temer ups conserved lands by 282,000 hectares» (անգլերեն). Mongabay. Վերցված է 2017 թ․ հունիսի 13-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- «Parque Nacional da Chapada dos Veadeiros» [Chapada dos Veadeiros National Park] (Portuguese). Brasília, DF, Brazil: Instituto Chico Mendes de Conservação da Biodiversidade. 2015. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 13-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շապադա դուս Վեադեյրուս» հոդվածին։ |
| ||||||