Շանթ-2015 զորավարժություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Շանթ-2015, 2015 թվականի սեպտեմբերի 3-6Հայաստանում անցկացված ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններ[1]։ «Շանթ-2015» զորավարժությունը պլանային բնույթ է կրում և նպատակաուղղված է պաշտպանությանը, պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը[2]։ Զորավարժությունները պլանմավորված են եղել դեռևս 2014 թվականի նոյեմբերին, թեման էլ հաստատված է եղել[3]։

Սեպտեմբերի 12-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում տեղի կունենա այդ զորավարժությունների կրակային փուլը, իսկ հոկտեմբերի սկզբին կկազմակերպվի ևս մեկ՝ «Անքակտելի եղբայրություն» զորավարժությունը` արդեն ՀԱՊԿ շրջանակներում[1]: «Շանթ-2015» զորավարժությունն ունի համապետական նշանակություն[4]։

Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Շանթ-2015 զորավարժությունն իր մեջ պարունակում է պետության գրեթե բոլոր համապատասխան կառույցների ներդաշնակ համաչափ աշխատանքը պատերազմական գործողություների ժամանակ[5]։ Զորավարժությունները գլխավորել է Հայաստանի Նախագահը, որը վկայում է դրանց կարևորության մասին[6]։ Նախագահի կարծիքով յուրաքանչյուր զորավարժություն փորձում է լուծել երկու կարևորագույն խնդիր՝ ուսուցողական և ստուգողական[7]։

Aquote1.png Հայաստանը ՀԱՊԿ անդամ առաջին պետություններից է, որտեղ նման զորավարժություններ են իրականացվում: Ուստի զորավարժությունների փորձը կարող է անգին լինել ՀԱՊԿ-ի շրջանակներում հետագա կիրառության համար[8]։
- Վալերի Կոլչին
Aquote2.png


ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գնահատմամբ նման մասշտաբի զորավարժություն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում, երբ ընդգրկված են հանրապետության բոլոր գերատեսչությունները[9]։

Զինավարժությանը նախորդող օրերին և դրա ընթացքում հայ-ադրբեջանական, ղարաբաղա-ադրբեջանական սահմանային հատվածում իրավիճակը բավականին սրված է։ Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով հակառակորդի ակտիվությունը, ըստ նրա, դա պայմանավորված է Հայաստանի տարածքում անցկացված «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններով, ինչու չէ նաև՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Ադրբեջան կատարած այցով, իսկ գլոբալ առումով՝ նավթի գների անկումով[10]։

Մինչև զորավարժություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015-ի Օգոստոսի 25-ին ՊՆ վարչական համալիրում քննարկվել է նախապատրաստական վերջին աշխատանքների և առաջադրված հանձնարարականների կատարման ընթացքը, ղեկավար փաստաթղթերին, զորավարժության անցկացման փուլերին և ուսումնական խնդիրներին առնչվող մի շարք հարցեր[11]։

2015 թվականի սեպտեմբերի 2-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչությունում կայացել է ճեպազրույց Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների ռազմական կցորդների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների համար, որի նպատակն էր ռազմադիվանագիտական կորպուսին իրազեկել Շանթ-2015 զորավարժության մասին[4]։

Սեպտեմբերի 2-ին Հայաստան է ժամանել ՀԱՊԿ-ի քարտուղարության և Կազմակերպության միացյալ շտաբի աշխատանքային խումբը։ Խումբը Հայաստան է եկել դիտորդի կարգավիճակով մասնակցելու և համապատասխան խորհրդատվություն տրամադրելու նպատակով[12]

Ընթացքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեպտեմբերի 3-ին երեկոյան «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում հրավիրվել է Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի նիստ[13]։ Նիստում լսվել են ազգային անվտանգության խորհրդի անդամների՝ խաղարկային իրավիճակից բխող զեկույցները և առաջարկությունները։ Զորավարժությունների սցենարից բխող հանձնարարականներ են տրվել համապատասխան պետական մարմիններին[13]։

Սեպտեմբերի 4-ին Սերժ Սարգսյանը հրավիրել և վարել է Հայաստանի կառավարության պայմանական նիստ[7]։

Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 01։30-ին, Հայաստանի Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն՝ իրավունքի ուժով գումարվել է ՀՀ Ազգային ժողովի պայմանական հատուկ նիստ․ օրակարգում Հայաստանի Նախագահի՝ «Ռազմական դրություն հայտարարելու մասին» հարցն էր[14]։

Նույն օրը կայացել է Հայաստանի կառավարության պայմանական արտագնա նիստ, որը վարել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Նիստի անցակցման հիմնական նպատակը հնարավոր փախստականների հիմնախնդիրները տեղում ուսումնասիրելն ու դրանց անհապաղ լուծումներ տալն էր[15]։

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը՝ ամփոփ ներկայացնելով «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքը, նշել է, որ զորավարժությունների վերաբերյալ ընդհանուր գնահատական կտրվի ավարտից հետո, ապա հավելել.

Aquote1.png Մի բան կարող եմ փաստել. զորավարժության ղեկավարությունն իր նպատակին հասել է: Այն նպատակները, որ դրել ենք մեր առջև, իրականացրել ենք: Պաշտպանության նախարարությունն իր նպատակին հասել է, նախագահի աշխատակազմի ղեկավարը, որպես զորավարժության շտաբի ղեկավար, բավականին բավարարված է արդյունքներից[16]: Aquote2.png


Խաղարկային իրավիճակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում սեպտեմբերի 4-ին պաշտանության և տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների նախարարությունների ներկայացուցիչների վերահսկողությամբ Մատենադարանում, Հայաստանի Ազգային պատկերասրահում իրականացվել է տարհանում[17]։

«Էրեբունի» բժշկական կենտրոնում լրացուցիչ 100 մահճակալ, Արտաշատի հիվանդանոցում լրացուցիչ 50 մահճակալ են տեղադրվել՝ պայմանական վիրավորների համար։ «Էրեբունի» բժշկական կենտրոնում պատերազմական իրավիճակում հիվանդանոցային պատրաստականության խաղարկմանը ներկա է գտնվել ՀԱՊԿ-ի քարտուղարության և միասնական շտաբի աշխատանքային խումբը[8]։

Զորավարժությունների սցենարի համաձայն սեպտեմբերի 4-ին երեկոյան ժամը 18։00-ից բնակչության պայմանական տարհանման նպատակով Երևանի Հանրապետության հրապարակում 30 ավտոբուսից բաղկացած շարասյուն է ձևավորվել։ Երևանի Ավան թաղամասում խաղարկվել է պարետային ժամ[17][18]։

«Շանթ-2015» ռազմավարական հրամանաշտաբային զորավարժությունների շրջանակում խաղարկվել է նաև օդային տագնապ․ ըստ սցենարի Տավուշի մարզում հակառակորդը օդային հարձակում է գործել, վնասվել է մեկ բնակելի շենք, կան տուժածներ, վիրավորներ, որոնք կարիք ունեն օգնության[19]։

Սեպտեմբերի 5-ին Հայաստանի նախագահն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին, ում հետ քննարկել են այդ օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի, ինչպես նաև «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների և դրանց նպատակի մասին[20]։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանի haqqin.az և virtual.az լրատվական կայքերը գրել են, որ չնայած զորավարժանքների գաղտնի բնույթին, այն բնակչության շրջանում տագնապ չի առաջացրել անգամ սահմանամերձ որոշ շրջաններից բնակիչների զանգվածային տարհանման ժամանակ, ինչը եղել է զորավարժանքների տարրերից մեկը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Զորավարժություններ անելով՝ Ադրբեջանը խախտում է միջազգային պայմանագրերը
  2. Սեպտեմբերի 3-6-ը կացկացվի «Շանթ-2015» պլանային զորավարժությունը
  3. Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի փոխանցմամբ Հայաստանում անցկացվող զորավարժություններն ու սահմանային լարվածությունն իրար հետ կապ չունեն
  4. 4,0 4,1 Սեպտեմբերի 3-ից 6-ը ՀՀ-ում կանցկացվեն «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններ
  5. Տարհանումների մասին լուրերը «Շանթ-2015» զորավարժությունների շրջանակում են
  6. ԻԻՀ զորավարժությունները և դրանց նշանակությունը
  7. 7,0 7,1 Նախագահը հրավիրել է կառավարության արտահերթ նիստ
  8. 8,0 8,1 «Շանթ-2015» զորավարժության փորձը՝ անգնահատելի
  9. «Հայաստանում նման մասշտաբի զորավարժություն առաջին անգամ է անցկացվում» (տեսանյութ)
  10. Ա.Իսկանդարյան. Սահմանում իրավիճակը դուրս չի գալիս վերջին տարիների միտումների շրջանակից
  11. ՊՆ-ում քննարկվել է «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության նախապատրաստման ընթացքը
  12. ՀՀ է ժամանել ՀԱՊԿ-ի քարտուղարության և Կազմակերպության միացյալ շտաբի աշխատանքային խումբը
  13. 13,0 13,1 Նախագահը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ (լուսանկարներ)
  14. Կեսգիշերն անց Ազգային ժողովի հատուկ նիստ է գումարվել
  15. Կայացել է ՀՀ կառավարության արտագնա նիստ. «Շանթ 2015»
  16. «Շանթ-2015». «Զորավարժության ղեկավարությունը հասել է իր նպատակին»
  17. 17,0 17,1 «Շանթ-2015» զորավարժություններ. Տարհանումներ, պարետային ժամ, հիվանդանոցներում լրացուցիչ մահճակալներ
  18. Հանրապետության հրապարակում տարհանում էին նախապատրաստում (տեսանյութ)
  19. Օդային տագնապ Տավուշում (լուսանկարներ)
  20. Սերժ Սարգսյանը Կասպրչիկի հետ քննարկել է վերջին օրերին սահմանին տիրող իրավիճակի հետ կապված հարցեր