Շամիլ Ֆաթուլլաև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շամիլ Ֆաթուլլաև
Ի ծնեՇամիլ Սեյֆուլլա օղլի Ֆաթուլլաև
Ծնվել էդեկտեմբերի 24, 1928(1928-12-24)
ԾննդավայրԲաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 9, 2015(2015-03-09) (86 տարեկան)
Վախճանի վայրԲաքու, Ադրբեջան
Ճյուղ(եր)ճարտարապետություն
Գործունեությունճարտարապետ
Գործունեության տարիներ1954 - 2010
ԿրթությունԱդրբեջանի տեխնիկական համալսարան
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան, «Աշխատանքի վետերան» մեդալ, «Փառքի» շքանշան,
և Ադրբեջանական ԽՍՀ պետական մրցանակ

Շամիլ Սեյֆուլլա օղլի Ֆաթուլլաև (ադրբ.՝ Şamil Seyfulla oğlu Fətullayev, դեկտեմբերի 24, 1928(1928-12-24), Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 9, 2015(2015-03-09), Բաքու, Ադրբեջան), ադրբեջանցի ճարտարապետ[1], Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր ճարտարապետ, ճարտարապետական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի լիիրավ անդամ, ակադեմիկոս (2014), Ադրբեջանի ճարտարապետների միության անդամ (1965)[2][3];

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շամիլ Ֆաթուլլաևը ծնվել է 1928 թվականի դեկտեմբերի 24-ին Բաքվում։ 1953 թվականին ավարտել է Ադրբեջանի Պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության և շինարարության ֆակուլտետը։ 1956 թվականին եղել է Ադրբեջանի ԳԱ ճարտարապետության և արվեստի ինստիտուտի ասպիրանտ։ 1963 թվականին պաշտպանել է թեկնածուական, 1980 թվականին՝ դոկտորական դիսերտացիա։ 1990 թվականին նա դարձել է պրոֆեսոր։

Արժանացել է Ադրբեջանական ԽՍՀ պետական մրցանակին Ադրբեջանական ԽՍՀ նախարարների խորհրդի 1988 թվականի ապրիլի 26-ի որոշմամբ։

Շամիլ Ֆաթուլլաևը մահացել է 2015 թվականի մարտի 10-ին Բաքվում[4]։

Կոչումներ և Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1986 - Պարգևատրվել է Ադրբեջանական ԽՍՀ Պատվո շքանշանով;
  • 5 դեկտեմբեր, 1979 - Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն Խորհրդի որոշմամբ արժանացել է Ադրբեջանական ԽՍՀ պատվավոր ճարտարապետի կոչմանը։
  • 25 ապրիլ, 1989 - Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն Խորհրդի որոշմամբ պարգևատրվել է աշխատանքային վետերանի մեդալով;
  • 19 ապրիլ, 2000 - Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հրամանագրով պարգևատրվել է Փառքի շքանշանով։
  • 2008 - Պարգևատրվել է Լեհաստանի ոսկե մեդալով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Շամիլ Սեյֆուլլա օղլի Ֆաթուլլաև
  2. Шамиль Фатуллаев
  3. Шамиль Фатуллаев-Фигаров: легенда азербайджанской культуры
  4. «Большая утрата для Азербайджанской культуры». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.