Շահրաման Աղաջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շահրաման Արամայիսի Աղաջանյան
17 մայիսի, 1961 - 12 հունիսի, 1992
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Քարագլուխ, Ասկերանի շրջան
Մահվան վայրԼՂՀ Ասկերանի շրջան
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
ՊարգևներArzhakh-Ariutyan-hamar-medal.png

Շահրաման Աղաջանյան (17 մայիսի, 1961, Քարագլուխ, Ասկերանի շրջան - 12 հունիսի, 1992, Ասկերանի շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շահրաման Աղաջանյանը ծնվել է 1961 թ. մայիսի 17-ին Ասկերանի շրջանի Քարագլուխ գյուղում։ Տեղում ութամյա կրթություն ստանալուց հետո ընտանիքով տեղափոխվել է Ասկերան ավան, որտեղ էլ ավարտել է միջնակարգ դպրոցը։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո վերադարձել է Ասկերան և աշխատել որպես ավտովարորդ։ 1990 թ. կամավորագրվել է ինքնապաշտպանական ջոկատներից մեկին և մասնակցել մի շարք մարտերի։ Զոհվել է 1992 թ. հունիսի 12-ին Ասկերան-Սառնաղբյուր ճակատային գծում։ Հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած էր, ունի երկու երեխա։ Հանգչում է Ասկերանի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]