Շահեն Հայրապետյան
Շահեն Ալեքսանդրի Հայրապետյան | |
---|---|
Ծնվել է | 1917 |
Ծննդավայր | Գողթն գավառի Տանակերտ գյուղ |
Մահացել է | 2007[1] |
Ազգություն | հայ |
Կրոն | քրիստոնեություն |
Կրթություն | Մոսկվայի ճարտարապետական համալսարան |
Մասնագիտություն | ճարտարապետ |
Գործունեություն | ճարտարապետ, գեղանկարիչ |
Ծնողներ | Ալեքսանդր Հայրապետյան |
Պարգևներ և մրցանակներ | Ռուսաստանի վաստակավոր ճարտարապետ |
Շահեն Հայրապետյան (1917, Գողթն, Վասպուրական, Մեծ Հայք և Տանակերտ, Նախիջևանի գավառ - 2007[1]), ճարտարապետ, գեղանկարիչ[2]։
Կենսագրական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շահեն Հայրապետյանը ծնվել է 1917 թվականին Գողթն գավառի Տանակերտ գյուղում։ Նրա ընտանիքը 1910-ական թվականներին Շահենի ծննդավայր էր գաղթել Դաղստանի Դերբենտ քաղաքից։ Շահենի հորեղբայրը՝ Հայրապետ Հայրապետյանը, հայտնի մանկագիր էր։ 1932 թվականից ապրում և ստեղծագործում է Մոսկվայում։ Նա Ռուսաստանի վաստակավոր ճարտարապետ է։ 1947 թվականին ավարտել է Մոսկվայի ճարտարապետական համալսարանը, ինչից հետո աշխատել է ականավոր ճարտարապետներ Շուսևի, Ժոլտովսկու հետ միասին։
Նրա ծրագրերով կառուցված բազմաթիվ կառույցներից նշանավոր են Մոսկվայի ԳԱ լեռնային գործերի ինստիտուտի շենքը, Դամասկոսում ԽՍՀՄ-ի դեսպանատան շենքը, Մոսկվայում Լյուքսեմբուրգի դեսպանատան շենքը։ Զբաղվել է նաև գեղանկարչությամբ։ 1950 թվականից մասնակցել է նաև մի շարք ցուցահանդեսների[2]։