Նրա կինը հավ է

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նրա կինը հավ է
ռուս.՝ Его жена курица
Տեսակմուլտֆիլմ
Ժանրսիմվոլիզմ
ՌեժիսորԻգոր Կովալյով
ՍցենարիստYevhen Nazarenko?
ԵրաժշտությունԱլեքսանդր Գոլդշտեյն
ՕպերատորԻոսիֆ Գոլոմբ
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՊիլոտ
Տևողություն13 րոպե[1]
Թվական1990[1]

«Նրա կինը հավ է» (ռուս.՝ Его жена курица), նկարված մուլտֆիլմ մեծահասակների համար, որը ստեղծել է Իգոր Կովալյովը «Пилот» ստուդիայում։ Պրեմերան տեղի է ունեցել 1990 թվականի մայիսին։ Մուլտֆիլմում հնչում է «Си пакъ!» երգը, որը կատարել է Վլադիմիր Բարանուկովը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը ընտանեկան կյանքի մասին է։ Կինը անվերջ զբաղվում է խոհանոցում, ընթրիք է պատրաստում, խնամում է տարօրինակ տնային կենդանու՝ մարդկային գլխով թրթուրի։ Ամուսինը այդ ընթացքում զբաղված է տարօրինակ գործերով, օրինակ՝ դնում է խաղալիք ավտոբուսը ձայնապնակի վրա։ Հանկարծակի տուն է մտնում գլխարկով, թիկնոցով և դիմակով մի անծանոթ։ Նա տանտիրոջը պատմում է, որ նրա կինը հավ է, արդյունքում տանտերը կնոջը դուրս է վռնդում տանից։ Բայց ժամանակը ցույց է տալիս, որ տանտերը չի կարող ապրել առանց նրա և զանգում է նրան՝ խնդրելով վերադառնալ։ Վարադառնալով՝ կինը տեսնում է ամուսնու թռչնի որտքերը, ինչից հետո նա փակում է դեմքը և հեռանում։

Մուլտֆիլմի սյուժեն ընկալելը բավականին դժվար է, և գոյություն ունեն թաքնված ենթատեքստի արմատապես տարբեր մեկնաբանություններ։

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր - Իգոր Կովալյով
  • Խմբագիր - Լյուբով Գեորգիևա
  • Օպերատոր - Իոսիֆ Գոլոմբ
  • Կոմպոզիտոր - Ալեքսանդր Գոլդշտեյն
  • Սցենարիստներ - Իգոր Կովալյով, Եվգենի Նազարենկո
  • Նկարիչ - Յուրի Պրոնին
  • Անիմատորներ - Յուրի Պրոնին, Վալերի Կովալ
  • Գեղարվեստական ղեկավար -  Ալեքսանդր Թաթարսկի

Փառատոններ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Անիմացիոն կինոյի միջազգային ասոցիացիայի» վարկածով մուլտֆիլմը ներառվել է 1960-2010 թվականների 50 լավագույն կարճամետրաժ մուլտֆիլմների շարքում[2]։
  • 1990 - «Կաննի կինոփառատոն» - «Ոսկե արմավենու ճյուղ» անվանակարգ լավագույն կարճամետրաժ ֆիլմ կատեգորիայում[3]։
  • 1990 - Անիմացիոն կինոյի միջազգային փառատոն Օտտավայում (Կանադա) - «Գրան պրի»[4]։
  • 1990 - «Կրոկ» միջազգային կինոփառատոն - Առաջին մրցանակ «Մինչև 20 րոպե» կատեգորիայում[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «"50 Animated Films for the 50th Anniversary of ASIFA" – contest results». ASIFA (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 1-ին.
  3. «Official Selection 1990: Shorts films». Festival de Cannes (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 1-ին.
  4. «PAST FESTIVALS». Ottawa International Animation Festival (անգլերեն). Վերցված է 2016 թ․ մայիսի 1-ին.
  5. МКФ «КРОК»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]