Նվիկ բծավոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նվիկ բծավոր
Նվիկ բծավոր
Նվիկ բծավոր
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Հովվափողածաղկավորներ (Alismatales)
Ընտանիք Նվիկազգիներ (Araceae)
Ենթաընտանիք Նվիկայիններ (Aroideae)
Ցեղ Նվիկ (Arum)
Տեսակ Նվիկ բծավոր (A. maculatum)
Միջազգային անվանում
Arum maculatum

Նվիկ բծավոր (լատ.՝ Arum maculatum), նվիկազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաստ պալարանման կոճղարմատով և խոշոր նիզակաձև երկարակոթ տերևներով, միատուն բազմամայա խոտաբույս է, որի բարձրությունը 15-25 սմ է։ Տերևաթիթեղի վրա երևում են գորշակարմրավուն բծեր կամ ելունդներ։ Ծաղկասլաքը կարճ է տերևների կոթուններից։ Երկար գլանաձև կողուները կազմված են միասեռ, ծաղկապատից զուրկ դեղնականաչավուն աննշմար, բազմաթիվ մանր, խիտ դասավորված ծաղիկներից։ Վարսանդավոր ծաղիկները գտնվում են կողրի ստորին մասում՝ հաստ առանցքի վրա, իսկ առէջավորները՝ վերին մասում։ Կողրը շրջապատված է բաց կանաչավուն սրածայր ծածկոցով։ Պտղաբույլը կազմված է սեղմ, իրար հպված կարմիր հատապտուղներից[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է միջին լեռնային գոտու ստվերաշատ անտառներում, թփուտներում։ Հանդիպում է Տավուշի մարզում։ Թունավոր բույս է[1]։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժական նպատակներով օգտագործում են թարմ, 70 % օսլա, խեժ, սապոնինային գլիկոզիդ, արոնին պարունակող պալարավոր կոճղարմատները։ [1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան Թամարա, Գևորգյան Մարգարիտա (2014)։ Պողոսյան Ա․, Զաքարյան Ն․, eds.։ Հայաստանի վայրի դեղաբույսեր (հայերեն)։ Երևան: Լուսակն։ էջ 315։ ISBN 9789939834689