Նպատակային թերապիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նպատակային թերապիա

Նպատակային թերապիան թերապիա է, որը վերջնական է, այլ ոչ թե մեկ այլ թերապիայի անցումային փուլ[1]։ Տերմինը սովորաբար վերաբերում է փորոքային օժանդակող սարքերին կամ արյան շրջանառության կարգավորմանը, որպեսզի պահպանենք սիրտը, ոչ միայն մինչև սրտի փոխպատվաստումը, այլև հիվանդի կյանքի մնացած ժամանակահատվածի համար։ Այսպիսով, սա բուժման կուրս է ծանր սրտային անբավարարությամբ հիվանդների համար, ովքեր չեն գնալու սրտի փոխպատվաստման։ Փոխպատվաստման կամուրջային թերապիան բավական երկար ապրելու և առողջ մնալու միջոց է։

Սրտային անբավարարությունը արդյունաբերական երկրներում մահացության հիմնական պատճառն է։ Սրտի լուրջ խնդիրներ ունեցող որոշ մարդիկ իրավունք չունեն սրտի փոխպատվաստման մի շարք բժշկական պատճառներով։ Նպատակային թերապիան հնարավորություն է տալիս երկարացնել նրանց կյանքը և բարելավել նրանց կյանքի որակը[2][3]։

Բացի այդ, նպատակային թերապիան որոշ դեպքերում կարող է բուժել հիվանդությունը բացառելով սրտի փոխպատվաստումը[4]։

Ենթադրվում է, որ ԱՄՆ բնակչությունը, որը կարող է օգտվել Նպատակային թերապիայից, տարեկան կազմում է 50,000-ից մինչև 100,000 մարդ։

Ցուցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպեսզի հիվանդին առաջարկվի LVAD թերապիա, նա պետք է ունենա վերջին փուլի սրտային անբավարարություն և կան փոխպատվաստման հակացուցումներ՝ տարիքի, լրացուցիչ առողջական խնդիրների կամ այլ բարդությունների պատճառով[5][6]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2000թ.-ին անցկացվել է մեխանիկական օժանդակության գնահատում սրտային անբավարարության բուժման համար (REMATCH): REMATCH-ը բազմակենտրոն հետազոտություն էր, որին աջակցում էր սրտի, թոքերի և արյան ազգային ինստիտուտը՝ հետազոտելու ձախ փորոքի օժանդակող սարքերի երկարաժամկետ կիրառումը այն հիվանդների մոտ, ովքեր ունեն սրտի վերջնական անբավարարություն, որոնք կարիք ունեն փոխպատվաստման, բայց նրանց հակացուցված է փոխպատվաստումը։ Ելնելով այս ուսումնասիրության արդյունքներից՝ ԱՄՆ սննդամթերքի և դեղերի վարչությունը (FDA) նախաշուկայական հաստատում է տվել Thoratec HeartMate XVE LVAD-ին՝ նպատակային թերապիայի համար օգտագործելու համար[7]։

Միջամտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախավիրահատական[խմբագրել | խմբագրել կոդը]

LVAD-ների մեծ մասը տեղադրվում է պլանավորված վիրահատությունների ժամանակ և պահանջում է հիվանդի մանրակրկիտ նախապատրաստում վիրահատության համար, ներառյալ անեսթեզիոլոգի գնահատումը։ Սրտաբանը կորոնար խնամքի բաժանմունքում (CCU) պատրաստում է հիվանդին վիրահատության։ Որոշ հիվանդների անում են ինվազիվ մոնիտորինգ CCU-ում և տալիս են ինոտրոպներ, վազոպրեսորներ և IABP: Բացի այդ, պահանջվում են լաբորատոր արդյունքները և հիվանդի ֆիզիկական վիճակի գնահատումը[8]։

Վիրահատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Փորոքային օժանդակող սարքերի իմպլանտացիայի համար պահանջվում է բաց սրտի վիրահատություն:Կրծոսկրի միջով կտրվածք է արվում՝ սրտին հասնելու համար։ Հիվանդի արյունը մակարդումից զերծ պահելու համար տալիս են հեպարին։ Արյունը ուղղում է դեպի սիրտ-թոքային սարք, որը մղում է արյունը և թթվածնով հագեցնում։ LVAD-ի համար գրպան է ձևավորվում որովայնի պատում։ Այնուհետև օգտագործվում է խողովակ՝ արյունը փորոքից դեպի LVAD փոխանցելու համար։ Մեկ այլ խողովակ օգտագործվում է պոմպը աորտային միացնելու համար։ Երբ պոմպը ադեկվատ է ազդում սրտի աշխատանքի վրա, հիվանդը հեռացվում է իրտ-թոքային սարքից, և կրծքավանդակը փակվում է։

Հետվիրահատական[խմբագրել | խմբագրել կոդը]

REMATCH-ի փորձարկման ընթացքում մի քանի բարդություններ են արձանագրվել LVAD ստացած հիվանդների մոտ։ Նրանք նշել են հետվիրահատական ցավ LVAD-ի իմպլանտացիայից հետո։ Միջինում 400 օրվա ընթացքում սարքերի 30 տոկոսը խափանվել է, որը պահանջում էր ևս մեկ վիրահատություն, և գրեթե յուրաքանչյուր հիվանդ, ով կրկին վիրահատվել էր, ողջ չէր մնացել։

Կանխատեսում[խմբագրել | խմբագրել կոդը]

REMATCH հետազոտությամբ սրտային անբավարարությամբ 129 հիվանդից 68 հիվանդ ստացել է LVAD, իսկ 61 հիվանդ՝ օպտիմալ բժշկական վարում։ LVAD ստացած հիվանդների շրջանում գրանցվել է մահվան ռիսկի 48 տոկոս նվազում՝ համեմատած բժշկական թերապիայի հետ։

Նախկինում LVAD ստացած հիվանդների մոտ անցանկալի դեպքերի հաճախականությունը 2,35 անգամ ավելի բարձր էր, քան դեղորայքային բուժում ստացած հիվանդների մոտ։ Լինում էին արյունահոսության և սարքի խափանման դեպքեր։ Այնուամենայնիվ, կյանքի որակը զգալիորեն բարելավվեց մեկ տարի անց։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Birks, EJ; Bogaev, RC (2011), «A changing trend toward destination therapy: are we treating the same patients differently?», Tex Heart Inst J, 38 (5): 552–554, PMC 3231550, PMID 22163133.
  2. «Cardiovascular disease: prevention and control». World Health Organization. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ մայիսի 25-ին.
  3. «Heart Failure». American Heart Association. 2009 թ․ հոկտեմբերի 27.
  4. Choong, Cliff; Michael Pasque; Kim Shelton; և այլք: (2005 թ․ փետրվարի 10). «The beneficial role of left ventricular assist device destination therapy in the reversal of contraindications to cardiac transplantation». The Journal of Thoracic and Cardiovascular Surgery. 130 (3): 879–880. doi:10.1016/j.jtcvs.2005.02.014. PMID 16153944.
  5. Rizzieri, Aaron; Joseph L Verheijde; Mohamed Y Rady; Joan L McGregor (2008 թ․ օգոստոսի 11). «Ethical challenges with the left ventricular assist device as a destination therapy». Philosophy, Ethics, and Humanities in Medicine. 3 (20): 20. doi:10.1186/1747-5341-3-20. PMC 2527574. PMID 18694496.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  6. «Pub 100-03 Medicare National Coverage Determinations/Ventricular assist devices» (PDF). CMS Manual System. Department of Health and Human Services/Centers for Medicare and Medicaid Services. 2007 թ․ ապրիլի 17.
  7. Baldwin, Timothy (2005 թ․ ապրիլի 30). Next Generation Ventricular Assist Devices for Destination Therapy. National Heart Blood and Lung Institute.
  8. «Implantation of Left Ventricular Assist Device». Baylor College of Medicine.