Նոր մզկիթ (Գաբալա)
Նոր մզկիթ ադրբ.՝ Yeni məscid | |
---|---|
![]() | |
Տեսակ | մզկիթ |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Կուտկաշեն |
Կառուցման սկիզբ | 2010-2013 |
Ճյուղ/ավանդույթ | Իսլամ |
Կարգավիճակ | գործող |
Հիմնադիր | Հեյդար Ալիևի հիմնադրամ |
Ճարտարապետություն | |
Ոճ | Շիրվան-Աբշերոնի դպրոց |
![]() | |
![]() |
Նոր մզկիթ (ադրբ.՝ Yeni məscid), 21-րդ դարի մզկիթ, որը գտնվում է Գաբալայում։ Ադրբեջանի Հանրապետության տարածքում գործող նոր մզկիթներից մեկն է։
Մզկիթը գրանցվել է Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարության կողմից` որպես հանրապետական նշանակության պատմական և մշակութային հուշարձան։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գաբալայի Նոր մզկիթի շինարարությունը սկսվել է 2010 թվականի մայիսին և մզկիթի շինարարությունը ավարտվել է 2013 թվականի սկզբին։ Մզկիթը կառուցվել է Հեյդար Ալիևի հիմնադրամի հրամանով[1]։ Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 715 քմ, իսկ մինարետի բարձրությունը 25 մետր է։ Մզկիթում միևնույն ժամանակ կարող է երկրպագել 600 հոգու, այդ թվում 450 տղամարդիկ և 150 կանայք։
Մզկիթի պատերում և սյուներում Ղուրանից սուրաներն են գրված։ Մզկիթի պատերը զարդարված էին կրոնական խորհրդանիշներով, օգտագործելով ադրբեջանական և արևելյան զարդերի հազվագյուտ օրինակներ։
Մզկիթի բակում տնկվել են դեկորատիվ ծառեր, տեղադրված են ժամանակակից լուսավորության համակարգեր և կառուցվել է երկու շատրվան։
2013 թվականի փետրվարի 28-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել է մզկիթի բացմանը[2][3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հեյդար Ալիևի հիմնադրամի պաշտոնական կայքէջը
- ↑ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջը
- ↑ «islam.az»։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-02-ին։ Վերցված է 2019-02-25